Իր աշխատասենյակում շոգ էր, երեխաները քուրքով մրսում էին. դպրոցի տնօրենը հեռացվեց պաշտոնից

Ներդպրոցական հեղափոխությունները շարունակվում են: Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցում այսօր դասադուլ էր հայտարարվել: Դպրոցի բակում բողոքի ցույցի էին դուրս եկել աշակերտներն ու ծնողները, իսկ արդեն կարճ ժամանակ անց պարզվեց, որ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը պաշտոնը թողնելու որոշում է կայացրել:

Երեխաների ու ծնողների ոգեւորությանը չափ չկար. դպրոցականները բակում սկսել էին տարբեր խաղեր խաղալ, պարել Թավշյա հեղափոխության ընթացքում ծնված երգերի տակ: Անդրադառնալով այն դժգոհություններին, որոնց պատճառով տնօրենից պահանջում էին հեռանալ, նրանք թվարկեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք գոյություն ունեն տարիներ շարունակ: Ասում էին, թե դրանց մասին նախկինում չեն բարձրաձայնել, որովհետեւ վախեցել են, բայց այժմ գիտակցում են, որ դպրոցն իրենցն ու համայնքինն է, ոչ թե տնօրենինը կամ մարզպետինը:

«Չենք բարձրաձայնել, որ մեր երեխաների համար վատ չլինի: Վախի զգացում է միշտ եղել», «Նա նշանակվել է մարզպետարանի կողմից: Բայց իր թիկունքը արդեն զորություն չունի: Նիկոլ Փաշինյանը բոլորի թիկունքները մաքրեց», «Բոլորը հասկացել են, որ իրենք ուժ են, դպրոցը համայնքին է պատկանում: Մարզպետին ի՞նչ, որ մենք այսքան բանը տեսանք, ապրեցինք», «Ամեն ինչի համար փող ենք հավաքում: Ծնողները պետք է գան, մաքրեն դասարանը, եթե չեն կարողանում, պետք է գումար տան, որ ինչ-որ մեկը մաքրի: Ամեն ինչը մենք պետք է առնենք՝ մաստիկա, փոշի», «Եթե մենք չենք կարողանում գումար հավաքել, մանկավարժներին պարտադրվում է՝ ձեր դասարանի գումարը պետք է ապահովվի: Այսինքն՝ այն գումարը, որ պետք է ստանար բոլոր ծնողների կողմից, եթե մի ծնող չի կարողանում, ուրեմն մանկավարժը պետք է վճարի», «Ծնողը ինչ գործ ունի մատյանի կազմի գումար տա, ամոթ էլ է ասելը, գրիչի գումար հավաքի: Ամեն ինչն էլ տրվում է, ինչո՞ւ ես գումար հավաքում», «Ձմռանը տնօրենը կարճաթեւ նստում է իր սենյակում, իսկ մեր երեխաները հավաբնի ջերմաստիճանի տակ են նստած, 15 աստիճան էլ չի լինում: Ինչու դու կարող ես նստել կարճաթեւով, իմ երեխան քուրքով մրսում է: Դե համատարած ջեռուցիր», «Գլխավոր պրոբլեմը դպրոցի մաքրությունն է, որ կան հավաքարարներ, բայց մենք ինքներս ենք մաքրում մեր դասարանները: Ճիշտ է մեր ֆիզկուլտ դահլիճը վերանորոգեցին, մենք շատ շնորհակալ ենք, բայց կարելի է մաքրել գոնե շաբաթը մեկ անգամ», «Ծնողը դարձել է հավաքարար: Էդպիսի բան ո՞ր դպրոցում գոյություն ունի», «Կարող է՝ գոյություն ունի, բայց դա օրինական չէ», «Բոլորը, ովքեր այստեղ հավաքված էին, ունեին խնդիրներ եւ իրենց խնդիրներն ու պրոբլեմները միանշանակ բխում էին աշակերտի շահից: Այսինքն՝ պահանջում էին, որ դպրոցում լիներ նորմալ կրթական պրոցես, որ, ով ոնց պատահի, որ առարկան ինչպես ուզի դասավանդի: Դա թույլ չենք տալու: Մենք պահանջում ենք, որ դպրոցը լինի նորմալ, ու մենք բոլորս համախմբած պետք է այդ բոլոր արատավոր երեւույթները վերացնենք: Այսօր մասնագետների պակաս մեր երկիրը չունի, բայց իրականությունը ցուց է տալիս, որ դպրոցներում այդ մասնագետի պակասը կա շատ պարզ պատճառներով»,- միմյանց լրացնելով եւ շարունակելով՝ ասում էին ծնողներն ու աշակերտները:

Բողոքի ցույցի մասնակիցները նկատում էին նաեւ, որ տնօրենը հետապնդումների է ենթարկել այն ուսուցիչներին, որոնք չեն կարողացել պարտադրել ծնողներին՝ բավարարել իր ֆինանսական ակնկալիքները: Նշում էին, որ ուսուցիչները նրա գլխավերեւում անձրեւանոց են պահում եւ այլն: «Հենց ուսուցիչներն այդ վախի մեջ են, անձրեւանոցներով ման են գալիս հետեւից, պայուսակն էլ հետեւից ման են տալիս: Ինչպե՞ս կարելի է նման բան: Դա ի՞նչ է: Ստրկատիրական կարգեր են, ինչ է: Տնօրեն ես, հարգում ենք, բայց դու քո տեղում եղիր, հարգիր դու քո կոլեկտիվին, հարգիր ծնողին»,- ասաց աշակերտներից մեկի մայրը:

Բողոքի ցույցի մասնակիցները նաեւ ընդգծում էին, որ արդեն նախկին տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը 9 տարի առաջ նշանակվել էր մարզպետարանի կողմից եւ մրցույթ ասվածն իրենց դպրոցում տեղի չի ունեցել: Մանկավարժները, որոնց հետ զրուցեցինք, նույնպես ասացին, թե երբեւէ չեն լսել, որ դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ անցկացվի:

Ի դեպ, աշակերտների ու ծնողների բողոքի ցույցին միացել էին 4 ուսուցիչ՝ թվով 40-ից: Առաջինները երկրորդներին մեղադրել են դավաճանության մեջ: Բայց նրանք, ովքեր դասադուլավորների կողքին են կանգնել, ասում էին՝ այլ կերպ վարվել չէին կարող, որովետեւ վաղը նայելու են նրանց աչքերի մեջ: Նշում էին, որ բողոքի էր դուրս եկել աշակերտական գրեթե ամբողջ կազմը, բոլոր նրանք, ովքեր այդ օրը բացակա չեն եղել: Ուսուցիչներն ասում էին, որ պետք է կանգնեին նրանց կողքին, եթե անգամ բողոքողների պահանջներն իրենց համար ընդունելի չլինեին: Ինչ վերաբերում է ուսուցիչների նկատմամբ տնօրեն Ոսկանյանի անհարգալից վերաբերմունքին, «ապստամբածներին» սատարած ուսուցիչներն ասում էին, որ իրենք նման բան թույլ չեն տվել եւ այդպիսի պահվածքի արժանացել են այն ուսուցիչները, որոնք այսօր մնացել էին դպրոցի ներսում:

Հ.Գ.-1. Մեր այցելության ժամանակ Բաղրամյանի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն այնտեղ չէր եւ հնչեցված մեղադրանքների վերաբերյալ նրա պարզաբանումները ստանալ չկարողացանք: Ավելի ուշ, խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի եւ վստահեցնում էր, որ նրան վերագրվող «մեղքերն» իրականությանը չեն համապատասխանում, որ ընդհակառակը, բոլորը միշտ հիացել են տնօրենի կատարած աշխատանքով ու գնահատել դա: Զանգահարողն ասաց, որ ինքը ժամանակին այդ դպրոց հաճախած երեխաների բարեկամուհի է եւ անհանգստություն ունի, որ հոսանքին տրված սկսում են թիրախավորել նաեւ դրան չարժանացած մարդկանց:

Հ.Գ.-2 Բաղրամյանի միջնակարգ դպրոցում ստեղծված է «Հայ ազգի նվիրյալները» խորագիրը կրող անկյուն, որտեղ առաջին պատվավոր տեղը հատկացված է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին (վերջին լուսանկարում):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8313 դիտում

Ռոբեր Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կլիզե՞ն իրենց թքածը և «քաղաքական կապիկին» դարձնեն վարչապետի թեկնածու

Ռոբերտ Քոչարյանը, իմ կարծիքով, առ այսօր վրեժ է լուծում հայ ժողովրդից․ Արամ Սարգսյան

Բետոնախառնիչը շրջվել է, բախվել գազատարին․ նոր մանրամասներ՝ Սիլվա Կապուտիկյան փողոցում բռնկված հրդեհից

Ռուսաստանի համար, եթե ՀՀ իշխանությանը ինքը չի նշանակել, դա իրեն թշնամի իշխանություն է․ Արամ Սարգսյան

Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար․ Չախոյան

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա, որովհետև հին է․ Արամ Սարգսյան

Հեչ չի փոխվել․ Հարությունյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը

Դեպքը պլանավորված էր, և այդ պլանը շարունակվելու է․ Սարգսյանը՝ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպի մասին

Ծոծորակդ կտեսնես, պետականության կորուստ չես տեսնի Հայաստանի համար․ Հակոբյանը՝ Քոչարյանին

Միակ բանը, որ Քոչարյանը կարող է կառավարել, սատկած առյուծն է. Ռուբեն Մեհրաբյան

Հռոմի Պապը Վենսի և Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

«Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը ուզում են փչացնել իրար, Էդմոն Մարուքյանն էլ՝ բոլորին. Ստեփանյան

Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից

Լևոն Լևոնյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

Շինարարները իմ անունը տալով սաստել են քաղաքացիներին. Սիմոնյանը Բաղրամյան 26 այցից հետո տեսանյութ է հրապարակել

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

2026 թվականի ընտրություններին ընդառաջ վերաբացվել են բոլոր ընդդիմադիր «լարյոկները»․ Կարապետյան

Ինչ օրը 1 մլն 700 հզր դր․ կեցության ծախս, այ էշ, տխմար պետք է լինել դա ասելու համար․ Հակոբյանը՝ Ղազարյանին

Տիգրան Բարսեղյանը՝ Սլովակիայի Նայք լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Կադրային փոփոխություններ են եղել․ Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի քննչական ստորաբաժանումներում

ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Սիրում ենք հայերին և Հայաստանը. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կլինի Հայաստանում․ հայտնի է, թե երբ կժամանի նա

Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան

Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ո՞ւմ է փնտրում Ալեն Սիմոնյանը

2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը

Ողորմելի, տգետ ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին

Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան

Ինչի՞ հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից

Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան

Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո

Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից

Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ

Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր

Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ