ՀՖՖ քննարկմանը «Շիրակից» ներկայացուցիչ չի եղել. ակումբը դա համարում իրավունքների խախտում

«Շիրակ» ֆուտբոլային ակումբում կարծում են, որ ՀՖՖ-ն խախտել է իրենց իրավունքները: Ակումբը պատժվել է, քանի որ փաստեր են հայտնաբերվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: ՀՖՖ-ն Հարությունյանին ցմահ զրկել է ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից: «Շիրակին» պատժել է նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, ընթացիկ առաջնության վաստակած միավորներն էլ 12-ով նվազեցնելու որոշում է կայացրել: Ակումբը հայտարարել էր, որ կարող է բոլոր թիմերով դուրս կգան ՀՀ առաջնություններից: ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը հորդորել էր ուլտիմատումի լեզվով չխոսել, ինչին ակումբը պատասխանել է, եւ նշել, որ իրենց մասին որոշում է կայացվել իրավունքների խախտումով:

«Ի պատասխան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությունը՝ ցանկանում ենք եւս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, եւ հարց է, թե ում նախաձեռնությամբ, «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ «Շիրակի» բոլոր 48 միավորը թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով արժանվույն վաստակած է։

Նշենք նաեւ, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել պարզաբանումներ ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում, հատկապես երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի՝ առաջնությունում մրցաշարային աղյուսակում դիրքի վրա։

Ակումբի իրավաբաններն արդեն իսկ նախապատրաստել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն բողոքարկման։

Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը եւ պահպանել բողոքարկման համար տրված 7-օրյա ժամկետը»,- նշված է այսօր՝ մայիսի 7-ին, արված հայտարարությունում:

Այդ խաղը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, այսօր Երեւանում «Բանանցի»  հարկի տակ ավարտվեց «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Գյումրեցիների կազմում 64-րդ րոպեին աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն: 88-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը կրկնապատկեց Սոլոմոն Իմե Ուդոն:

Հաղթանակից հետո «Շիրակը» միավորների քանակը հասցրեց 48-ի եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 45 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (41), որի էլ 39 միավորով հաջորդում է «Բանանցը»:

Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է այսօր «Բանանց»-«Շիրակ» հանդիպումից հետո: ՀՖՖ պաշտոնական կայքում այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորներ հանված չեն: Եթե հանվեն թիմը կունենա 36 միավոր եւ կնահանջի 4-րդ հորիզոնական՝ զիջելով «Ալաշկերտին», «Գանձասարին» եւ «Բանանցին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3004 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում