Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց: Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի եւ թե՛ կողմերի շահերից: Սա ուղղակի ակնհայտ է: Բայց շատ շատերի համար այս գործընթացն անակնկալ կանգ է առել, որի իմաստը այնքան էլ հասկանալի չէ: Ու անջրպետը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն է:
Սերժ Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը չափազանց հստակ էր՝ դա անձի հրաժարական չէր միայն, այլ նրա ղեկավարած կուսակցության հեռացում: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն դասական առումով կուսակցություն չէ արդեն շատ վաղուց: Դա միակենտրոն, անձի շուրջ հավաքված, հստակ գաղափարախոսություն ու սկզբունքներ չունեցող կարիերիստների նոմենկլատուրային կուսակցություն է, որի գոյության միակ իմաստը միանձնյա իշխանություն ունենալն է եւ անընդհատ վերարտադրվելը: Ու եթե այդ «կուսակցության» առաջնորդը բառիս բուն իմաստով ժողովրդի ճնշման տակ հրաժարական է տալիս երկրի ղեկավարի պաշտոնից եւ հայտարարում, որ ինքը սխալվել է, ապա դրանից ուղղակիորեն հետեւում է, որ իր ղեկավարած նոմենկլատուրային կուսակցությունը հեռանում է քաղաքականությունից: Այդ կուսակցությունը պարտվել է:
Բայց, ինչպես տեսանք, ՀՀԿ-ի փոխնախագահ Կարեն Կարապետյանը չընդունեց այդ իրողությունը եւ այդ կուսակցության վերնախավի մի քանի ներկայացուցիչների հետ այնպիսի պահվածք ընդունեց, որը ավելի շուտ կարելի է բնորոշել որպես արկածախնդրություն: Ակնհայտորեն չունենալով ուժայինների անվերապահ աջակցությունը, եւ առավել եւս չունենալով հանրության լայն շերտերի համակրանքը, Կարեն Կարապետյանը կառչել է պաշտոնից եւ անհասկանալի շարժումներ է անում: Նա հանդիպում է դեսպաններին եւ հայտարարում, թե ժողովրդի թեկնածուին պատրաստվում են ընտրել Հանրապետության հրապարակում, փորձում համոզել, որ դրանով կխախտվի Սահմանադրությունը: Այնինչ հստակ ասվել է, որ հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Սահմանադրության ոգուն ու տառին: Կարեն Կարապետյանը նաեւ այնպիսի հայտարարություններ է վերագրում դեսպաններին, որոնք չեն հնչել: Նրա թիմի վերահսկողության տակ գտնվող կեղծ օգտատերերի միջոցով անդադար ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում եւ այլն:
Թե ինչի է ուզում հասնել Կարապետյանը, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ: Եթե նա առաջնորդվում է երկրի շահերով, ապա ակնհայտ է, որ իր գործողություններով նա միայն վնաս է հասցնում, եւ դա նույնիսկ ապացուցման կարիք չունի:
Գուցե Կարեն Կարապետյանը իր գործողություններում առաջնորդվում է զուտ անձնական, ասենք՝ բիզնես շահերով: Նա վտանգ է զգում եւ փորձում է պահպանել իր բիզնեսները: Բայց շարժումը արդեն ցույց է տվել, որ իրոք վենդետաների չի գնալու եւ նույնիսկ ցուցարարներին ոտքով խփող Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) պատկանող սուպերմարկետների ուղղությամբ այս օրերին պարսատիկ անգամ չի օգտագործվել ու հաստատ չի օգտագործվելու:
Գուցե խնդիրը փառասիրությունն է: Այսինքն, պաշտոնյա լինելու մոլո՞ւցք ունի Կարեն Կարապետյանը: Բայց մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է նա առանց պրոբլեմի ու ժպիտով անսպասելի հրաժարական տալիս Երեւանի քաղաքապետի պաշտոնից ու հեռանում: Կամ եթե նրա կյանքի նպատակը երկրի առաջին դեմք լինելն էր, ապա նա ուներ նման հնարավորություն: Նա կարող էր անցած մեկ տարին աշխատել այդ ուղղությամբ եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ապրիլի 14-ին Ծաղկաձորում ՀՀԿ-ն իրեն ընտրեր որպես վարչապետի թեկնածու եւ ոչ թե Սերժ Սարգսյանին: Մանավանդ որ համեմատության մեջ իր թեկնածությունը այդ ժամանակ զգալիորեն ավելի փոքր դիմադրության կհանդիպեր հանրության շրջանում, քան Սերժ Սարգսյանինը:
Եվ այս բոլոր տեսանկյուններից Կարեն Կարապետյանի եւ նրա կողմնակիցների այսպիսի պահվածքի իմաստը գոնե այս պահին դեռ չի հասկացվում: Չի կարելի, իհարկե, բացառել, որ իշխանության մնալու այսպիսի նպատակադրվածությունը պայմանավորված լինի նրա մտերիմ ընկերոջ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ինչ-որ բիզնես շահերով: Այն հայտարարված ներդրումները եւ գործունեությունը, որը այս ընթացքում վարում էր Սամվել Կարապետյանը Հայաստանում, ինչ- որ լրացուցիչ պաշտպանության կարիք չեն զգում: Ասենք, «Դալմա մոլը», «Ռիոն», կամ ասենք «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որոնք պատկանում են Սամվել Կարապետյանին, ոչ տեսականորեն եւ առավել եւս՝ ոչ էլ գործնականում չեն կարող վտանգվել իշխանության փոփոխության դեպքում: Գուցե Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի հետ մի շատ մեծ, բայց ոչ լեգալ ծրագիր են իրականացնում Հայաստանում, որը նոր իշխանությունները կարող են տապալել օբյեկտիվ պատճառներով: Գուցե: Դա կարող է պարզվել հետագայում: Բայց եթե այսպիսի պատճառ էլ չկա, ապա մնում է ենթադրություններ անել, որոնք «դավադրությունների տեսության» շրջանակներից են:
Ասենք, Կարեն Կարապետյանի միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունից հետո լիակատար ավերակներ թողնելն է: Նման ենթադրություն անելը նույնիսկ չի ստացվում, սակայն այն, ինչ անում է հիմա Կարեն Կարապետյանը, ակամայից կարող է հանգեցնել դրան: Ներքին անորոշությունների ձգձգումը առաջին հերթին սպառնում են Արցախին: Երկրորդը՝ չի կարելի բացառել, որ որոշ արտաքին ուժեր փորձեն ուղղակի կամ անուղղակի ազդել ներքաղաքական զարգացումների վրա, ինչից մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել: Երրորդ՝ երկարատեւ անորոշությունը կարող է նաեւ փլուզել մեր ֆինանսական համակարգը եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի նրա փոքրաթիվ կողմնակիցների վերջին օրերի գործողությունները խիստ վտանգավոր են դառնում Հայաստանի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT