Փաշինյանը կոչ է անում միանալ, գալ մեքենաներով, լարումներ տարբեր հատվածներում. թարմացվող

18:44- Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածում մոտ 2 ժամ ակցիա անելուց հետո քաղաքացիները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է լինելու:

18:38- Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատված կրկին կաթվածահար եղավ: 

18:36- Կարմիրբերետավորները հեռացան Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածից: Նրանք պարբերաբար գնում ու վերադառնում են:

18:31- Ամիրյան փողոցի վրա քաղաքացիները կանգնեցրել են մեքենան 2 փոքր երեխաների նստեցրել են մեքենայի վրա, փոքրիկը վանկարկում է. «Սերժի՛կ, հեռացի՛ր»:

18:25- Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածը տեւական ժամանակ քաոսային վիճակում է:

18:24- Ցուցարարները փակել էին Ամիրյան փողոցը, ոստիկանները բացեցին:

18:08- Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածում երիտասարդները պարբերաբար փակում են փողոցը, ոմանց բերման են ենթարկում, հետո գալիս են այլ երիտասարդներ:

18:04- Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածում քաշքշուկ եղավ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ, մարդիկ փորձում էին կրկին փակել փողոցը, ոստիկանները ուժով թույլ չէին տալիս: Ոմանց բերման ենթարկեցին:

17:58- Կարմիրբերետավորները բացեցին Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածը:

17:52- Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածում ցուցարարները նստել են փողոցի երթեւեկելի հատվածում: 

«Սերժի՛կ, հեռացի՛ր»,- վանկարկում են նրանք:

Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց:

17:36- ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կոչ է անում բացել փակած փողոցները, որպեսզի մարդկ կարողանան գալ Հանրապետության հրապարակ ժամը 19:00-ի հանրահավաքին, օգտատերերն էլ գրում են, որ ոչինչ, մարդիկ ոտքով կգան:

17:31- «Դալմա» մոլի աշխատակիցները դուրս եկան եւ փակեցին փողոցը:

17:25- Ցուցարարներն Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի հատվածում են:

17:16- «Պետք է խնդրեմ, որ դուք մնաք, հանգստանաք, ես 2 ժամ աշխատանք ունեմ, որ պետք է անեմ գրասենյակում: Պետք է ելույթս նաև պատրաստեմ, որովհետև այսօր շատ կարևոր ասելիք կա: Դուո մնացեք, ձեր թույլտվությամբ ես գնամ մեր կուսակցության գրասենյակ, կաշխատեմ, հետո կգամ, այստեղից իրար հետ կգնանք Հանրապետության հրապարակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

17:11- Ցուցարարները կաթվածահար են արել Մաշտոցի պողոտան:

17:08- Ցուցարարները բռնած տանում են Սերժ Սարգսյանի լուսանկարը, որի վրա գրված է «#Մերժվածը»:

16:48- Գեւորգ Չաուշի արձանի մոտ բազմաթիվ ցուցարարներ կան:

16:39- Բազմամարդ երթը Երեւանյան լճի մոտ է:

16:33- «ՀՀ քաղաքացին ազատագրված է, եւ նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- ասաց նա:

16:31- «Այսօր թափը, ծավալը կրկնապատկվել է Հանրապետության ողջ տարածքով: Մենք շարունակում ենք նույն քաղաքական գծի մեջ մնալ և մեր գործողություններում բացառվելու է բռնությունը: Եթե նույնիսկ ոստիկանները բռնություն են գործադրում մեր կողմնակիցների նկատմամբ, մեր կողմնակիցները դրան բռնությամբ չեն պատասխանելու: Մենք մեր գործն ենք անելու: Մենք ունենք մեր հանրության 80%-ի աջակցությունը, եւ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Այստեղ 2 կարծիք լինել չի կարող»,- ասաց Նիոկոլ Փաշինյանը:

16:18- Ցուցարարներն Արշակունյաց պողոտան կրկին փակել են:

16:12- Թումանյան-Սարյան խաչմերուկի վրա մի մեքենա հորիզոնական դիրքով կանգնել է փողոցի մեջտեղում: Ոստիկաններն ասում են, որ հեռանա, իսկ նա ձեռքերով ցույց է տալիս, որ նրանց ասածը չի լսվում:

15:42 – Սարյան-Թումանյան խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարների: Նրանցից մեկի խոսքով ոստիկանները չեն ներկայացել, ներկայացրել որևէ պահանջ:

15:24- Ցուցարարները մարդատար եւ բեռնատար մեքենաներով փակել են 16-րդ թաղամասը:

15:21 – Այժմ էլ Nissan March ավտոմեքենա է կայանել Արշակունյաց պողոտայում եւ հրաժարվում է շարժվել, պատճառաբանելով, որ դռները բաց են: Ղեկին աղջիկ է: Ոստիկաններից մեկը նստել է նրա մեքենան: Վարորդը պահանջում է, որպեսզի ոստիկանները դուրս գան եւ դռները փակեն, որից հետո նոր միայն նա կտեղափոխի մեքենան: Աղջկան փորձում են բռնի ուժով դուրս հանել մեքենայից: Դա նրանց չհաջողվեց: Ի վերջո, նաեւ ցուցարարների հորդորով Nissan-ի վարորդը հեռացրեց մեքենան:

15:05 - Քիչ առաջ եւս մեկ մեքենա ուղղահայաց կանգնեց, սակայն այս դեպքում էլ ոստիկանները բռնի ուժով դուրս հանեցին վարորդին մեքենայից եւ բերման ենթարկեցին:

14:56 – Մեքենաները դուրս բերվեցին քարշակների օգնությամբ: Դրանից անմիջապես հետո շարժմանն ուղղահայաց կայանեց եւս մեկ մեքենա: Ոստիկանները բռնի ուժով վարորդին դուրս բերեցին եւ տեղափոխեցին ոստիկանական մեքենա: Վարորդի մեքենան հեռացվեց ճանապարհի մեջտեղից:

14:49 – Արշակունյաց պողոտայում կայանած մեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա կայանվեց մեկ այլ ավտոմեքենա եւ նույնպես հրաժարվում է շարշժվել: Վարորդները գտնվում են ներսում: Դանիել Իոաննեսյանի պնդմամբ մեքենան քարշակով տեղաշարժել չի կարելի, քանի դեռ ներսում մարդ կա:

14:46 – Մի խումբ ցուցարարներ քիչ առաջ փակել էին Մաշտոցի պողոտան՝ Թումանյան փողոցի հետ հատման հատվածում: Նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին եւ բացեցին փողոցը:

14:40 – Երթով Մալաթիայի տոնավաճառ հասած ցուցարարներին միացան տոնավաճառի աշխատակիցները, որոնք մինչ այդ փակել էին տոնավաճառի տարածք մտնող փողոցը:

14:33 – Արշակունյաց պողոտայում՝ Տեխնոպարկի առջեւի հատվածում մեքենա է կայանված, որը հրաժարվում է շարժվել: Ոստիկանները փորձեցին ճոճելով տեղաշարժել մեքենան, սակայն դա նրանց չհաջողվեց:

14:28 – Արշակունյաց պողոտայում մի քանի մեքենա փակել են դեպի «Հայրենիք» կինոթատրոն գնացող հատվածը:

14:26 – Թումանյան-Սարյան խաչմերուկի երթեւեկությունը վերականգնվեց: Տարածքում առկա են ոստիկանական ուժեր:

14:15 – Արշակունյաց պողոտայի դեպի կրկես գնացող հատվածում երթ է տեղի ունենում, որի հետեւանքով խիստ դանդաղել է պողոտայի երթեւեկությունը:

14:14 – Սարյան-Թումանյան խաչմերուկում եւս բեռնատար է կայանած: Բացի դրանից մի քանի տասնյակ ցուցարարներ նույնպես փակել են խաչմերուկը:

13:55 – Արշակունյաց պողոտայում լարված իրավիճակ է: Մեծ թվով ոստիկաններ, հրելով ցուցարարներին, դուրս բերեցին փողոցի երթեւեկելի հատվածից, իսկ այժմ շարքով կանգնած են մայթեզրին՝ թույլ չտալու, որպեսզի ցուցարարները կրկին փակեն պողոտան:

13:48 – Կորյուն փողոցից ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ անձանց, որոնք, ըստ ներկա գտնվող կանանցից մեկի, ընդամենը դուրս էին եկել ընդմիջման:

13:44 - Արշակունյաց պողոտայի դեպի կրկես գնացող հատվածը շարունակում է փակ մնալ: Երեւանի մի շարք փողոցներ պարբերաբար կաթվածահար են արվում: Ցուցարարները, առանց լուսաֆորի փողոցներում, անդադար անցնում են մի մայթից մյուսը:

13:31- Հալաբյան եւ Կիեւյան փողոցների հատվածում ցուցարարներին միացավ երեք բեռնատար: Այժմ գործողություններ են կատարվում բեռնատարների օգնությամբ փողոցը արգելափակելու ուղղությամբ: Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել, սակայն ցուցարարները շղթա կազմած թույլ չեն տալիս դա անել:

13:24- Մի խումբ ցուցարարներ փակել են Մաշտոցի պողոտան՝ Խորենացու փողոցի հետ հատման հատվածում:

13:22- Ցուցարարները շարժվում են դեպի Երեւանի քաղաքապետարան:

13:21- Ցուցարարները փակել են կրկեսին հարող հատվածը:

13:13- «Սինոփսիսի» աշխատակիցները կրկին միացել են ցույցին: Նրանք այլ ցուցարարների հետ փակել են Արշակունյաց պողոտան: 

13:10-Չնայած անձրեւից Երեւանի տարբեր հատվածներում շարունակվում են երթերը:

12:59-Գարեգին Նժդեհի հրապարակում ոստիկանները, ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ, բացում են ճանապարհը:

12:56-Ցուցարարների մի խումբ հասավ Սախարովի հրապարակ:

12:55-Կորյուն փողոցի վրա քաղաքացիներին բերման են ենթարկում:

12:48-Լարված իրավիճակ է Աբովյան-Բուզանդ խաչմերուկում: Ցուցարարները մոտ 10 րոպե է փակ են պահում Աբովյան փողոցը: Ոստիկաններին հաջողվեց մի քանի հոգու բերման ենթարկել, ինչից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Աբովյան փողոցը բացվեց:

12:33-Մի խումբ ուսանողներ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մոտ են: Փաշինյանն իր խմբի հետ Դավիթաշենից հասել է Հալաբյան:

12:21-Օգտատերը տեսանյութ է հրապարակել ու գրառում կատարել. «Հենց հիմա /Բանկի կրուգ/ Սեբաստիա»,- գրել է նա:

12:19- Քաղաքացիները Դավիթաշենում կանգնեցրել են իրենց մեքենաները ճանապարհին:

12:17- Ոստիկանները հասարակական տրանսպորտով՝ տվյալ դեպքում 1 համարի ավտոբուսով, բերման են ենթարկում քաղաքացիներին:

12:09- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց քաղաքացիներից մեկին, որն այսօր ծննդյան օրը նշում է ցույցի մասնակիցների հետ:

12:00- Փաշինյանը դավթաշենցիներին կոչ արեց միանալ ակցիային:

11:49- Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին: Լրագրողները նշում են, որ քաշքշում են նաեւ իրենց:

11:44- Դավիթ Սանասարյանին, որին ժամեր առաջ բերման էին ենթարկել, ազատ են արձակել:

11:27- Քաղաքացիները ոստիկաններին կոչ են անում միանալ իրենց:

11:09- «Այն, որ մեր հարթակից ելույթ են ունենում բեռնատարների վարորդներ, երեխաներ, ցույց է տալիս, որ սա իրոք ժողովրդական, թավշյա հեղափոխություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքացիները նրան շնորհակալություն հայտնեցին իր նախաձեռնության համար:

11:03- Ցուցարարները Դավիթաշենում են:

11:02- Մանկավարժական համալսարանի մոտ ցուցարար երիտասարդները պատմում են, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձել են սադրել: Նրանք նախ առաջարկել են փողոց փակել, ապա կանչել են ոստիկաններին, որպեսզի բերման ենթարկեն նրանց: Ցուցարարներին հաջողվել է խուսափել բերման ենթարկվելուց:

10:54- Ցուցարարները պաստառ են բռնել, որի վրա գրված է. «Եթե Սերժ, ապա Թանկյան»:

10:40- Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, փակ է Երեւան-Աբովյան ճանապարհը:

10:35- Կոմիտաս փողոցը հեղեղված է ավտոմեքենաների ձայնային ազդանշաններով:10:32- Ցուցարարները մեծ բազմությամբ անցնում են Կոմիտասի փողոցով: Այս պահին երթեւեկությունն այնտեղ կանգ է առել, դարձել միակողմանի: Ցուցարարներն անցնում են՝ ձայնային շչակների ու մեքենաների ազդանշանների ուղեկցությամբ:10:28- Ոստիկանության տեղեկացմամբ, ժամը 10-ի դրությամբ, արդեն 26 բերման ենթարկված կա:

10:22- Ցուցարարները շարունակում են քայլել, անցնում են Հատուկ քննչական ծառայության մոտով, նրանց շարունակում են միանալ նոր քաղաքացիներ:

10:15- Ցուցարարները Գյուլբենկյան փողոցից երթով շարժվում են, ճանապարհին ողջունում շենքերից իրենց նայող բնակիչներին, հորդորում միանալ:10:06- Մոտեցել է ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, հետաքրքրվեց նրա որպիսությամբ, ձեռքի վերքերով, այնուհետ խնդրեց պարզաբանել, թե ինչ գործողություններ են նախատեսվում այսօր, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նույնն է ամեն ինչ՝ թավշյա հեղափոխություն: Այժմ ոստիկաններն ուղեկցում են ցուցարարների մեծաքանակ խմբին, որոնք շարունակում են «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիան: Ոստիաններին առաջնորդում է Վալերի Օսիպյանը:

9:58- Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զորակցությունն է հայտնում բերման ենթարկված Դավթին ու մյուսներին: Նա հայտնեց, որ երեկ աննախադեպ թվով՝ 125 հոգու էին բերման ենթարկել, սակայն բաժանմունք տեղափոխվելու համար պետք չէ սրտնեղել, բոլոր բերման ենթարկվածներով զբաղվում են փաստաբանական խմբերը:

9:48- Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ փողոցից ցուցարարներին հեռացնելու պահանջով: Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է նման կոչ անելուց՝ պատճառաբանելով, որ ձայնը կտրվել է, ինքը խնայում է իր ձայնը:9:44- Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին, որպես առաջին համայնքապետ, որն իր աշխատասենյակից հանել է Սերժ Սարգսյանի նկարը, որպես խրախուսանք ԱՄՆ-ի հայ համայնքը գյուղին նվիրել է նորագույն գյուղտեխնիկա:

9:41- Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին: Հենց այդ պահին էվակուատորը փորձում էր տեղափոխել փողոցը փակած մեքենաներից մեկը: Փաշինյանն ու ցուցարարները նստեցին էվակուատորի առաջ, նրանց հետեւեցին ոստիկանական մեծաքանակ ուժերը:9:31- Բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով 2 ոստիկան Քրիստինե անունով աղջկա են հարվածել, հարվածները եղել են նրա որովայնի հատվածում, ոստիկանական բաժանմունքում ցավերը սաստկացել են, կանչվել է շտապ օգնություն: Քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին հայտնել է հենց աղջիկը:

9:15- Դավիթ Սանասարյանից բացի, բերման են ենթարկվել նաեւ մի քանի այլ ակտիվիստներ:

9:11- Բերման է ենթարկվել «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման պատասխանտուներից Դավիթ Սանասարյանը, նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ Երեւանի Ամիրյան փողոցը փակելու համար:

8:55- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ արդեն սկսվել է բեռնատարներով փողոցները փակելու անհնազանդությունների գործողությունները:

Նա փոխանցեց բեռնատարների վարորդներին, որ միայն դրանք կայանելը բավարար չէ, պետք է այնպես անել, որ այդ բեռնատարները որոշ ժամանակ չկարողանան շարժվել տեղից, պետք է թուլացնել անվադողերը, անել ինչ-որ բան՝ դրանց խափանված տեսք տալու համար:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ ինքը կլինի այն փողոցում, որտեղ ամենաակտիվը կփակեն փողոցը ու կլինեն ամենաակտիվ գործողությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13871 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի