Թուրքիայում ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակին նվիրված հատուկ նիստի ընթացքում ընդունվել է հռչակագիր

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակին նվիրված հատուկ նիստի ընթացքում ընդունվել է հռչակագիր, որն արտացոլում է անցած տարիների ընթացքում կառույցի ձեռքբերումներն ու նախանշում հետագա զարգացման ուղիները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Այդ փաստաթուղթը մշակվել էր եւ ուղարկվել էր վեհաժողովի անդամ 12 երկրի խորհրդարանականներին՝ առաջարկներ ներկայացնելու համար: Պետք է ասեմ, որ բավականին շատ առաջարկներ էին ներկայացվել, որոնց մեջ կային հակադիր առաջարկներ: Խոսքը մեր եւ Ուկրաինայի պատվիրակության առաջարկների մասին է»,- նշեց Մինասյանը:

Գագիկ Մինասյանը մանրամասնեց, որ հայկական կողմն առաջարկել է այդ հռչակագրում ամրագրել, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զբաղվի բացառապես տնտեսական խնդիրներով եւ զերծ մնա քաղաքական գործունեությունից, իսկ Ուկրաինայի պատվիրակությունն առաջարկել է ամրագրել, որ վեհաժողովի համար առաջնահերթ պետք է լինի քաղաքական ուղղվածությունը:

«Մեզ համար շատ կարեւոր էր, որ մեր առաջարկն ընդունվել, սակայն ավելի կարեւոր էր, որպեսզի չընդունվեր Ուկրանիայի առաջարկը: Արդյունքում երկու առաջարկն էլ դրվեց քվեարկության եւ երկուսն էլ մերժվեց»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Ուկրանիայի պատվիրակության առաջարկն ընդունելու պարագայում հասկանալի է, թե ինչպես դա կօգտագործեին Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք վեհաժողովի անդամ են, իսկ Թուրքիան լուրջ դերակատարում ունի վեհաժողովում:

ՍԾՏՀ-ում հայկական պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանն էլ ընդգծեց, որ դրանից հետո Թուրքիան է փորձել հռչակագրում ամրագրել բացառապես քաղաքական մի դրույթ, որով առաջարկել են դատապարտել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները:

«Նրանց առաջարկած դրույթը պարունակում էր միակողմանի գնահատականներ՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ: Մեզ համար սա անընդունելի էր, քանի որ մենք ասել ենք ու պնդում ենք, որ կառույցը մնա տնտեսության ոլորտում: Բարեբախտաբար, նաեւ մեր պատվիրակության ջանքերով հնարավոր եղավ հասնել նրան, որ այդ առաջարկը եւս մերժվի»,- ասաց նա:

Նա հավելեց, որ հռչակագիրը հայկական պատվիրակության երազանքների փաստաթուղթը չէ, սակայն կարեւորեց այն հանգամանքը, որ այն հավասարակշռված է եւ ընդունելի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3667 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին