Սկանդալի կենտրոնում հայտնված այգում 1,5 միլիարդ դրամի ներդրում է կատարվել

Մայիսի 15-ին ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար հայտնվեց, որում երեւում էր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ներկայիս վիճակը: Նկարի հրապարակումից հետո աղմուկ բարձրացավ, որ անխնա կտրվել են այգու ծառերը: Արդեն մայիսի 16-ին որոշ քաղաքացիներ վաղ առավոտից հատուկ գործողությունների անցան: Մի խումբ ակտիվիստներ դանակներով եւ կրակայրիչներով պատառոտեցին այգու շուրջ բոլորը գտնվող «Ավելի բարեկարգ Երեւան» գրությամբ պաստառները, ապա պոկեցին թիթեղյա պատնեշները: Նրանց եւ լրագրողներին հաջողվեց մտնել այգու տարածք, որտեղ շինաշխատանքներ էին ընթանում: Ակցիայի մասնակիցները ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեցին, որ դժգոհ են այգու բարեկարգման ծրագրից:

«Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ են ուզում սարքեն, ինձ համար այն է կարեւոր, որ այստեղ ծառեր կային, բայց հիմա տարել են: Չգիտեմ՝ հատել են, քոքահան են արել, բայց տարել են: Եթե նորերն էլ տնկեն, ապա մի քանի տարի է պետք, որ դառնա այն ծառը, որը կար այստեղ: Ես չգիտեմ՝ հանրային քննարկում եղել է, թե՝ ոչ կամ էլ եղել է հանրապետականներով են որոշել: Ինձ չի հետաքրքրում, թե այստեղ ինչ են կառուցելու, կարեւորն այն է, որ ծառերը չկան: Օրենքով պետք է սրան լուծում տրվի, նոր մասնագիտական խումբ պետք է կազմվի, որը եզրակացություն կտա: Ասում են՝ չոր ծառերն են կտրել, բայց նկարներով նայում եմ, բոլորը կանաչ են»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Ավելի ուշ տարածք ժամանեցին Երեւանի գլխավոր Ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Վերջինս նշեց՝  այգին «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցով է բարեկարգվում: Նա չհերքեց, որ աշխատանքների շրջանակում ծառեր են հատվել:

«Ճիշտ եք նկատել, որ ծառեր են հատվել, հիմնականում ուռենի եւ թեղի ծառատեսակներ, որոնց տարիքը 50 տարեկանից բարձր է: Քաղաքային միջավայրում թեղիները 50 տարուց ավել չեն դիմանում, մինչեւ սեպտեմբերի 1-ն այգին կհանձնվի Երեւան քաղաքին: 25-ից ավել ծառ է հատվել՝ թեղի, լացող ուռենի»,- ասաց նա:

Ավետ Մարտիրոսյանի խոսքով՝ այգին բարեկարգողները դենդրոնախագիծ են ներկայացրել, ավելին՝ նախկինում առկա ծառերից 4 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու: Ըստ նրա՝ եթե առողջ ծառեր էլ հատվել են, ապա զուտ շատրվան կառուցելու համար, բայց վստահեցրեց, որ ծառեր տնկվելու են:

Պատասխանը քաղաքացիներին չբավարարեց: Նրանք վերցրեցին հատված ծառի կանաչ ճյուղերը եւ գնացին Երեւանի քաղաքապետարան: Ցուցարարներին հաջողվեց հասնել մինչեւ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ տանող միջանցք, որտեղ ցուցարարների ճանապարհը փակեցին փոխքաղաքապետեր Կամո Արեյանը, Դավիթ Օհանյանը եւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանը: Նրանք փորձեցին ցուցարարների հետ ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս պահանջում էին Տարոն Մարգարյանի հետ հանդիպում: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ, այլ ոչ քաղաքապետի հետ, հրավիրեց դահլիճ, կոչ արեց դադարեցնել այս վիճակը, ցուցարարները, սակայն, չհամաձայնվեցին ու պահանջեցին հանդիպում հենց Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ կոչ էին անում անհիմն չմեղադրել այգու բարեկարգման անվան տակ այգին փչացնելու մեջ, քանի որ կա այն կառուցելու հստակ օրակարգ:

Որոշ ժամանակ անց քաղաքացիների պահանջը կտրուկ փոխվեց. նրանք սկսեցին պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը: Քաղաքապետն այդպես էլ չընդունեց ակտիվիստներին, նրա տեղակալները հայտարարեցին, որ նա տեղում չէ՝ աշխատանքային շրջայց է կատարում վարչական շրջաններում: Քաղաքապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստների միջեւ հաճախակի վիճաբանություն էր տեղի ունենում, վիրավորում էին միմյանց:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարների գործողություններին զուգահեռ հակագործողություններ սկսվեցին, որով այլ քաղաքացիներ հայտարարում էին, որ Տարոն Մարգարյանը իրենց քաղաքապետն է:

Գործի անցավ նաեւ Տարոն Մարգարյանի «բանդան»: Քաղաքացիական հագուստով անձինք «դիրքավորվել» էին քաղաքապետարանի տարբեր հարկերում, շենքի հետնամասում եւ փակել գլխավոր մուտքը, քաղաքացիներին թույլ չէին տալիս մտնել ներս: Նրանք ակտիվորեն շփվում էին ոստիկանների, փոխքաղաքապետերի եւ այլ աշխատակիցների հետ:

Նրանցից մեկը կանգնել էր գլխավոր մուտքի մոտ, չէր թողնում քաղաքացիներին ներս մտնել եւ հայտարարում էր. «Ազատ քաղաքացի եմ, կկանգնեմ որտեղ ուզեմ», իսկ ոստիկանները լուռ հետեւում էին:

Ակցիայի մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել քաղաքապետի հետ: Նրանք հեռացան, սակայն հայտարարեցին, որ գործողությունները շարունակական են լինելու:

Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ծառերի հատման աղմուկին անդրադարձավ նաեւ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու նիստում որոշում է կայացվել, որ այգին բարեկարգելու է այս հիմնադրամը եւ նվիրելու է Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամից ՀԺ-ին ուղարկված պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ հիմնադրամն առաջարկել է իր միջոցներով ամբողջովին վերակառուցել այգին:

«Այգու նորոգման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկով կազմելու էր 1,5 մլդր դրամ, սակայն վերջնհաշվարկվում ծախսվելու է ավելի շատ գումար, որը պարզ կդառնա շինաշխատանքներն ավարտելուց հետո: Այգին ունենալու է ժամանակակից լուսավորություն, նախկին հին եւ մաշված նստարանները փոխարինվելու են նոր, ժամանակակից եւ բարձրաճաշակ գրանիտե նստարաններով, տեղադրվելու են ուրարտական թեմատիկայով ցլի եւ առյուծի բրոնզաձույլ արձաններ, նոր աղբամաններ: Ամբողջ այգին սալապատվելու է յոթ գույնի գրանիտե սալերով եւ հայկական գորգի պատկերով, որին առանձնահատուկ տեսք են հաղորդելու հայկական գորգերին յուրահատուկ զարդանախշերը: Սալապատված հատվածը ունենալու է ջրահեռացման ժամանակակից համակարգ»,-նշված է հաղորդագրությունում:

Հիմնադրամից նաեւ տեղեկացնում են, որ այգու ծառերի հատման համար եղել է իրավասու մարմնի թույլտվությունը:

«Հատվել են ոչ թե առողջ ծառերը, այլ միայն ծեր, անառողջ  փչակներ եւ արմատներ ունեցողները, որոնց հետագա գոյությունը վաղուց արդեն վտանգված էր, իսկ  առողջ արմատներով 48 ծառ վերատնկվել է այգու եզրային հատվածներում: Դրանց փոխարեն այգում տնկվելու է քառապատիկ ավելի ծառ, որոնք լինելու են ոչ թե փոքրիկ տնկիներ, այլ 5-6 մետր բարձություն ունեցող հասուն, բացառիկ ծառեր: Ծառատեսակները Երեւան են տեղափոխվելու այլ երկրներից եւ դրանք ամբողջովին համապատասխանելու են տեղի բնակլիմայական պայմաններին: Այգում կառուցվելու է նաեւ մեծ շատրվանային համալիր: Շատրվանը կառուցելու է ռուսական հանրահայտ «Վոդալյուքս»   ընկերությունը, իսկ շատրվանի սարքավորումները լինելու են եվրոպական հայտնի «ֆոնտանա» ընկերությանը: Շատրվանների հատվածի կենտրոնական մասում տեղադրվելու են Երեւանի 12 վարչական շրջանների  խորհրդանիշները, որոնք պատրաստված են օնիքս տեսակի քարով: Լինելու է նաեւ գրանիտե սալահատակով եւ շատրվանաշիթերով հրապարակ, որի վրա փորագրված է Երեւանի քարտեզը: Այգու 4 անկյուններում տեղադրվելու են բրոնզաձույլ շատրվանային արձաններ՝ ջուր վաճառող տղայի քանդակի ոճով:

Եվ թերեւս գլխավոր նախապայմանը, որը ներկայացրել են բարեգործներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Այգին չի վարձակալվելու: Այն 99 տարի ժամկետով լինելու է Երեւան համայնքի սեփականությունը: Ըստ կնքված պայմանագրի՝ այգում բիզնես նախագծեր չեն իրականացվելու: Այգում որեւէ ձեռնարկատիրական գործունեություն չի ծավալվելու, նույնիսկ չեն լինելու գովազդային վահանակներ: Այգին լինելու է Երեւանի 2800-ամյակի նվերը քաղաքամայր Երեւանին, երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին»:

Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել 99 տարի ժամկետով սեփական միջոցների հաշվին իրականացնել այգու պահպանումը: Այգին շահագործման է հանձնվելու մինչեւ Երեւանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը: Այն լինելու է Վարդանյան ընտանիքի յուրահատուկ նվերը Երեւանին եւ դառնալու է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր այցեքարտերից մեկը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 17-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9775 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին