Պետք է ուշադիր լինենք, այլապես նորից նույն կոտրած տաշտակի առջև կկանգնենք

Հայաստանում իշխանափոխության պահանջով սկսված համաժողովրդական շարժմանը միացած մտավորականության շարքերն օրեցօր համալրվում են նաև սփյուռքի ներկայացուցիչներով:

Ի՞նչ ներդրում կարող են ունենալ մտավորականները Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական գործընթացներում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, որ պետք է ձեւակերպվեն ու լուծում ստանան իշխանափոխությունից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցերին անդրադարձան Հայաստանում եւ սփյուռքում բնակվող մտավորականներից մի քանիսը: Ռուսաստանի Բնական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսսոր Լևոն Բեկլարյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում կատարվող իրադարձությունները ունեն հսկայական խորը իմաստ՝ գլոբալ առումով:

Մոսկվայից տեսազանգի միջոցով կապ հաստատած ակադեմիկոսն անդրադարձավ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա վարչապետությանը՝ ասելով, որ երբ նա ընտրվեց, համարյա մի շաբաթ ոչ ոք չշնորհավորեց նրան. «Վրաստանը, Ռուսաստանը եւ էլի մի երկու երկրից՝ հաշված մարդիկ էին շնորհավորողները, իսկ ի՞նչ եղավ, երբ Սերժ Սարգսյանը հեռացավ, միանգամից սկսեցին եվրոպական, համաշխարհային մակարդակով հայ ժողովրդին շնորհավորել»:

Լևոն Բեկլարյանն անդրադարձավ նաև, թե ինչպես են նայում Ռուսաստանում թավշյա հեղափոխությանը եւ առհասարակ այս իրադրությանը: Նա նշեց, որ սկզբում  Ռուսաստանում ոչ մի մեկանաբանություն չկար այստեղ կատարվածի շուրջ. «Ռուսական մամուլը սուս-փուս նայում էր, թե ինչ է կատարվում, բայց հետո սկսեցին քոմենթները, եւ հիմա կարող եմ ասել, որ երկու տեսակի վերաբերմունք կա թավշյա հեղափոխության շուրջ՝ մի մասը չեն հավատում, ասում են՝ գունավոր հեղափոխություն է եւ կապում են Ուկրաինայի հետ, իսկ մյուս մասն՝ անգամ իշխանական մարմիններում, նայում են, թե ինչ դրական օրինակներ կարելի է քաղել այդտեղ կատարվածից: Հայաստանի դրական փորձը շատ կարևոր է լինելու անգամ Ռուսաստանի նման հզոր երկրի համար, այնտեղ էլ վիճակը նույնն է, պարզապես ինչ-որ բան փոխելու համար շատ դժվար է»:

Լևոն Բեկլարյանի համոզմամբ՝ այսօր հայությունը վերադառնում է իր բազային հասկացողությանը. ասում է՝ ո՛չ թալանին, ո՛չ օլիգարխիային. «1990 թվականից հայերին կոչ արեցին, որ եկեք զբաղվենք վաշխառությունով եւ թալանով: Եկեք  թալանենք Հայաստանը, ստեղծենք օլիգարխիա, լավ կզարգանանք, լավ առաջ կգնանաք: Օլիգարխիայի ներկայացուցիչները հայտնի են իրենց կլիչկաներով՝ կա՛մ կատվի, կա՛մ շան, ժողովրդի վերաբերմունքից է դա առաջացել եւ ցույց է տալիս ժողովրդի վերաբերմունքը նրանց նկատմամբ»:

Ճարտարագետ, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած բարերար Լևոն Թորոսի բնորոշմամբ՝ արժեքները նյութական չեն, այլ հոգևոր, բարոյական մաքուր, համոզիչ ու արդար: Նրա հավաստիացմամբ՝ սփյուռքը պատրաստ է աջակցել երիտասարդներին, բերել ներդրումներ. «Ամենամեծ խոչընդոտն այն էր, որ չկար կառավարության մեջ որևէ լծակ, որ կարողանայիր օգնել Հայաստանին: Ամենամեծ խոչընդոտը հենց այս կառավարությունն ու իշխանությունն էին, և որևէ ձևով չէին կարող մտնել ու օգնել: Հիմա այդ խոչընդոտները չկան»: 

Վերջինս ասաց, որ շատ ուրախ է, քանի որ թեկուզ կարճ ժամանակով, առիթ է ունեցել ներկա գտնվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած այս շարժմանը: «Սփյուռքը կարող է լինել Հայաստանում ապրող երիտասարդների կողքին, կսատարի, որ ավելի հաջողակ լինեն, ներդրումներ կբերեն, տնտեսական եւ քաղաքական ձևով օգտակար կլինեն այս երիտասարդ շարժմանը»,-ասաց Լևոն Թորոսը:

Մտավորականները խոսեցին հետագա ծրագրերի, սպառնացող վտանգների մասին, նշեցին, որ իրենց խնդիրն է՝ ապահովել համաժողովրդական շարժումը ինտելեկտուալ, գաղափարական, հոգևոր հենքով եւ ջանալ թույլ չտալ, որպեսզի այժմ զարթոնքի մեջ գտնվող երիտասարդությունը կոտրվի: Կրոնագետ Վարդան Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտ է նախեւառաջ վերացնել այն ամենը, ինչ բերել է այս ծանրագույն վիճակին. «Մենք Հայաստան ենք ներկրել ադրբեջանական կոռուպցիա, որի հետևանքով երկրի իշխանությունները մտածում են, որ երկրի տերը իրենք են, այն ամենը՝ ինչը պատկանում է ժողովրդին՝ դիտարկում են որպես սեփականություն եւ ի վիճակի են այդ ամենն ուղղակի յուրացնել»,-ասաց նա:

Վերջինս մտահոգություն հայտնեց, որ երկրում երկար տարիներ բացակայել է արդարադատությունը եւ հիշեցրեց արտասահմանյան դիտորդների կողմից նշված այն փաստը, թե՝ չկա երկիր, որտեղ հարյուրավոր մասնավոր անձանց պետության հետ հարաբերություններում տեղի ունեցող դատավարական պրոցեսներից ոչ մի մասնավոր անձ չի հաղթել:

Խաչատրյանը նշեց, որ մենք անկախ լրատվամիջոցների ոչնչացում ենք ունեցել, հնարավորություն է եղել մուտք գործել, գնել եւ օգտագործել տվյալ լրատվամիջոցը՝ տեղի իշխանության դիրքերն ամրապնդելու համար. «Վրեժխնդրություն էր սպասվում բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին ինչ-որ ձևով օգնություն ցուցաբերել ընդդիմությանը»: Վարդան Խաչատրյանն ամենածայրահեղ երևույթներից առանձնացրեց իշխանության ժառանգաբար փոխանցումը. «Մենք հասել էինք ժառանգական ավտորիտարիզմի, երբ մարդիկ գոյություն ունեցող ամեն ինչը համարում էին իրենցը, որը պետք է ժառանգեին իրենց երեխաներին»:

Վերջինս հույս հայտնեց, որ ապագա իշխանությունն առաջին հերթին հաշվի կառնի այս ամենը եւ ամեն գնով կկասեցնի, իսկ նախկինում ստեղծված իրավիճակը հետ կաճի այնպես, որ երկիրը, հայրենիքը դառնա թանկ. «Մեզ զարմացրեց այն, որ քառօրյայի ժամանակ մեր մարտիկների ոգեղեն էությունը կանգնեցրեց Ադրբեջանի նոր մակարդակի բարձրացված բանակը, ինչի՞ դա մեզ զարմացրեց, որովհետև մենք համարում էինք, որ այս ամենի միագումարում արժեզրկվել էր նաև հայրենիքը»:

Ռեժիսոր եւ դրամատուրգ Խաչիկ Չալիկյանն ասաց, որ մինչ այս շատերի մոտ դժգոհություն եւ անվստահություն կար մտավորականության հանդեպ. «Արդարացի դժգոհություն էր, բնական է, որովհետև մշակութային աղետի հետ միասին չէր կարող մտավորականների շերտը եւս չարժեզրկվել: Սակայն ուզում եմ ասել, որ ոչ միայն այս պահի թելադրանքով, այլ արդեն տարի ու կես է՝ ինչ մենք փորձում ենք այդ բացը լրացնել, մեր առաջնային խնդիրն այն է, որ մենք ուզում ենք բարձրաձայնել մտավորականության դերը հայ իրականության մեջ: Այսօրվա սպասված նոր երկրի մտավորականությունը կա եւ սա մեծ պատասխանատվություն է, այլ ոչ թե միայն հպարտանալու առիթ»,- ասաց Խաչիկ Չալիկյանը: «Սերժը իր ոհմակի հետ մի մեծ խնդիր լուծեց, դա այն էր, որ ժողովրդի տասնամյակների ատելությունը կուտակեց իր վրա, եւ իրենից հրաժարվելուց հետո մեզ մնաց սերը»,-ասաց դրամատուրգը: Վերջինս ընգծեց, որ այսօրվա մտավորականության դերն է այնպես անել, որ այդ սերը մնա ու տարածվի. «Կուզեի, որ հաղթականությամբ շատ չտարվեինք, որովհետև անձամբ ես զգում եմ բազմագլուխ հրեշի կտրված գլխի դավադիր շնչառությունը, գուցե դա իմ մեղքն է, բայց մենք պետք է զգոն լինենք եւ երբեք չթուլացնենք այդ մեծ պայքարի լիցքը»: Վերջինս կարևորեց, նոր գործերի մղող հիմնական ուժը համայն հայության միասնությունն է:

Երգահան Եղիշե Պետրոսյանի բնորոշմամբ՝ 1988-ից հետո՝ սա մեր միակ հնարավորությունն է՝ ինքներս մեզ արժեվորելու, նորից մեջքներս ուղղելու, քանի որ աննախադեպ մի բան է եղել, որ կարողացել ենք նմանատիպ հրաշք իրագործել:

Ըստ Եղիշե Պետրոսյանի՝ այսօր շատ պատասխանատու վիճակ է, չի կարելի ձեռքից բաց թողնել, այլ առաջին քայլից հետո պետք է գնալ երկրորդին. «Շատ կարևոր է կարողանալ կոնսոլիդացնել ամբողջ մտավոր եւ տնտեսական պոտենցիալը, որպեսզի պահենք ստեղծվածը: Սխալ էր կազինոյի մենեջերին դնել գրախանութի ղեկավարման մեջ, քանի որ նա այն գործում հաջողել էր, այս մեկում չէր կարող»:

«Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի բարոյական կողմը պահելով՝ բարոյական հիմքերի վրա դրվի այս ամենը, այլապես նորից կկանգնենք նույն կոտրած տաշտակի առջև: «Դիագնոզը այսօրվա մեր երկրի այսպիսին է՝ մենք տեսնում ենք մի դիակ, որը համայն աշխարհում պարտքեր է կուտակել եւ այդ դիակը փրկելու համար մեծ ծախսեր է պետք, դիակն այսօրվա Հայաստանն է՝ իր մեռած տնտեսությամբ, իր արյունահոսող վերքերով»,-եզրափակեց արվեստագետը:

 Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46437 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել