Ալավերդու հենապատի չլուծված խնդիրը քաղաքապետից քաղաքապետ է փոխանցվում

Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցը եւ Հայպետշին թաղամասը բաժանող արգելապատնեշը ալավերդցիների համար շարունակվում է չլուծված խնդիր մնալ: Հենապատը կառուցվել է 2012 թվականին: Անշուք պատը, ինչպես Ալավերդու այն ժամանակվա քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն էր խոստանում, կարճ ժամանակահատվածում էսթետիկական տեսքի պիտի բերվեր, քանի որ գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում եւ աղավաղում է քաղաքի ընդհանուր տեսքը: Հաջորդ երկու տարիների ընթացքում պատը ձեւավորելու մի քանի տարբերակներ քննարկվեցին, նախագծեր հաստատվեցին, սակայն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Իր մի շարք ելույթներում նախկին քաղաքապետ Վարոսյանը հիշեցնում էր ֆինանսական ու եղանակային խոչընդոտները, ապա նաեւ՝ ինչ-որ տեղ ներկայացված նախագծերի ոչ լիարժեք լինելը:

Պատը էսթետիկական տեսքի բերելու մեկ այլ գաղափարով էլ հանդես եկավ արդեն հաջորդ քաղաքապետը՝ Կարեն Փարեմուզյանը, ում նախաձեռնությամբ թիթեղյա ծածկեր տեղադրվեցին արգելապատնեշի վրա՝ այն որպես գովազդային հարթակ ծառայեցնելու նպատակով, սակայն այդպես էլ ոչ մի գովազդ տարիներ շարունակ՝ մինչ օրս, չհայտնվեց պատի վրա:

Արգելապատնեշը տեսքի բերելու մասին հարցը քաղաքապետից քաղաքապետ փոխանցվեց ու հասավ մինչեւ ներկայիս քաղաքապետ Սասուն Խեչումյանին: Խնդիրը կրկին բարձրացվեց ու բարձրաձայնվեց նաեւ Ալավերդի համայնքի ավագանու նախորդ նիստի ժամանակ: Ալավերդու բնակիչ Գոռ Հովվյանը փոխանցելով բազմաթիվ ալավերդցիների կարծիքը հայտնեց, որ հենապատը ոչ ավել, ոչ պակաս բանտի պատի տեսք է հաղորդում տարածքին. «Շատ լավ նկարիչներ ունենք, լավ մասնագետներ ունենք, գոնե թող մի քանի գեղեցիկ նկարներ արվեն»,- ասաց բնակիչը: Մեկ այլ ալավերդցու կարծիքով՝ պետք է պատի վրա պատկերվի քաղաքի քարտեզը, ինչպես նաեւ գեղատեսիլ վայրերը, որոնք Ալավերդի այլցելող զբոսաշրջիկների համար ուղեցույց կդառնան:

Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սասուն Խեչումյանն առաջարկել է ներգրավել քաղաքի նկարիչներին. «Մեր նկարիչներին կներգրավվենք, եթե կառաջարկեն հետաքրքիր մի բան, ու տա Աստված՝ ֆինանսավորում էլ կգտնենք, որ պատը սիրունանա, մենք պատրաստ ենք միանշանակ համագործակցել»,- ասաց Խեչումյանը:

Թե երբ բանտի արգելապատնեշի նմանվող ու երկար ձգվող հենապատը կգունազարդվի ու գեղեցիկ տեսք կստանա, ալավերդցիները չգիտեն, մտավախությունը մեկն է՝ խնդիրը եւս մի քանի տարի չմնա չլուծված, բաժին հասնելով արդեն հաջորդ` չորրորդ քաղաքապետին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2732 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ