Երևան
12 °C
Հայտնի դերասան, երգիչ, ռեժիսոր Միքայել Պողոսյանը կարծում է, որ ՀՀԿ ոչ մի անդամ չպետք է մնա իշխանությունում: Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում նա մեծ ոգեւորությամբ նշել էր, որ #ԻմՔայլը շարժումն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատմական հաղթանակ է տոնել: Մյուս կողմից նա կարծիք էր հայտնել, որ Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանը միասին կարող են հաջողությամբ կառավարել երկիրը: Այսօր՝ ապրիլի 27-ին, Պողոսյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո դեպքերի ընթացքն իրեն ստիպել է փոխել տեսակետը:
«Իրադարձություններն այնպես են զարգանում, որ ես, կարծում եմ, միանշանակ ՀՀԿ-ն ընդհանրապես քաղաքական դաշտից պետք է հեռանա, քանի որ վարկաբեկված է: Որեւէ ալյանս կամ թեկնածու, մանավանդ Սերժ Սարգսյանի առաջարկած Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը կամ Տարոն Մարգարյանը... չի կարող լինել, դա նոնսենս է: Հանրապետականից ընդհանրապես ոչ ոք չի կարող մասնակցել: Ժողովուրդը պետք է որոշի: Ժողովուրդը երբեք չի սխալվի, ու ես, կարծում եմ, ժողովուրդը կընտրի Նիկոլ Փաշինյանին: Եթե նույնիսկ ինձ մի պահ թվաց, որ կարող է նախագահը Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ ալյանս դառնալ, այսօր այդ կարծիքը չունեմ: Հիասթափություններ ապրեցի այս մի քանի օրերի ընթացքում: Կարծում եմ՝ հանրությունն իր ճիշտ որոշումը կկայացնի: Համենայնդեպս ես քվեարկելու եմ Նիկոլի օգտին»,- ասաց նա:
Միքայել Պողոսյանն իր կարծիքը փոխել է, քանի որ հասկացել է, որ այն մարդիկ, որոնք երկար ժամանակ եղել են իշխող կուսակցության ներսում, չեն կարող առաջնորդել այն երկիրը, որը ստեղծվում է երիտասարդների հաղթանակից հետո: Պողոսյանն ընդգծում է, որ երկիրը պետք է ղեկավարի այն անձը, որը կարողացավ մոբիլիզացնել երիտասարդներին ու առաջնորդել հաղթանակի:
«Ես հանկարծ գիտակցեցի, որ այդ մտածողության, այդ կյանքը ապրած մարդիկ, որքան էլ առաջադեմ լինեն, չեն կարող տալ այն ոգեւորությունը, այն ջիղը: Սա երիտասարդների հաղթանակն է: Այսօր երիտասարդների կամքը պետք է դրսեւորվի: Իսկ երիտասարդների առաջնորդն այսօր Նիկոլն է: Ես առաջին հերթին վստահում եմ մեր երիտասարդությանը եւ այն մարդուն, որն այդ երիտասարդներին հասցրեց այս հաղթանակին»,- ասաց նա:
Դերասանը վստահ է, որ եթե Հանրապետական կուսակցությունը պահպանի իշխանությունը, ապա հաղթանակն անիմաստ կլինի: Դա, ըստ նրա, հետ քայլ կլինի: Նա հույս ունի, որ Սերժ Սարգսյանի նման հանրապետական մյուս գործիչներն էլ կհասկանան, որ հեռանալու ժամանակն է, քանի որ նոր Հայաստան կառուցելու հիանալի հնարավորություն է ստեղծվել, որից գուցե այլեւս երբեք չլինի:
«Փորձենք, որովհետեւ այսպիսի հնարավորություն այլեւս չենք ունենալու, եթե էլի հետ քայլ անենք: Ամբողջ աշխարհը մեզ չի ների: Մեր հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ լիարժեք հաղթի ժողովրդի կամքը: Ուրիշ տարբերակներում դա կլինի քայլ հետ, նույնիսկ 2 քայլ հետ: Ժողովրդի հոգեբանական ոգեւորությունը չի կարելի կոտրել: Ընդհակառակը հիմա պետք է այդ ոգրեւորությունը հասցնել նոր որակի, նոր մակարդակի»,- ասաց նա:
Այս օրերին Նիկոլ Փաշինյանի հակառակորդները տարբեր պատճառներ են բերում, որ նա չի կարող կառավարել երկիրը: Դրանցից մեկը վերաբերում է բարձրագույն կրթությանը: Նա սովորել է Երեւանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում, եւ 1996 թ.՝ 5-րդ կուրսում, հեռացվել է քննադատական նյութերի համար: Ոմանք ընդգծում են այն փաստը, որ նա դիպլոմ չի ստացել, սակայն Պողոսյանը վստահ է, որ ԱԺ պատգամավորն ունի երկիրը կառավարելու համար անհրաժեշտ գիտելիքները:
«Անհեթեթություններ են: Նա դրսեւորել է կամք, նա բավականաչափ գիտելիքներ ունի, որ կարողանա իր շուրջը հավաքել գիտակից մարդկանց: Ես չեմ ասում, որ հիմա բոլոր եղածներին պետք է վռնդել, որովհետեւ այնքան արժանի մարդիկ կան, որ այսօր իրենց տեղերում են: Այդ մարդկանց, ինձ թվում է, Նիկոլը կհավաքի: Ես կարծում եմ, որ դա ամենաճիշտ մոտեցումն է այսօր: Համենայնդեպս հետ քայլ անել ես չեմ ուզում»,- ասաց նա:
Վարչապետի ընտրությունները կայանալու են մայիսի 1-ին: Ժողովրդի թեկնածուն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT