Վարչապետի մամուլի խոսնակի տարբեր թեկնածուներ են քննարկվում. աշխատակազմի ղեկավար

Կառավարության կազմի ձեւավորումից հետո լրագրողների քննարկման թիվ մեկ թեմաներից է, թե ով է լինելու վարչապետի մամուլի խոսնակը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ այս պահին քննարկումներ են ընթանում, թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը:

«Ես չեմ կարող հստակ բան ասել, որովհետեւ որոշում կայացված չէ: Տարբեր թեկնածուներ են այս պահին քննարկվում, երբ վերջնական պարզ լինի, այդ ժամանակ կասենք: Հիմա անուններ տալ չեմ կարող, որովհետեւ այդ անունները քննարկվում են, հետո դուրս են գալիս: Անուններ որ ասեմ՝ սխալ կլինի»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

ՀԺ-ին տեղեկություններ էին հասել, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը: Ըստ էության, Աղաջանյանը հերքեց այս տարբերակը:

«Անկեղծ ասած, տեղյակ չեմ, նունիսկ իմ իմանալով նրա անունը չկա, բայց վստահ չեմ: Ես այլ գործերով եմ զբաղված, թեկնածուների քննարկումը դեռ ինձ չի հասել: Ռուբեն Ռուբինյանի մասով բան չեմ կարող ասել»,- ասաց նա:

Աղաջանյանի խոսքով՝ մամուլի խոսնակի եւ վարչապետի աշխատակազմի մյուս աշխատակիցների նշանակումները կլինեն, երբ աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքները հաստատվեն:

Այս պահին վարչապետի մամուլի խոսնակի բացակայությունը լրագրողների աշխատանքը գրեթե կաթվածահար է անում: Գերատեսչությունից տեղեկատվություն մեծ դժվարությամբ է ձեռք բերվում, իսկ վարչապետի այցերին ու հանդիպումներին ոչ բոլոր լրատվամիջոցներն են ներգրավվում: Այս խնդրով պայմանավորված Էդուարդ Աղաջանյանը մեկնաբանեց.

«Ես գիտեմ, որ այս պահին լրատվական վակուում կա: Խտրականություն չկա, լրատվական կորպուսն էլ ձեւավորման փուլում է, մեզ այդ հարցում էլ ժամանակ տվեք եւ բոլոր խնդիրները մեկ ամսից կլուծվեն: Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմ ստեղծելու մասին:

«Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 2-րդ մասերի.
1. Ստեղծել վարչապետի աշխատակազմ:
2. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի աշխատակիցների քանակը,
2) 14-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը»,- նշված է որոշման մեջ:

Տպել
8389 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում