Երևան
12 °C
16:37- Փաշինյանը կուսակիցների հետ 1 ժամ-ժամուկես ժամանակ խնդրեց այսօրվա՝ ապրիլի 18-ին՝ ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ խորհրդակցություն իրակաանցնելու համար:
«Ես, Արմեն Գրիգորյանը, դավիթ Սանասարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուակցության մեր ընկերները ձեզնից պետք է թույլտվություն ստանանք: Մենք 1 ժամ-ժամուկես խորհրդակցություն պետք է անցկացնենք այսօրվա հանրահավաքին ընդառաջ»,- ասաց նա:
Քննարկումը տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Փաշինյանը որպես իրավիճակի պատասխանատու թողեց Շահեն Հարությունյանին: Նա նաեւ ասաց, որ քաղաքակիրթ պատշաճ կերպով շրջափակեն նախարարությունների մուտքերը: նա կրկին հիշեցրեց, որ ցույցի մասնակիցները չկրեն դիմակներ, չվնասեն մեքենաներ եւ այլ գույք, հարգալից վերաբերմունք դրսեւորեն ոստիկանների եւ նախարարությունների աշխատակիցների նկատմամբ:
16:27- «Նախարարությունների սիրելի՛ աշխատակիցներ, դուք լավ գիտեք, թե ինչպիսի փտախտով է վարակել Սերժ Սարգսյանը մեր պետական կառավարման համակարգը: Հիմա Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը փորձում են մեր երկիրը վերածել Արեւմտյան Ադրբեջանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով Մշակույթի, Կրթության եւ գիտության, Արդարադատության, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին միանալ #ԻմՔայլը նախաձեռնությանը:
16:24- Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի խոսքերին: վերջինս ասել է, որ Փաշինյանը ցույցերին ներգրավում է երեխաների:
«Ես ոչ մեկի չեմ ներգրավում, ՀՀ քաղաքացիները իրենք են արձագանքումշարժմանը: Եթե ներգրավող կա, հանրապետականներն են, որ բոլոր կրթօջախները դարձերլ են Հանրապետականի որջ եւ երեխաների պահում են փակ դռների հետեւում: Երեխաները նույնպես ազատության իրավունք ունեն, եւ նրանք իրենց ազատության իրավունքից օգտվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
16:14- Ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ:



16:09- Ցուցարարները Երեւանի քաղաքապետարանի դիմաց



15:17- «Ֆրանսիայի հրապարակի մեր կողմնակիցներին կոչ եմ անում միանալ մեր երթին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:
14:57- Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակ է ցուցարարներով: Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ գետնի է նստել, եւ ինչպես ինքն է նշում, քաղաքացիական անհնազանդություն է իրականացնում:
14:53- Ցուցարարներին բերման են ենթարկում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքից:
14:51- Ցուցարարները փակել են փողոցը Մաշտոցի պողոտայում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ):
14:39- Երեւանի քաղաքապետարանի մոտ բազմաթիվ ցուցարարներ կան:
14:20- Նիկոլ Փաշինյանը խոսել է գիշերվա սադրանքների մասին:
«Ուզում եմ ուշադրություն գրավել այն հանգամանքի վրա, որ մինչև հիմա, համենայնդեպս այդպիսին էին տեղեկությունները մամուլի, որ երեկվա այդ հնդկական կինոյի կապակցությամբ ոչ մի անձ բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ երեկվա տեղի ունեցածը իշխանությունների կողմից կազմակերպված պրովոկացիա էր հնդկական կինոյի ժանրով:
Երեկ տեղեկություն ունեինք, որ մեծ թվով սադրիչներ են ներդրել ցուցարարների շարքերը: Նպատակը մեկն է, որպեսզի նրանք սադրեն գործողություններ եւ փորձեն մեր ցույցի մասնակիցների ներքաշել պրոցեսի մեջ: Դրանով նախ կվարկաբեկեն մեր շարժումը, եւ երկրորդը, խաղաղ ցույցերի նկատմամբ ուժ կիրառելու ֆորմալ առիթ կունենան:
Նաեւ այս էր պատճառը, որ մենք երեկ՝ ժամը 10-ին, հայտարարեցինք մեր հանրահավաքի ավարտը, եւ քանի որ սադրիչների խմբերին հրահանգը նախապես տրված էր, նրանք գործեցին ըստ իրենց պլանի, բայց իրենք իրենց նպատակներին չհասանք»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի նստավայրը շրջափակված էր ավտոմատներով կանգնած մարդկանցով:
«Սերժ Սարգսյանը չի կարող այսօր էլ չզգալ, որ իր իշխանությանը վտանգ չի սպառնում: Ես կարծում եմ՝ նա արդեն գիտի, որ իր իշխանությունը վերջանում է: Մենք նրան ժողովրդի վրա կրակելու առիթ չենք տա: Համոզված ենք, որ ի վիճակի ենք համբերատար, խաղաղ եւ անարյուն թավշյա հեղափոխություն իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը լրագրողներին:
14:07- «Հետաքրքիր հյուր ենք ունենալու հանրահավաքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:03- Երեւանում ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակել են Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկը:
13:52- Գյումրիում ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջեւ քաշքշուկ է:
13:10- Այսօր՝ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:
13:08- Նիկոլ Փաշինյանն այս պահին կոչ է անում ոստիկանությանը ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: Նրանց թիվը 12:00-ի դրությամբ 66-ն է: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից: Փաշինյանը կոչ է անում նաեւ ազատ արձակել «ռադիաոյի գործով» ձերբակալված երկու քաղաքացիներին:
12:57- Խաղաղ ցուցարարներն անցնում են Ալեք մանուկյան փողոցում տեղակայված բուհերի մոտով: Նիկոլ Փաշինյանը դասախոսներին եւ ուսանողներին իրազեկում է երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:
12:47- Նորքի 7-րդ զանգվածի թիվ 88 դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել:
«Հիմա փորձում են աշակերտներին ճնշել, որ դադարեցնեն դասադուլը՝ ոստիկանական ուժերի կիրառմամաբ: Ես կոչ եմ անդում դադարեցնել ճնշումներն աշակերտների նկատմամբ եւ կոչ եմ անում աշակերտներին միանալ մեր երթին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այժմ երթը շարունակվում է Ալեք Մանուկյան փողոցում:
12:27- ԵՊՀ-ում հանրահավաք է:
«Սա ԵՊՀ-ն է՝ ՀՀ-ի մայր բուհը: Եվ ընդհանրապես սա պետք է լինի ՀՀ քաղաքացիների եւ ուսանողների ազատության խորհրդանիշը: Այս ընթացքում, երբ այսօրվա երթը տեղի էր ունենում, ահազանգեր էինք ստանում Գավառի համալսրանաից, այլ բուհերից եւ ուսումնական հաստատություններից, թե ուսանողների առաջ դռները փակվել են, եւ նրանք չեն կարողանում դուրս գալ: Հարցը ունի 2 կողմ: Առաջինը, մեծագույն խայտառակություն է, երբ որեւէ ուսումանական հաստատության դռներ փակվում են չափահաս մարդկանց առաջ, սա Սերժ Սարսյանի կարեւորագույն խորհրդանիշներից է: Ռեկտորներին, ԿԳՆ նախարաին կոչ ենք անում վերջ տալ այդ պրակտիկային: Տեսեք, այսօր եկանք եւ ԵՊՀ առնվազ ռեկտորատի դռները բաց էին մեր առաջ, ողջունում ենք դա: Բոլոր բուհերի կոչ ենք անում մի քակեք ուսանողների առաջ դռները:
Կա նաեւ հաջորդ խնդիրը, եթե սա տեղի ունենար 1 շաբաթ առաջ, հասկանալի կլիներ, բայց հիմա, երբ ՀՀ-ում ձեւավորվել է ազատ ուսանողը, ինչպես կարող է ուսանողը փակվել: Մի ահանզագեք, որ դռները փակել են ձեր առաջ, մենք ձեւերը ցույց ենք տվել, օգտագործեք եւ բացեք դռները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
12:19- Ցուցարարները ԵՊՀ-ում դասադուլի կոչ են անում:
12:17- Ցուցարարները մտան ԵՊՀ:
12:15- Բաղրամյան պողոտայում ոստիկանները նստում են իրենց ավտոբուսներ:
12:11- Ցուցարարները հասան ԵՊՀ շենք:



12:08- Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ Չարենց փողոցի վրա են:

11:54- Փաշինյանը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց ու տեր կանգնել իրենց հայրենիքին:
11:44- «Խոստում ստաց, որ ովքեր բերման են ենթարկվել, հնարավորնս կարճ ժամկետում ազատ կարձակվեն, բոլորը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
11:-41- Փաշինյանը ոստիկաններից հարցրեց բերման ենթարկվածների մասին: Ոստիկանն ասաց, որ հարցը կլուծվի ու ձեռք սեղմեցին:
11:37- Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները շարժվելու են Շրջանային Մաշտոցի պողոտայով (Կորյուն, Հերացի փողոցներ): Հետո շրջանայինով Աբովյան փողոց:
11:31- Ֆրանսիայի հրապարակում շարունակում են մարդկանց բերման ենթարկել:
11:20- Ֆրանսիայի հրապարակից մի քանի ցուցարարի բերման են ենթարկել:
11:18- «Գիշերը Սերժ Սարգսյանը հրահանգել էր, որ փշալարերը եւ ոսիկանությունը Բաղրամյան պողոտայից հանեն, որովհետեւ Հանրապետության հրապարակում հայտարարել էի, որ Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետեւից: Եկել ենք այստեղ, որ այս պատկերը վերականգնվի: Սերժ Սարգսյա՛ն, դու Հայաստանը տեսնելու ես ոստիկանների, փշալարերի հետեւից: Սերժ Սարգսյանին արժանի պատկերը վերականգնված է: Երթով շաժրվում ենք՝ հավաքելու մեր կողմնակիցներին: Հենց այս պատկերը հանեցին, մենք վերականգնելու ենք, սա մեր ստեղծագործությունն է: Սա մեր նվերն է Սերժ Սարգսյանին»,- ասաց նա՝ մաքրելով ոստիկանների վահանների, որ Սերժ Սարգսյանը լավ տեսնի:
Փաշինյանը դիմեց ոստիկաններին ասելով, որ գիշերվա սադրանքները վատ էին բեմադրված, որ ռեժիսորներն ու սցենարիստները թերացել են, ու պետք է աշխատեն իրենց վրա:
11:14- «Բերման ենթարկվածներից տեղեկություններ չունեմ»,- Նիկոլ Փաշինյան:
11:08- Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փողոցներում կանգնեցրած մեքենաները չվնասել: Նշում է, որ դրանք հատուկ են դրել:
«Խնդրում եմ բոլոր մեքենանաների վերաբերվել առանձնակի քնքշությամբ»,- ասաց նա:
11:04- Փաշինյանը կոչ արեց առանց դիմակների մասնակցել ակցիաներին.
«Հանեք դիմակները, որովհետեւ դուք վախենալու բան չունեք»,- ասաց նա:
11:03- Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փողոցները շրջափակելիս առարկաներ չօգտագործել: Նշում է, որ իրենք այնքան շատ են, որ դրա կարիքը չկա:
11:02- Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ Սերժ Սարգսյանը աշխատավայրում է, թե ոչ:
11:01- «Քաղաքացուն թող հասկանալի լինի, որ բոլոր հրապարակները քաղաքացուն արդեն հասանելի են»,- Նկլո Փաշինյան:
10:55- Ցուցարարների թիվը գնալով ավելանում է: Ոստիկանները պատ են շարել Դեմիրճյան փողոցում: Ցուցարարների թիվը գնալով ավելանում է: Արդեն նախագահականի մոտ են: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հարգանքով վերաբերվերլ ոստիկաններին:
«Բաղրամյան 26-ի շրջափակումը սկսված է եւ կշարունակվի»,- Նիկոլ Փաշինյան:

10:50- Հասան Ազգային ժողով:
10:42- Նիկոլ Փաշինյանի համակիրները փակում են Մոսկովյան փողոցը:


10:41- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ #ԻմՔայլը նախաձեռնության մասնակիցներն այս պահին փակում են Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, որպեսզի փակեն հրապարակը:
10:20- Այս պահին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում է: #ԻմՔայլը նախաձեռնության անդամները փակել են Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածից: Նրանց են միանում քայլ քաղաքացիներ: Ակտիվիստների թիվը գնալով աճում է:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց երեկվա փառավոր հաղթանակի համար եւ շնորհակալություն հայտնեց շարժման բոլոր մասնակիցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
Փաշինյանը կրկնեց՝ պետք է այնպես անել, որ պետական համակարգը կաթվածահար լինի:
Անդրադարձավ նաև երեկվա կեսգիշերին տեղի ունեցած սադրանքներին. «Այսպես կոչված «շմայսի բրիգադներ» են կազմվել, որի նպատակը Երևանում անկարգություններ կազմակերպելն է, խուլիգանություններ իրականացնելն է, որպեսզի ոստիկանությանը ֆորմալ առիթ տան խաղաղ ցուցարարների նկատմամաբ ուժ կիրառելու»:
«Ես կարծում եմ, որ երեկ կեսգիշերին տեղի ունեցածի տեսագրությունը նայողները տեսան, որ կատարվածը հնդկական ամենաանտաղանդ կինոն էր, երբ ոստիկանությունը եւ «Շմայսի բրիգադ»-ի ներկայացուցիչներն իրար հետ համագործակցելով՝ անակարգություններ էին կազմակերպում Երեւան մայրաքաղաքում: Ես հայտարարում եմ եւս մեկ անգամ, որեւէ մեկը, ով բռնություն է գործադրում, կամ Երեւան քաղաքում անկարգություններ է կազմակերպում իր գործողութուններով, չի կարող որեւէ կապ ունենալ մեր շարժման հետ: Այդ մարդիկ պարզապես ուզում են վարկաբեկել մեր շարժումը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հզոր հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր գործողությունները սկսելու են ժամը 10.00-ից, շարունակելու են կաթվածահար անել երթեւեկությունը, պետական համակարգի աշխատանքը:
Լրագրողների հետ զրույցի ավարտից հետո Փաշինյանը պատրաստվում է անցնել գործողությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT