Երևան
12 °C
Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ արտասահմանյան լրատվամիջոցների համար: Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին՝ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:
- Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը անհամեմատ շատ ավելի ձայներ է ստացել, ինչու՞ եք դուք փորձում կանխել այն կուսակցության կառավարումը, որն այդքան ձայն ունի:
- Նույն բանը նաեւ Սերժ Սարգսյանն էր ասում, ասում էր՝ 7 տոկոս ձայն ունեցող կուսակցությունը ինչպե՞ս կարող է որոշում կայացնել, բայց դուք ինքներդ տեսաք, թե ինչ կատարվեց: Ստացվում է՝ 90 տոկոսից ավելի շատ արդյունք բերեց 7 տոկոսը: Հանրապետական կուսակցության կառավարման ժամկետը Հայաստանում արդեն վերացել է, ու ցանկացած փորձ՝ վերականգնելու ՀՀԿ-ի այդ կառավարումը, անիմաստ է: Այս ղեկավարը ՀՀԿ կուսակցությունից չպետք է լինի:
- Դուք պատրա՞ստ եք դառնալ վարչապետ:
- Ես բազմիցս եմ ասել, որ եթե ժողովուրդը ինձ վստահի այդ պարտավորությունը, ես այն կստանձնեմ ու հավանական է, որ այդպես էլ կլինի, հիմա խոսքը մեր ներկայացրած ծրագրի երրորդ կետի մասին է, երբ լինելու են արդար, ժողովրդավարական ընտրություններ: Առաջին բանը, որ մենք անելու ենք՝ ընտրական գործընթացը փոխելն է, ու նաեւ կուսակցությունների մասին օրենքը, ընտրությունները լինելու են քաղաքական ազնիվ գործընթաց:
- Պարոն Փաշինյան, դուք իշխանություններից իրենց հեռանալու մասին երաշխավորություններ ունեցե՞լ եք:
- Այժմ Հանրապետական կուսակցության կառավարում չկա, մնացել է միայն ՀՀԿ-ի ստվերը, այդ պատճառով էլ ես իրենց երաշխավորության կարիքը չունեմ, այժմ մնացել է միայն ժողովրդի երաշխավորությունը ու հանրության ձայնը: Ես այսօր չեմ տեսնում Հայաստանում որեւէ ուժ, որը կարող է դիմադրել ժողովրդի ուժին, ինձ որեւէ անձից կամ կուսակցությունից որեւէ երաշխավորություն պետք չէ: Այն մարդիկ, որոնք հավաքվել են Հանրապետության հրապարակում, Հայաստանի ուժն են ու իշխանությունը:
- Դուք հաջողությամբ առաջնորդել եք ժողովրդին, իսկ կկարողանա՞ք առաջնորդել կառավարությունը, ղեկավարել երկիրը, ինչպիսի՞ ժամկետներ կնշեք՝ իշխանության փոխանցման համար:
- Այո, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք հաջողությամբ առաջնորդել մեր երկիրը դեպի ապագա, մենք վստահ ենք դրանում: Այսօր խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին, իսկ առաջին քայլը արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է, այսօր մեր թավշյա հեղափոխությունը մեծ թիմ ունի, մեծ պոտենցիալ ունի, բայց իհարկե մենք կներառենք մի քանի այլ գործիչների եւս՝ այլ ուժերից, օրինակ քաղաքացիական հասարակությունից:
- Իսկ որեւէ քաղաքական ուժի՞ց:
- Այս պահին մենք բաց ենք ամեն տեսակ բանակցությունների համար ու լավ առաջարկի դեպքում, կքննարկենք:
- Դուք ուզում եք, որ փողոցի պայքարը շարունակվի՞, մինչեւ կշարունակվեն ձեր բանակցություններն ու վերջնական արդյունքը ակնհայտ կլինի:
- Ոչ մի դադար չի լինի, վաղը մենք կրկին հանրահավաք ենք անցկացնելու Հանրապետության հրապարակում, մենք այս պահին կարող ենք 1 ժամում որեւէ միջոցառում անցկացնել ժողովրդի հետ, մենք տիրապետում ենք իրավիճակին ու լիարժեք վստահություն ունենք:
- Ինչպիսի՞ն է Ռուսաստանի ու մյուս երկրների վերաբերմունքը այս շարժմանը:
- Մենք ոչ ՌԴ-ի, ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի հետ որեւէ բանակցություն չենք ունեցել, բայց մենք իհարկե բաց ենք այդ բանակցությունների համար, ես ուզում եմ պնդել, որ չկա որեւէ միջամտություն, ենթատեքստ, ուժ դրսից, որ խառնված լինի մեր շարժմանը: Մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի ու մյուս երկրների հետ հետագա բանակցությունների մասին, մյուս երկրների հետ ապագայի մասին, բայց սա մաքուր հայկական շարժում է, մեր նպատակն է՝ ծառայել միայն այս ժողովրդի շահերին, նաեւ կարեւոր է հավելել՝ Արցախի շահերին: Նախկինում եւ այսօր մենք պաշտպանում ենք միայն Արցախի եւ Հայաստանի շահը:
- Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները որքանո՞վ են կարեւոր, ինչպե՞ս եք տեսնում ՌԴ-ի հետ համագործակցությունը այս իրավիճակում:
- Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած հարաբեությունները շատ-շատ կարեւոր են, չկա կասկած, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն եղբայրական պետություններ են, սակայն ամեն դեպքում կան մեր միջեւ խնդիրներ, բայց մեր խնդիրն է լուծել դրանք բանակցությունների միջոցով:
- Կարո՞ղ եք նշել այդ խնդիրներից:
- Խնդիրները կապված են Ռուսաստանում հայերի շահերի հետ, օրինակ վարորդական իրավունքի հետ կապված խնդիրը, այս պարզունակ խնդիրը արդեն 1 տարի չի լուծվում, սա պարզ օրինակ է, հաջորդ օրինակը՝ Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին է, որի պատճառով հայ-ադրբեջանական ուժային բալանսը խախտվել է: Կարծում եմ, հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, ընդամենը ժամանակ է պետք ու դրական տրամադրվածություն:
- Դուք ասացիք, որ եթե ժողովուրդը ձեզ վրա դնի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պատասխանատվությունը, դուք պատրաստ եք այն ստանձնել: Ինչպե՞ս է ժողովուրդը հավանություն տալու ձեր թեկնածությանը, ասելու են այդ մասին հանրահավաքի՞ն:
- Գիտեք, երբ ես ասում եմ ժողովրդի թեկնածու, ես հստակ ասում եմ՝ ՀՀԿ կուսակցությունից չի լինելու վարչապետ, չի լինելու ոչ ոք: Վարչապետ է դառնալու ժողովրդի, հեղափոխության թեկնածուն: Մենք դա հեշտությամբ կկազմակերպենք հրապարակում, ժողովուրդն իր ձայնով կհաստատի այդ թեկնածությունը:
- Դուք կոչ էիք արել քաղաքական այլ ուժերի՝ միանալ, ինչպիսի՞ արձագանքներ կան այդ կոչին, ԲՀԿ-ի առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հետ կա՞ն բանակցություններ:
- Մենք քննարկում ենք բոլոր ուղիները՝ իշխանության խաղաղ, առանց ցնցումների փոխանցման շուրջ: Այն բոլոր ուժերը, որոնք կարող են աջակցել մեզ այդ հարցում, մենք պատրաստ ենք համագործակցել, հիմա գրեթե բոլոր ուժերի հետ կան քննարկումներ:
- Դուք խոսեցիք ժողովրդավարական ուղիների մասին, ուզում ենք ճշտել՝ ի՞նչ եք ուզում ասել՝ ժողովրդավարական ասելով, քանի որ խորհրդային երկրներում այդ տերմինի հետ կապված տարակարծություններ կան:
- Ես չեմ ուզում խոսել այլ երկրների մասին: Մեզ համար ժողովրդավարությունը ոչ միայն իշխանությունների նշանակումն է, այլեւ նրանց փոխելու հնարավորությունը՝ ընտրությունների միջոցով: Գիտեք, հիմա մեր երկրում գրեթե ոչ ոք չի հավատում ընտրությունների արդյունքին, մեր հասարակությունը համոզված է, որ ընտրությունները գրեթե միշտ կեղծվում են, փաստն այն է, որ բոլոր հայկական ընտրությունները կեղծվել են իշխանությունների միջոցով: Չի եղել դեպք, որ որեւէ ընդդիմադիր ուժ իշխանության գա ընտրությունների միջոցով, մենք դա կարողացանք անել հեղափոխության միջոցով: Մենք կստիպենք նաեւ, որ ՀՀԿ-ական կառավարումը հրաժարական տա, ու այդ ամենն արվի անցնցում:
- Արդյո՞ք հնարավոր է, որ առաջադրվի Կարապետյանի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից:
- Ոչ, ես էլի եմ ասել՝ ոչ, հնարավոր չէ:
Պետք է բարեփոխվի օրենսգիրքը, ընտրական համակարգը: Ես ասել եմ, որ ՀՀԿ-ի նկատմամբ վենդետա չի լինելու, լինելու է օրինականություն:
- Օրինականությունը չի՞ ենթադրում պատժի սահմանում:
- Այո, բայց պետք է գործի նաեւ անմեղության կանխավարկածը, արդար դատաքննությունն այն է, որ պատժվում են մարդիկ, ում մեղքն ամբողջությամբ ապացուցված է, ոչ թե որ մենք ենք մեղավոր կարծում: Ոչ ոք չպետք է ապացուցի իր անմեղությունը, այլ հակառակը՝ պետական մեղադրողը պետք է ապացուցի մարդու մեղավորությունը, այս սկզբունքը հիմնովին գործելու է, հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի կրկնել նույնը՝ այս հսկայական հեղափոխությունից հետո:
- Որքանով լսել ենք հանրության կարծիքը, մարդիկ միաբերան մեղավոր են համարում Սերժ Սարգսյանին՝ մարտի 1-ի իրադարձությունների համար, արդյո՞ք կլինի հետապնդում, իսկ երկրորդ հարցն այն մասին է՝ արդյո՞ք դուք պատրաստվում եք սափրվել եւ կրել կոստյում:
- Ես միշտ այսպես չեմ հագնվել, այստեղ սկզբունք չկա հագնել այսպես կամ այնպես, այլ ընդամենը պետք է եղած պայմաններին համահունչ հագնվել: Շարժումը սկսվեց քայլելուց, դրսից, ու մինչեւ հիմա օրվա մեծ մասը մենք փողոցում ենք, ու սա նշանակում է՝ կոստյումով հարմար չի լինի այս իրավիճակի մեջ հարմարվելը, իհարկե իմ հագուստը հետագայում լինելու է ադեկվատ: Իսկ Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված՝ այդ սպանությունները պետք է բացահայտվեն ու սա միանշանակ է:
- Երբ դուք դառնաք վաչապետ, պետք է ձեւավորեք կառավարություն, ովքե՞ր կլինեն այդ կառավարության ներկայացուցիչները:
- Խոսքը ժամանակավոր կառավարության մասին է, ես կարծում եմ, մեր թիմում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ու կարող են կրել պատասխանատվություն, բայց նաեւ մենք պատրաստ ենք համագործակցել այլ ուժերի հետ: Հավատացեք, մենք քաղաքականություն փողոցից չենք մտել, մենք վաղուց ենք քաղաքականության մեջ ու բավական լավ թիմ ունենք: Եթե մեր թիմը կարողացել է այսպխիսի շարժում ձեւավորել, կարող է նաեւ երկիր ղեկավարել: Կարծում եմ՝ այս շարժումը ինքն իրեն չէր կարող ստեղծվել:
- Ձեզ ձերբակալելուց հետո ձեզ ինչպե՞ս էին վերաբերվում ու ի՞նչ պայմաններ էին պահման վայրում:
- Նախ, ինձ չեն ձերբակալել, այլ առեւանգել են հենց խաղաղ ցույցերի վայրից, ինձ վերաբերվում էին նորմալ, արժանապատվորեն, այնուետ բաց թողեցին, զգալով, որ ինձ պահելով այս շարժումը չէին կարող կանխել:
- Ձեր՝ իշխանության գալուց հետո, պատրաստվու՞մ եք վերականգնել նախագահական կառավարման մոդելը կամ այլ մոդել կա՞, որին կուզեիք հետեւել:
- Ինձ համար մոդել, որին կարելի է հետեւել, Նելսոն Մանդելան է, որպես գործիչ՝ Չե Գեւարան, սակայն այս պահին ես կուզեի խոսել այն մասին, որ այս շարժման մեջ ամենակարեւորը միջավայրի փոփոխությունն է, որ պետք է վերականգնվեր դրական միջավայրը երկրում, որը կորել էր անկախությունից հետո: Կարծում եմ, առաջին հերթին մենք հաղթահարեցինք ընկճվածության զգացումը այս երկրում, հենց այդ պատճառով էլ այս գործընթացը հաղթեց: Ես համոզված եմ, որ այս գաղափարի շուրջ կունենանք իրական համերաշխություն մեր երկրում: Իսկ նախագահական-խորհրդարանական համակարգերի մասին չեմ կարող խոսել, նույնն է, թե համեմատեն 2 մոդելի մեքենաներ, երբ մեկի համար լավ մոդել է մեկը, մյուսի համար՝ երկրորդը, իրականում կարեւորը օրենքի գերակայությունն է:
- 2 ռուսաստանյան ռազմաբազաների առկայությունը Հայաստանում ձեզ համար ընդունելի՞ է:
- Այս պահին որեւէ խնդիր չեմ տեսնում այդ ամենի հետ կապված: Միայն թե Հայաստանն այս պահին չունի բավարար քանակությամբ զինուժ, որպեսզի պաշտպանի բոլոր սահմանները, ցավոք, սա իրականությունն է, որեւէ հայաստանյան կառավարություն չի կարող խուսափել այս իրականությունից:
- Կա՞ մտավախություն, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
- Սա հայաստանյան ժողովրդի, հայաստանյան ներքին լուծելիք հարց է, իսկ Ռուսաստանը բարեկամական պետություն է Հայաստանի համար, մենք լավ հարաբերություններ ունենք ՌԴ-ի հետ, ու կարծում եմ, Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի որոշումը:
- Հայաստանի գործող իշխանություններն ընտրվել են գործող մեծամասնական կուսակցության կողմից, ի՞նչ եք պատրաստվում անել:
- Մենք շատ անելիքներ ունենք, այո, մենք ունենք մեր երկրում բազմաթիվ խնդիրներ, չենք կարող ընդամենը մեկ քայլով լուծել բոլոր խնդիրները, ամեն հարց կլուծվի իր ժամանակին:
- Հայաստան-Եվրամիություն փաստաթղթի հետ ի՞նչ է արվելու:
- Այդ փաստաթուղթը պետք կյանքի կոչվի:
- Եթե ստացվի այնպես, որ Հանրապետական կուսակցությունը չընտրի ժողովրդի թեկնածուին, դուք կհամաձայնե՞ք, որ նոր ընտրված ուժը կազմակերպի ընտրություններ:
- Ոչ իհարկե, այս հեղափոխությունը շարունակվում է, չի կանգնել, ու կշարունակվի այնքան, մինչեւ չհասնենք մեր բոլոր կետերին: Այս ամենը անհավանական էր, շատ շատերը համոզված էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա, սակայն նա տվեց հրաժարական, այս ամենից հետո մյուս կետերն իրագործելն ավելի հեշտ է, քան առաջին կետը: Շատ քաղաքագետներ, լրատվամիջոցներ, մասնագետներ անհավանական էին համարում առաջին կետի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն դա եղավ, ու մենք կանենք ամեն ինչ, որ մյուս կետերն էլ իրականանան:
Հիշեցնեմ, երկրորդ կետով ժողովրդի թեկնածուի առաջադրումն է, ով պետք է դառնա վարչապետ, այնուհետ պետք է անցկացվեն վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, այս բոլոր կետերը մենք կյանքի ենք կոչելու:
- Վարչապետը, ասացիք, որ ՀՀԿ-ից չի լինելու, իսկ կառավարության մյու՞ս ղեկավար անդամները:
- Չեմ կարծում, որ կառավարության վերնախավում ու միջին խավում չլինեն մարդիկ, որոնք չեն շարունակելու իրենց աշխատանքը: Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ կամ կադրային մաքրում անել, եւ այն բոլոր մարդիկ՝ եւ ոստիկանությունում, եւ հատուկ ծառայություններում, այլ ոլորտում, կարող են շարունակել աշխատանքը:
Այս հեղափոխության լավագույն արդյունքը այն կլինի, որ Հայաստանը տնտեսական մեծ աճ կգրանցի, շատ դրսի գործիչներ ոգեւորված են, պատրաստ են գալ ու այստեղ ներդրումներ կատարել, սա էլ ենթադրում է մեծ թվով աշխատատեղեր, այս ամենի հետ կապված մենք հստակ ծրագրեր ունենք: Կարեւոր է, որ ժողովուրդը գնահատի իր թեկնածուի աշխատանքը:
- Ձեր կուսակցությունն ու դուք խոսել եք այն մասին, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, պաշտպանու՞մ եք դեռ այդ կարծիքը:
- Մենք երբեք չենք խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, խնդիրն այն է, որ ելքը նման կազմակերպություններից միայն հանրաքվեն է, սակայն մենք որեւէ կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել չենք պատրաստվում, որովհետեւ կարծում եմ, որ հիմա դրա ժամանակը չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում կեղծ խաղատներ են գործել․ տեսանյութ
Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել
Զարուհի, Ռոբերտին, Սերժին ծախված ստահակ, դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը վճարվել եք, որ ժողովրդին տանեք պարտության
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ
Իրանի կողմից ԱՄՆ-ին փոխանցված նոր առաջարկը 14 կետ ունի
Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
Կարապետյանի և Քոչարյանի թուլացումը ակնհայտ է. պատահական չէ, որ ասում են՝ ընտրությունները կեղծվելու է. Ադամյան
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ ինտենսիվ անձրևներ կլինեն
Քննարկվել են դպրոցականների հավասարակշռված և առողջ սննդի ապահովման հարցերը, ներկայացվել է Բրազիլիայի փորձը
Ղարաբաղյան կլանը պետք է ծնկի բերվի՝ ի դեմս պատերազմի եռագլուխ կուսակցության․ վարչապետ
Արամ Ղազարյանն այցելել է Շիրակի մարզ․ ՓԾ առջև դրված խնդիրների պատշաճ իրականացման հանձնարարականներ է տվել
Տաշիրսամոներն ու ռոբերտքոչարյաններն ուզում են քաղաքացիներին վախեցնել, իսկ Փաշինյանը սրտացավ է. տեսանյութ
Երևանի «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում տղամարդու դի է հայտնաբերվել
«Վարչապետին տեր ենք», «Փաշինյան, առողջությունդ պահի, կքայքայեն»․ քաղաքացիները չեն տրվում սադրանքներին
Արթուր Օսիպյանը ձերբակալվել է
Թափած ուղեղ են. գործ ունենք մաֆիայի հետ. ուզում են ՀՀ-ն դարձնել Բելառուս, որ գնան էշի պես բանեն. տեսանյութ
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերը պետք է բացառեն բռնություն քարոզող, հասարակությանը բևեռացնող խոսույթից
Ընդդիմություն ջան, էսքանից հետո չզարմանաք հունիսի 7-ի արդյունքներից․ մեր «հանուն»-ին կգումարվի ձեզ «ընդդեմ»-ը
Պետք է Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնի էն կլանի դեմ, որն իրեն 35 տարի կեղեքել, պատանդ է պահել․ ձեր կողքին ենք
Հարցը փակված է, ով ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ է ունենալու․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչնե՛ր, ծպտուններդ դուրս չգա, վեր ընկեք տեղներդ․ սադրանքներ վարչապետի դեմ
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 մլն 483 հազար 520 ընտրող
Ղարաբաղյան կլանը գործի է դրել բոլոր կամակատարներին սադրանքներ հրահրելու և վարչապետին դրանցում ներքաշելու համար
Ամերիկայից եգած ենք, որ ձեզ ընտրենք, մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը, պարոն Փաշինյան․ տեսանյութ
Երևանը պատրաստվում է COP17-ին
Արթուր Օսիպյանը նախապես գրառում է արել և ծրագրված գնացել է վարչապետին սադրելու
Բոլոր ճակատներով հարձակում է գնում ՀՀ ինքնիշխանության, պետականության դեմ․ պետական ինստիտուտները դիմակայուն են
Արաբկիրում վարչապետին հրահրած կինը փաստաբան Հովհաննես Խուդոյանի կնոջ մայրն է, իսկ նա՝ Գալստանյանի փաստաբանը
Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց
Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը
Խնայեք Ձեր առողջությունը, մի՛ բարկացեք, Ձեզ մի բան եղավ՝ անտեր կմնանք․ քաղաքացիները՝ Փաշինյանին
Գագիկ Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող և Բելառուսում ապաստան ստացած տղան վաղուց տեղափոխվել է ՌԴ
Ընդդիմությունն անելանելի վիճակում է. ակնհայտ է՝ 3 ընդդիմադիր հիմնական ուժ խնդիր ունի նվազագույնի շեմը հատելու
Ռոբիկն ու Սերժը, Լևոնն էլ հետը ՀՀ-ում գիտական հիմնարկները սարքել էին ավերակ․ Փաշինյան
Ղարաբաղյան կլանի թալանչինե՛ր, դուք կապ չեք ունեցել ո՛չ ղարաբաղցու, ո՛չ հայաստանաբնակ անձի հոգսի հետ. Ավանեսյան
Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից ու երկաթից են. Ալեն Սիմոնյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT