Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը արդարացվածի կարգավիճակ ունեն

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանն արդարացվածի կարգավիճակ ունեն:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատգամավորների փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Պատգամավորները ձերբակալվել էին ապրիլի 22-ին՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու եւ անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ապա հաջորդ օրն ազատ արձակվել:

Մեր հարցին, թե պատգամավորներն այժմ ի՞նչ կարգավիճակ ունեն Բաղդասարյանը պատասխանեց. «Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված է հետեւյալ ընթացակարգը՝ եթե անձը ձերբակալվել է, որի արդյունքում ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ եւ 72  ժամվա ընթացքում մեղադրանք չի առաջադրվել, ապա վերջիններս արդեն ձեռք են բերում արդարացվածի կարգավիճակ: Այս փուլում արդարացվածի կարգավիճակը նույնն է, ինչը դատարանի դատավճռով անձը համարվի անմեղ»:

Բաղդասարյանն ասաց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի պատգամավորներին ապօրինի ձերբակալելու փաստի առթիվ հարուցվի քրեական գործ, որովհետեւ ըստ փաստաբանի՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվել է ՀՀ Սահմանադրության նորմերի խախտմամբ: «Հետեւաբար այն մարդիկ, որոնք պատգամավորների նկատմամբ սկսել են քրեական հետապնդում, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Վկայակոչել եմ նաեւ այն փաստը, որ գործի օբյեկտիվ քննության համար պետք է ձերբակալման հետ առնչություն ունեցող անձանց, այդ թվում՝ նաեւ ոստիկանապետի, փոխոստիկանապետի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն, մինչեւ տվյալ գործով նախաքննության ավարտը»,- ասաց Բաղդասարյանը, հավելելով, որ դեռ դիմումին պատասխան չի ստացել:

Փաշինյանը, Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվեցին ապրիլի 22-ին՝ Արցախի փողոցում՝ ՀՀ արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի եւ նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մոտ կես ժամ անց: Սերժ Սարգսյանի եւ Փաշինյանի՝ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած, այսպես կոչված, բանակցությունները տեւեցին ընդամենը մի քանի րոպե. բանակցությունները տապալվեցին, քանի որ Սերժ Սարգսյանը սպառնաց Մարտի 1-ի կրկնությամբ եւ հեռացավ: Հանդիպումից հետո Փաշինյանը կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը:

Ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա, սակայն ցուցարարները հանդիպեցին ոստիկանական պատի. ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակից ավելի ցուցարարների:

Տեւական ժամանակ գաղտնի էր պահվում երեք պատգամավորի գտնվելու վայրը. միայն ժամեր անց ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ երեք պատգամավորները ձերբակալված են եւ կասկածվում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու մեջ՝ այդպես էլ չնշելով նրանց գտնվելու վայրը: Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել էր դատախազին՝ պատգամավորներին կալանավորելու միջնորդությունը ետ վերցնելու համար, ապա այցելել էր ՁՊՎ, տեսակցել Փաշինյանի հետ, ինչից հետո էլ պատգամավորներն ազատ էին արձակվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8812 դիտում

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ