Երևան
12 °C
Երեւան քաղաքում հավաքներ նախաձեռնելու օրվանից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է շուրջօրյա ռեժիմով։ Այդ օրերին թեժ գծին ստացվել է հավաքների մասնակիցների իրավունքներին առնչվող 459 ահազանգ: Իրականացվել է նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի շուրջօրյա դիտարկում:
Ոստիկանության բաժիններ եւ ձերբակալվածներին պահելու վայրեր կատարած 70 այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել բերման ենթարկված 974 անձի հետ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 22 անձի հետ:
Այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, այդ անձանց իրենց իրավունքների մասին չծանուցելու, հաշվառման համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, Ոստիկանության բաժնում սահմանված ժամից ավելի պահելու հետ: Արձանագրվել են նաեւ խնդիրներ կապված փաստաբանի մուտքը Ոստիկանության բաժիններ խոչընդոտելու հետ, որոնք, սակայն, լուծվել են Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ինչպես նաեւ հրապարակումները վկայում են մի շարք դեպքերում բերման ենթարկելու ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական անհամաչափ ուժ, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ կիրառելու մասին: Պաշտպանին են ներկայացվել բողոքներ նաեւ կապված հատուկ միջոցների կիրառման հետ: Արձանագրվել են հրապարակումները քաղաքացիական հագուստով անձանց կողմից անձնական օգտագործման, այդ թվում՝ առանց հաշվառման համարանիշի կամ ոչ Հայաստանի իրավասու մարմնի կողմից հատկացված համարանիշներով տրանսպորտային միջոցներով անձանց բերման ենթարկելու կամ այդպիսի փորձերի վերաբերյալ:
Ամփոփվել են նաեւ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, ինչպես նաեւ ցուցարարների եւ այլ անձանց միջեւ բախումների դեպքերը, որոնք պետք է դառնան լիարժեք քննության առարկա։
Արձանագրված խնդիրների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված ֆիզիկական անձեռնմխելիությունն ու մարդասիրական վերաբերմունքի իրավունքը: Պետք է լիարժեք պաշտպանված լինեն ազատությունից զրկված անձի համար նախատեսված բոլոր իրավունքները: Խոսքը վերաբերում է իրավունքների պարտադիր նվազագույն շրջանակին, որն արձանագրված է ինչպես ՀՀ միջազգային պայմանագրերով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ: Ցանկացած պարագայում պետական մարմնի ռեսուրսների ոչ բավարար լինելը չի կարող արդարացնել, օրինակ, անձին օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելը: Ոստիկանության բաժիններում համապատասխան մատյանները պետք է պատշաճ լրացվեն՝ անկախ նրանից, թե անձը որքան ժամանակ է պահվել բաժնում, քանի բերման ենթարկված անձ կա եւ այլն:
Այդ օրերին Պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրություն է ցուցաբերել նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ներկայացվել են բերման ենթարկված անչափահասներին անհապաղ ազատ արձակելու եւ նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի պահանջներ։
Կարեւոր է նշել, որ արձանագրված խնդիրների զգալի մասը հնարավոր բոլոր դեպքերում տեղում լուծվել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների աջակցությամբ, այդ թվում՝ Ոստիկանության իրավասու ծառայողների հետ համագործակցության արդյունքում:
Այցերի արդյունքում արձանագրված խնդիրները, ինչպես նաեւ Պաշտպանին հասցեագրված բողոքներն ամփոփվել են եւ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, ըստ իրավասության, ուղարկվել են համապատասխան, այդ թվում՝ քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմնիններին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT