ՔՊ-ն մարզերն «իրենով է անելու», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետ չեն ունենալու. ովքեր են թեկնածուները

Կառավարության կազմի ձեւավորումից հետո օրակարգում մարզպետների նշանակումն է: Մայիսի 21-ին լրագրողների հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարզպետների ամբողջ կազմը փոխվելու է:

«Ես կարծում եմ, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի»,- մասնավորապես, ասել էր վարչապետը:

Ըստ մեր աղբյուրի, մարզպետների պաշտոնական նշանակումներ կլինեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում:

Ենթադրվում էր, որ մարզպետների պորտֆելների բաժանումն էլ պետք է լիներ նախարարների պորտֆելների բաժանման սկզբունքով: Այսինքն՝ մարզերում ղեկավարներ պետք է ունենային Քաղաքացիական պայմանագիր, Բարգավաճ Հայաստան եւ Դաշնակցություն կուսակցությունները: 

ԲՀԿ-ից ՀԺ-ի հարցին ի պատասխան փոխանցեցին, որ այս մասով որեւէ քննարկում դեռ վարչապետի հետ չի եղել: Մեր հարցին՝ մարզպետների պորտֆելների բաժանումն էլ պետք է կառավարության անդամների նման լինի՞, խորհրդարանական Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Ես բանակցություններին չեմ մասնակցում, բայց մեկ բան կարող եմ հստակ ասել՝ երբ կլինեն հստակ պայմանավորվածություններ, այդ ժամանակ էլ ԲՀԿ-ն հայտարարություն կանի: Այս պահին ես որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում: Վստահ եմ, որ առաջիկայում որոշակի հանգուցալուծումներ կլինեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեր հարցին՝ ԲՀԿ-ում ներկուսակցական քննարկում եղե՞լ է այս մասով, եթե պարտֆելներ առաջարկվեն, ապա որոշե՞լ են, թե ովքեր են դրանք զբաղեցնելու, Զոհրաբյանն ասաց.

«Դա մեր ներկուսակցական խնդիրներն են եւ չեմ կարծում, որ կուսակցական քննարկումները մինչեւ այն պահը, երբ կլինեն վերջանական որոշում, հրապարակելը ճիշտ է: Ներկուսակցական քննարկումները մամուլի սեփականություն դարձնելը ճիշտ չեմ համարում»,- ասաց Զոհրաբյանը:

Մեր տեղեկություններով՝ մայիսի 22-ին ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների եւ ԲՀԿ էլիտայի անդամների հանդիպում է եղել, սակայն, ինչպես տեղեկացանք, քննարկման օրակարգում առաջիկա ՏԻՄ ընտրություններն են եղել, մարզպետների մասով որեւէ հարց չի արծարծվել:

Դաշնակցությունում եւս հստակ պատասխան չեն կարողանում տալ, թե իրենց մարզպետական քանի պորտֆել է բաժին հասնելու: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ եղե՞լ են այս մասով, պատասխանեց.

«Երբ քննարկումների արդյունքում պայմանավորվածություններ կունենանք այդ մասին՝ կհայտարարենք: Որոշակի քննարկումներ ունեցել ենք, բայց որեւէ պայմանավորվածություններ չունենք»,- նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւս չի ցանկանում այս հարցով փակագծեր բացել ու մարզպետացուների անուններ տալ: ԵԼՔ-ի պատգամավորներից Լենա Նազարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այդ մասով գործադիրն է որոշումներ կայացնելու:

Քաղաքական դաշտի կուլիսներում որոշակի տեղեկություններ են շրջանառվում, որ մարզպետացուներ Բարգավաճ Հայաստան եւ Դաշնակցություն կուսակցությունները չեն ունենալու: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ այս մասով երկու կուսակցությունների հետ Նիկոլ Փաշինյանը ոչ մինչեւ ընտրվելը եւ ոչ էլ դրանից հետո որեւէ քննարկումներ չի ունեցել:

Այդուհանդերձ, արդեն մարզպետացուների թեկնածուների անուններ են շրջանառվում: Այս օրերին կռվախնձոր է դարձել հանրապետության ամենաաղքատ մարզը՝ Շիրակը: Տեղեկություններ եղան, որ այն կրկին բաժին է հասնելու Դաշնակցությանը եւ մարզպետ է նշանակվելու ՀՅԴ-ական Հակոբ Մաթիլյանը: Նա նախկինում ջրային պետական կոմիտեի Շիրակի կառույցի ղեկավար է եղել: Այս մարզի վրա աչք ուներ նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սակայն, այս տարբերակն այնքան է զայրացրել քաղհասարակությանը, որ նրանք մի քանի օր առաջ եկել են Երեւան եւ հանդիպել ՔՊ-ի էլիտայի ներկայացուցիչների հետ: Այժմ որպես մարզպետի թեկնածու շրջանառվում է ՔՊ-ական, գյումրեցի Կարեն Սարուխանյանի անունը:

Կոտայքի մարզպետի թեկնածու էլ շրջանառվում է պատգամավոր Սասուն Միքայելյանի անունը, իսկ Արարատի մարզպետ, ըստ տեղեկությունների, լինելու է ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը: Նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի ղեկավարն է այժմ: Սակայն այս շրջանառվող տեղեկություններն այնքան էլ իրատեսական չեն, որովհետեւ ՔՊ-ում ներքին որոշում է ձեռք բերվել, որ տվյալ մարզի բնակիչը տվյալ մարզում ղեկավար չի նշանակվելու: Սա արվում է հետագայում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործեր չդասավորելու եւ հարցեր չլուծելու համար:

Ի դեպ, մեր տեղեկություններով աշխատանքային օրվա ավարտին, գրեթե ամեն օր տեղի է ունենում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների հանդիպումը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս օրերին այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է նաեւ մարզպետների հարցը: Հստակեցվել է մի բան, որ մարզպետները լինելու են կուսակցական:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12944 դիտում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին