Պահանջում են Արմեն Բաբախանյանի հրաժարականը. սկանդալ կոնսերվատորիայում

Երեւանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք են սկսել ընդդեմ կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանի: Նրանք պահանջում են պաշտոնից ազատել Արմեն Բաբախանյանին: Նախաձեռնության անդամները մեր զրույցում ասացին, որ նման կերպ փորձում են Կոնսերվատորիայում արդարությունը վերականգնել եւ վախի մթնոլորտը կոտրել:

Բողոքավոր ուսանողները պնդում են, որ Արմեն Բաբախանյանն օժտված չէ մարդկային ոչ մի որակով: Նշում են, որ վերջինիս կողմից բազմիցս իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում եւ որ այսօր էլ Բաբախանյանը շարունակում է նույն աշխատաոճը: «Դաշնամուրային ֆակուլտետում տիրում է վախի մթնոլորտ, դասախոսների մեծ մասն ու ուսանողները չեն կարողանում իրենց կարծիքը հայտնել: Դասախոսները վախենում են, որ աշխատանքից կհեռացվեն, իսկ ուսանողները՝ անվճարից կզրկվեն»,- ասում են նրանք:

Նրանք չեն բացառում, որ Բաբախանյանը բավական լավ մասնագետ է, սակայն փաստում են մեկ այլ արատավոր երեւույթ, այն է. «Եթե Բաբախանյանն է մի բան ասում է, ապա դա քննարկման ենթակա չէ եւ միաբերան ընդունվում է»:

Ասում են՝ անկախ նրանից, թե Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի ուսանողները լավ կնվագեն, թե՝ վատ, միեւնույն է՝  իրենց գնահատականները նախապես արդեն ֆիքսված են. «Գումարային պահեր էլ կան, մենք հստակ գիտենք, որ այնտեղ որոշները հավելյալ գումար են տալիս եւ բոլոր հարցերը լուծում: Քննական հանձնաժողովներում էլ յուրաքանչյուր տարի նույն մարդիկ են: Սակայն օրենքը սահմանում է, որ հանձնաժողովի կազմը պետք է փոփոխվի, նոր մասնագետներով համալրվի»:

Ուսանողները վստահեցնում են՝ Կոնսերվատորիայում մեծամասնությունն է դեմ Բաբախանյանին, սակայն վախենում են բարձրաձայնել: Նրանց խոսքով՝ Բաբախանյանի կողմից պաշտոնի չարաշահում է կատարվում բոլոր առումներով, վերջինս ներկա է գտնվում տարբեր քննությունների ժամանակ, որոնք դաշնամուրային ֆակուլտետին չեն վերաբերվում՝ փորձում է անտեղի միջամտություններ անել, քննական շրջանում ուսանողների վրա ճնշում գործադրել:

Ուսանողները վստահեցնում են, որ Բաբախանյանի կողմից նման քայլերը հավելյալ գումար ստանալու ակնկալիք են հետապնդում: Նրանց խոսքով՝ Կոնսերվատորիան կոռումպացված է, ուսանողներն ու դասախոսները պարբերաբար բախվում են անարդարության եւ խտրականության:

Արմեն Բաբախանյանի դեմ բողոքի ալիք բարձրացրածները հայտարարում են, որ դաշնամուրային բաժնի դեկանի կողմից պաշտոնը չարաշահելու եւ նրա կողմից բուհ ներմուծած արատավոր երեւույթների մասին խոսում են երկար տարիներ, սակայն մինչ այս, խոսակցությունները հիմնականում կոնսերվատորիայի պատերի ներսում են մնացել: Դեկանի խտրական վերաբերմունքի պատճառով ուսանողների միջեւ առաջացել է պառակտում, որն իրենց համար ցանկալի չէ: «Փորձում ենք անկախ ամեն ինչից մարդկային հարաբերությունները պահպանել, բայց միեւնույն է՝ հակասական բաներ են առաջանում հաճախ»,- ասում են նրանք:

Ուսանողները կետերով հիմնավորում են իրենց բողոքը՝ ընդդեմ Արմեն Բաբախանյանի. վախի եւ անվստահության մթնոլորտ, շահադիտական նկատառումներից ելնելով՝ որոշ ուսանողների ստիպողաբար ներգրավումն սեփական դասարան, քննական հանձնաժողովների մշտական անփոփոխ կազմ, մասնագիտական դասախոսների ներգրավման դիմումի մերժում, արհամարհական հեգնական վերաբերմունք եւ ուսանողների բարեւին չպատասխանել, Բաբախանյանի կողմից քննական ընթացքի խոչընդոտում ՝ նվագելու ընթացքում բարձր ծիծաղ, աղմուկ եւ այլն: Մրցույթներին մասնակցելու հնարավորություն է տրվում միայն այն ուսանողներին, որոնք Արմեն Բաբախանյանի սաներն են:

Ուսանողների ստորագրահավաքի եւ բողոքների մասին ՀԺ-ն զրուցեց սկանդալի կենտրոնում հայտնված հայտնի դաշնակահարի հետ: Արմեն Բաբախանյանը վստահեցրեց, որ ուսանողների հետ նմանատիպ կոնֆլիկտ երբեւէ չի ունեցել, եղել են գնահատականների եւ դասապրոցեսի հետ կապված մասնավոր հարցեր, սակայն նմանատիպ դեպք դեռ չէր եղել:

Բաբախանյանը տեղյակ էր ուսանողների ստորագրահավաքից, բողոքներից, նշեց, որ տեղյակ է նաեւ, որ ստորագրահավաքին են միացել դասախոսները եւս: Արմեն Բաբախանյանին առավել զարմացրել է այն, որ  ստորագրահավաքին մասնակից են ոչ միայն դաշնամուրային ֆակուլտետի ուսանողները, այլեւ մյուս ֆակուլտետներինը: Ստորագրահավաքին դասախոսների մասնակցությունը Բաբախանյանին չէր զարմացրել. «Սպասում էի, որոշ պատճառներ միանշանակ կան: Ուսումնական պրոցեսում, արվեստի ոլորտում շատ հարցեր կան՝ կապված գնահատականի եւ այլնի հետ»:

Մեր դիտարկմանը, թե ուսանողները դժգոհում են, որ Բաբախանյանն իրենց նորմալ չի վերաբերվում, անգամ իրենց բարեւին չի պատասխանում, դեկանը չժխտեց՝ ասելով. «Բարեւելու խնդիրը իմ ողջ կյանքի ընթացքում է եղել, դա նոր բան չէ: Նախ, լավ չեմ տեսնում: Հաճախակի, երբ մտքերով եմ ընկնում, ես ընդհանրապես չեմ ընկալում արտաքին շարժը»:

Բաբախանյանն ասաց, որ տաքսի նստելիս էլ, երբ վարորդը ռաբիս երաժշտություն է միացնում, պարզապես անջատում է լսողությունն ու չի լսում, որովհետեւ չի սիրում: Ասում է՝ ուսանողներից բացի, մտերիմներն էլ են նեղանում: Մեզ հայտնի դարձավ, որ բուհում ծագած սկանդալից հետո Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր մոտ է հրավիրել Արմեն Բաբախանյանին:  

Ռեկտորն ասել է, որ կա խնդիր եւ պետք է դրան լուծում տրվի: Որոշվել է առաջիկա մի քանի օրը հանդիպում կազմակերպել ուսանողների եւ դեկանի միջեւ: «Ես չգիտեմ՝ դա ինչ ձեւով կարվի, ըստ ռեկտորի կաղապարի՝ պետք է լինի մի խումբ ուսանողների, իհարկե դաշնակահարների հետ, որովհետեւ նախաձեռնությունն առաջին հերթին իրենցն է»:

Մեր հարցին՝ պատրա՞ստ է ուսանողների կողմից հնչեցրած բողոքների եւ ուսումնական պրոցեսում որոշ առաջարկների շուրջ բանակցությունների գնալ, Բաբախանյանը պատասխանեց. «Միանշանակ, բայց նայած, թե ինչին է դա վերաբերվում, եւ նայած, թե ինչ ձեւով կներկայացնեն խնդիրը»:

Արմեն Բաբախանյանն անդրադարձավ ուսանողներին հուզող երկու հիմնական հարցերին եւս, այն է՝ բոլոր քննություններին իր պարտադիր ներկայությունը եւ հանձնաժողովի կազմի չփոփոխվելը. «Մենք ունենք երկու ամբիոն, ամեն ամբիոնից ընդգրկվում է մեկ կամ երկու հոգի եւ մեկ-երկու դասախոս, որոնց ինքս եմ ընտրում»:

Մեր հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում ուսանողներից շատերը, ովքեր հավելյալ գումար չեն վճարում դասախոսներին, դասաժամերին անուշադրության են մատնվում՝ Արմեն Բաբախանյանը չժխտեց. «Ես գիտեմ, որ նման խնդիր կա, եւ կարող եմ ասել, որ դեմ եմ, դա սխալ է:

Լսել եմ այս խնդրի մասին, միանշանակ կա, բայց այս խնդիրը միայն Երեւանի պետական կոնսերվատորիայում չէ, սա մեր ամբողջ կրթական համակարգում է, բուհերում, դպրոցներում: Դասախոսները ունեն լիմիտ, եթե նշված լիմիտը սպառվում է, տվյալ դասախոսը կարող է ուսանողին վերցնել իր խումբ, սակայն հավելյալ վճարի դեպքում: Ես չեմ ասում, թե դա լավ է կամ վատ, բայց գուցե նման ձեւով է եղել:

Մեր հարցին՝ եթե ստորագրահավաքին ավելի շատ ուսանողներ միանան եւ պահանջեն վերջինիս հրաժարականը, ապա պատրա՞ստ է գնալ այդ քայլին. դեկանը պատասխանեց. «Հույս ունեմ, որ ուսանողության հետ հանդիպման ընթացքում կփորձենք գտնել ինչ-որ մի եզր եւ իրար կհասկանանք»:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկություն ստացանք, որ Արմեն Բաբախանյանը հանդիպել է ուսանողների հետ եւ նրանց հետ զրույցում հայտարարել, որ հրաժարական կտա: Հրաժարականի պաշտոնական դիմում, սակայն այս պահին ռեկտորատը չի ստացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8202 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս