Երևան
12 °C
«ՀԺ»-ն վերջին իրադարձությունների՝ համաժողովրդական շարժման, մշակույթի գործիչների եւ Արմեն Ամիրյանի հրաժարականի մասին զրուցել է ժամանակակից գրող Հուսիկ Արայի հետ:
- Հուսիկ, նախքան համաժողովրդական շարժման հաղթանակը, ապրիլի 18-ին «Դիվապետ» վերնագրով բանաստեղծություն էիք գրել, որտեղ նշել էիք Էդուարդ Շարմազանովին, Գալուստ Սահակյանին եւ Սերժ Սարգսյանին: Կբացատրե՞ք իմաստը:
- Բանաստեղծության վերնագիրը եւ մի տող հունվար ամսին էի գրել, հունվարի վերջն էր Apocalypto-ից հետո: Ընդամենը գրել էի վերնագիրը՝ «Դիվապետ» եւ մի տող, որը գրվելուց հետո դարձավ բանաստեղծության վերջին տողը: Անընդհատ սպասում էի, որ գրվելու պահը կգա եւ հանկարծ այդ պահը եկավ: Գրեցի եւ ֆեյսբուքյան իմ էջում տեղադրեցի ապրիլի 18-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 օր առաջ, ի դեպ, այդ ժամանակ հարյուր տոկոսով համոզված էի, որ հրաժարական չի տալու, քանի որ այնպես էին դրանք արմատավորվել՝ Սահմանադրություն փոխել, հատուկ վարչապետական աթոռ ստեղծել`իշխանությունը երկարաձգելու համար, որ ասում էի` այդ ամենն անողը չի զիջի աթոռը: Նաեւ այդ աթոռը պահող հանրապետականի նահանջն էր անհնարին թվում: Դեւերի մի խումբ է հանրապետականը, դիվապետն էլ` Սերժ Սարգսյանը: Դիվապետը գնացել է, դեւերը մնացել են, այնտեղ ես անուններ էի ուզում տալ, մտածեցի՝ Գալուստ Սահակյանին: Հիշեցի, որ Հուլիոս Կեսարը գալերի դեմ է մարտնչել, եւ ստացվեց`Գալ-ուս: Շարմազանովի կերպարի անունը ՝ Շեռ-Մեզ, «Շարմազ»-ը հնչունափոխել եմ:
Դիվապետ
Մի ուրուր է անցնում
մեր լեռների պարով.
Վահագնի հետ է շփոթել իրեն,
նստել է փայտե ձի չներկած,
կարծում է՝ վիշապ է հեծնել:
Քշում է Գալ-ուսին, ոչ այն վեհությամբ,
ինչպես վայել էր Կեսարին.
ոտքերի արանքում վրնջում է մի բան,
որ նման չէ ձիուն Հուլիոսի.
մի քոսոտ յաբու է՝ սմբակ ու հեծան, անունը Շեռ-Մեզ:
Մի տրցակ այլայլ ոգիներ կարգել են սեւ խնջույքի պետ.
այդ գիշերն է թթվել մեր աշխարհում հիմա՝ մի նոր Ներոն ու դիվապետ:
Ամֆիթատրոնն է շրջել բութ մատը ներքեւ,
իսկ այդ ընկածը վստահ է, թե պար են բռնել շուրջը վերնուղեշ:
Մի սեւ՝ առանց թեւեր, անցնում է մեր լեռների պարով՝
հեծած փայտե ձի, ինչպես դեւ՝ դուրս պրծած հեքիաթներից:
- Ինչո՞ւ հենց այդ կերպարները:
- ՀՀԿ-ից ամենատհաճները դրանք են, զավեշտալի տհաճը Գալուստ Սահակյանն է, տխուր տհաճն էլ՝ Շարմազանովը: Անունների վրա եմ խաղացել: Ընկածին չեն խփում, այսօր այդպես է դուրս գալիս, բայց ես դա նախքան իրենց ընկնելն եմ գրել: Մի խումբ դեւեր իրենց սեւ խնջույքի պետ են կարգել «անփոխարինելի» առաջնորդին եւ նստած քեֆ են անում մեր ժողովրդի արյամբ ու ոսկորների վրա: Ներկայացրել եմ Սերժ Սարգսյանին, որը չներկած փայտե ձի էր հեծել, սակայն կարծում էր, թե վիշապ է հեծել, ինքն իրեն «Վահանգն վիշապաքաղ» էր կարծում:
Հանրապետականն այնքան արմատացած է ամբողջ Հայաստանում, այնպես ցանցի պես հյուսված է, սարդոստայնի պես պատել է ամբողջ երկիրը, որ կարծում եմ՝ ամսի 8-ից հետո էլ դժվար կլինի դրանց դեմն առել:
- Երբեւէ մտավախություն ունեցե՞լ եք, որ գրածների համար կարող են «պատասխանատվության ենթարկել» ձեզ, որ համարձակությունը կարող է ի վնաս ձեզ աշխատել:
- 2012 թվականի ապրիլի ընտրություններից մի քանի օր հետո ես բաց նամակ գրեցի Սերժ Սարգսյանին, որը Հրապարակ օրաթերթում էր հրապարակվել: Այնտեղ ասվում էր՝ Սերժ Սարգսյան, դու երեք նախագահներից ամենավատն ես, դու՛ ժողովրդին դարձրեցիր ծախու, հենց այդ ժամանակ էր, որ համատարած ՀՀԿ-ն բոլորին գումար բաժանեց: Եվ այդ ցասումը մի օր դուրս է գալու, որովհետեւ փողով ընտրվածը քոնը չի, ինքը քեզ չի ընտրել, այլ փողով գնվել է: Իհարկե, ամեն ինչ էթիկայի սահմաններում էի գրել, բայց այդ ժամանակ էլ համատարած առան մարդկանց, ուղղակի լացդ գալիս էր, երբ նայում էիր, թե ինչ է կատարվում:
Հիշում եմ, խմբագիրն էլ ասաց. մտավախություններ չունե՞ս, որ տպվի, բայց մեջիս ցասումն ավելի շատ էր, քան վախը: Այն ժամանակ երեխաներս էլ էին փոքր, ես էլ օրաթերթի աշխատող էի, մեքենա չունեի, ոտքով էի գնում մարզ: Երեւանում չեմ ապրում, մի որոշ ժամանակ այն մտքով էի, որ կարող էր ինչ-որ բան պատահել, բայց չպատահեց: Փոխարենը միակ տարին էր, որ ինձ նախագահականից հրավիրեցին սեպտեմբերի 21-ին համալիրում մասնակցելու անկախության տոնակատարությանը: Ժամանակին գրում էի, եղել է նույնիսկ եկել տնից են տարել, իհարկե չեն վնասել, բայց արել եմ: Միշտ մարդու մեջ վախը կա, բայց գալիս է մի պահ, որ լցվում է, գրելու էներգիան կրկնակի ավելի ուժեղ է լինում վախից: Չեմ ասում, թե կյանքում ես խիզախ մարդ եմ, բայց գրի մեջ, ստացվում է այնքան, որքան ստացվում է: Նաեւ ասեմ, երբ տարիներ առաջ «Անդին» ամսագիրը հարց ուղղեց Պերճ Զեյթունցյանին եւ ինձ, թե ի՞նչ տպավորություն գործեց նախագահ Սարգսյանի ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթը, գրել եմ, որ հաճախ եմ բարձրաձայնել եւ մամուլով քննադատել ու անհամաձայնությունս հայտնել, սակայն այդ ելույթն իսկապես լավն էր եւ անդրադարձում էր, որ պետություն ունենք: Հավելեմ, որ դրսի աշխարհի բարձր ամբիոններից հնչեցրած նրա մի քանի ելույթներ իսկապես ուժ էին իրենց մեջ պարունակում: Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը լավ բան է արել եւ մարդիկ չեն գնահատել:
- Իսկ ի՞նչ մտավախություններ ունեք այսօր:
- Տագնապ ու վախ ունեմ, որ դրանք ամեն կերպ խանգարելու են, ամեն կերպ փորձելու են երկիրը տանել ցնցումների, որ ասեն՝ տեսեք, Նիկոլը չկարողացավ: Տարբեր լծակներ կան նրանց ձեռքում դեռ, սա է հիմնական մտավախությունս, տագնապս: Ես չգիտեմ՝ վաղը իրենք իրենց ինչպես կպահեն, նաեւ չեմ կարծում, որ ժողովրդի ալիքի ցասման առաջ Նիկոլի ասած, դուխ կունենան, որ մատ անեն, բայց դժվար է լինելու:
- Հավատո՞ւմ եք, որ հաղթանակից հետո ամեն ինչ դեպի լավը կփոխվի եւ այլեւս մտավախությունների տեղիք շատ չի լինի:
- Մտավախություն ունեի, որ ժողովուրդը երբեք չի արթնանա: Մտածում էի՝ փող վերցրած ժողովուրդը ո՞ւր դուրս գա: Ժողովուրդն ընչազուրկ է, ծանր պայմաններում է ապրում, հիմա ես չգիտեմ, մտավախություն ունեմ: Անցնի մի որոշ ժամանակ, եւ ընտրություններին գուցե գան՝ երկու-երեք անգամ ավելի շատ փող բաժանեն, իսկ մարդը էնպիսի էակ է, որ այդ պահին փողը տեսավ, ամեն ինչ մոռանում է: Որ այս գեղեցիկ, հսկա սիրո հաղթանակը հանկարծ ներսից կեղտոտ հյութ չլցնեն, որովհետեւ շատ հաճախ կեղտաջուր են լցնում ու ինքը դառնում է նորից ճահիճ: Ես գիտեի, մի օր ժողովուրդը ոտքի է կանգնելու, որովհետեւ էնքան հիասթափված ու բարոյալքված էր: Նրանք տեսնելով ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վարքը, որը Սահմանադրություն փոխեց, ամեն ինչի դիմեց՝ իր ժամկետը երկարաձգելու համար: Ժողովրդի մեջ արդեն քարացած մտածողություն էր դարձել, ինչ ուզում ես արա՝ հնարավոր չէ, ասում էին: Սերժը եկել էր, դրել նստել, Սեւակի ասած՝ բաց ճակատով զուր չզարկվեմ հաստ պատին, այս վիճակն էր: Նիկոլն այն միակն էր, որ խիզախեց բաց ճակատով զարկվել հաստ պատին ու հաստ պատը փուլ եկավ: Նիկոլն ունեցավ այդ մանանեխի հատիկի չափ հավատը, միակ մարդն էր ամբողջ հայության մեջ, որ հավատաց ու իրագործեց: Սկզբի օրերին բոլորս էլ գնում էինք ցույցերին, բայց ոչ ոք չէր հավատում, ուղղակի գնում էինք՝ ոգին պահելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց, չստացվեց, Րաֆֆուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց, չստացվեց, շատերը.... Նրանցից ոչ մեկը չհավատաց, դրա համար էլ չստացվեց: Ասում է, երբ սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդն է գալիս սարի մոտ, ժողովուրդը չեկավ Նիկոլի մոտ ՝ Նիկոլը եկավ ժողովրդի մոտ. պադյեզդներից, փողոցներից, մեքենաներից մարդկանց հավաքեց, նա կարողացավ, ժողովուրդը տեսավ, որ այս մարդը կարողանում է: Մի մարդ երկրում հավատաց եւ երկիր փոխեց:
- Մշակույթի, շոու բիզնեսի ոլորտի ներկայացուցիչները, տեսնելով մեծ թափ առնող շարժումը, սկսեցին միանալ, գրել, բարձրաձայնել, որ միացել են:
- Մեր գրողներին ի սկզբանե տեսել եմ, բայց նրանք ակտիվություն չունեն, որ ելույթ ունենան, խոսեն: Ինքս էլ մի երեք անգամ տեքստ եմ պատրաստել, որ բարձրանամ ու խոսեմ, հետո մտածել եմ՝ հա լավ, ո՞վ է ինձ ճանաչում, այսինքն՝ գրողին էն վիճակին են հասցրել, որ ինքը կոմպլեքսավորվում է դուրս գալ, երեւալ: Ասում են՝ գրողներ չկան, գրողներ կան, պարզապես ժողովուրդը նրանց դեմքով չի ճանաչում: Գրողն այս կոմպլեքսն ունի, իսկ դերասանը այդ խնդիրը չունի, նրան բոլորը ճանաչում են: Բայց արդեն վերջին օրերին, որ ինձ համար շատ տհաճ էր, հանկարծ հայտնվում էին մարդիկ, բարձրանում բեմ ու հայտարարում՝ մենք միանու՛մ ենք: Շատ-շատերն այդտեղ վերջին զարկին միացան ու վերջին զարկը տվեցին: Իհարկե, լավ էր նման պահվածքը, բայց վաստակավորից առաջին օրը հրաժարվեիք, մինչեւ այդ հրաժարվեիք, կամ այն ժամանակ, երբ որ երկիրը վատն էր, ոչ թե՛ ստանալուց խոնարհվեիք, հետո... Ժամանակին մեդալներ ետ տվողներ եղել են՝ Սիլվա Կապուտիկյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք հետ տվեց, բառացիորեն շպրտեց՝ ասելով, որ իրեն պետք չէ, Օհան Դուրյանը, ինչը կապ չուներ որեւէ հաղթանակի հետ, այդ մարդիկ որպես բողոք են այդ քայլին գնացել: Ես չգիտեմ, Մարտի 1-ի դեպքերից հետո արդյո՞ք որեւէ մեկը մեդալ հետ տվել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արագածոտնի 12 ընտրատեղամասում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ. ավելացել են ՔՊ-ի ձայները
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Շիրակի մարզում․ հասցեներ
Արմավիրի մարզում «Նիսսան»-ը բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում ուղղաթիռի խոցմանն ի պատասխան. Իրանը հարվածել է բազաներին
Ապահովվել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն առանց լուրջ միջադեպերի
Ինչպես են ընթանում հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք կարևոր ճանապարհի աշխատանքները
Թունավորմամբ հոսպիտալացվել է 2 տարեկան երեխա. նա ացետոն է խմել
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք, չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների՝ ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT