Երևան
12 °C
«Բացարձակ ոչ մի նշանակություն չունի, որ կուսակցությունը կլինի իշխանության, ով կլինի վարչապետ, անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը, ի դեմս Փաշինյանի ձախողեց, ձախողվելու է երկիրը»,- խորհրդարանում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը: Նա ընդգծեց, որ ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որ կառավարությունը ձախողվի:
«Ես անձամբ, կարող եմ նաեւ ասել ՀՀԿ խմբակցության անունից, որ նրանք էլ, երբեք որեւէ բան չենք անի երկրին վնաս տալու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը ինքնանպատակ չէ: «Դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր: Ինձ համար այս իրավիճակում անհասկանալի կլինի արտահերթ ընտրությունների անցկացումը: Եթե կլինի քաղաքական անհրաժեշտություն, տրամաբանական կլինի, իսկ կա, թե՝ չէ քաղաքական անհրաժեշտություն, ցույց կտա ժամանակը»,- ասաց նա: Կոստանյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված պետք է լինի նրանով, որ լինի պառլամենտ-կառավարություն հակադրություն:
«Ոչ թե մասնագիտական քննարկում, այլ հակասություն: Այսօր արդյունավետ քննարկեց ՄԻՊ մասին օրենքը եւ ԱԺ-կառավարություն հակասություն չեղավ»,- բացատրեց նա, ապա հավելեց, որ եթե կառավարությունն ու ԱԺ-ն իրար հետ համակարգված աշխատում են, ուրեմն դրա կարիքը չկա:
«Եթե ինքնանպատակ պետք է լինի ԱԺ-ի լուծարումը, եթե դա պետք է արվի անելու համար, ապա ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ»,- ասաց նա:
Հարցին էլ՝ նա անձամբ չի՞ տեսնում Ընտրական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն, քանի որ մյուս ուժերը ասում են մինչեւ ԸՕ-ն չփոփոխվի ընտրության չեն գնա, նա ասաց.
«Խնդիրը չի վերաբերում ԸՕ փոփոխությանը, այլ վերաբերում է ընտրական համակարգի փոփոխությանը: Ասել, որ եթե ընտրություններն անց են կացվել, որ այս ընտրական համակարգով, ապա լավ չի ես ձեռնպահ կմնայի այդ գնահատականից: Երկրներ կան, որ այս համակարգն են կիրառում եւ գոհ են, երկրներ կան, որ չեն կիրառում եւ դժգոհ են: Սա քաղաքական նպատակահարմարություն է, պետք է կողմնորոշվել: Այս ԸՕ-ն ընդունվեց քաղաքական ուժերի մեծամասնությամբ. այդ ժամանակ նրանք գտնում էին, որ կիրառելի է, հիմա եթե գտնում են, որ պետք է փոփոխեն, խնդրեմ: Սա նպատակահարմարության հարց է, բոլոր ընտրական համակարգերն էլ պատշաճ կիրառվելու դեպքում ապահովում են ընտրական իրավունքի պատշաճ իրականացումը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT