Արցախի Ազգային վերածնունդ կուսակցությունը ողջունում է #ԻՄՔայլը նախաձեռնությանը

Այօր, ապրիլի 19-ին Արցախի Ազգային վերածնունդ կուսակցությունը հայտարարություն է տարածել: Ողջունելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունը, արցախյան կուսակցությունը իր համերաշխությունն է հայտնել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ ծավալվող ժողովրդական շարժմանը: Կուսակցությունը նշել է, որ ամուր եւ ուժեղ հասարակություն ունենալը մեծապես պայմանավորված է քաղաքական համակարգով ու սահմանադրական կարգով:

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցությունը նշում է, որ ինչքան ժողովրդավար, մրցակցային ու մասնակցային է քաղաքական համակարգը, այնքան բարձր է տվյալ հասարակության մեջ արդարության աստիճանը, ինչն էլ բերում է հասարակության մեջ կոնֆլիկտների նվազեցմանը, տնտեսական եւ հասարակական նախաձեռնողականության բարձրացմանը, որն էլ իր հերթին օգնում է բարեկեցության անընդհատ, շարունակական աճին:

Հայտարարությունում նշվում է, որ այս ամենն ուղղակիորեն բարձրացնում է տվյալ հասարակության եւ նրան քաղաքական սահմանների մեջ առած պետության անվտանգության աստիճանը, քանզի բարեկեցիկ, ուժեղ տնտեսությամբ, արդարության բարձր մակարդակով պետություններն առավել կայուն են արտաքին վտանգների եւ ագրեսիաների դեպքում:
«Ժողովրդավարական համակարգերի համար կարևոր սկզբունք է իշխանությունից ժամանակին հեռանալու սկզբունքը, որը Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ամրագրված էր Սահմանադրությամբ: Այս սկզբունքի անտեսումը, ինչը տեղի ունեցավ Երևանում եւ Ստեփանակերտում վերջին տարիների ընթացքում, քաղաքական համակարգի համար մահացու հարված է:

Հայաստանի և Արցախի Հանրապետություններում թիվ մեկ աթոռից չհեռանալու համար սահմանադրական փոփոխությունների ճանապարհն ընտրելը միայն թուլացրել է մեր հասարակությունները եւ խոցելի դարձրել մեր անվտանգությունըՆման քայլերը բերում են հասարակության մեջ արդարության զգացման խրոնիկ պակասին՝ մարդիկ զրկվում են քաղաքական փոփոխությունների ակնկալիքից, ինչն էլ բերում է արտագաղթի, կապիտալի արտահոսքի, հարկերը չվճարելու ցանկության, մի խոսքով հուսալքության: Այս ամենն ուղղակիորեն հարվածում է երկրի անվտանգությանն ու պաշտպանունակությանը»,-ասվում է Ազգային վերածնունդ կուսակցության հայտարարությունում:

Արցախի Ազգային վերածնունդը ողջունում եւ իրենց համերաշխությունն է հայտնում սեփական իրավունքների համար ոտքի ելած քաղաքացիներին եւ փաստում, որ նրանց գործողությունները ուղղված են քաղաքական մենաշնորհի վերացմանը, Հայաստանում արդար հասարակության ստեղծմանը, Հայաստան–Արցախ անվտանգության եւ պաշտպանունակության բարձրացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
35046 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ