Խոշոր բիզնեսի հետ հարաբերվելու միջանկյալ լուծումներ. խմբագրական

Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմը դանդաղ ու հաստատուն քայլերով ամրապնդում է իր դիրքերը: Եվ այս ընթացքում այդ թիմը, ինչպես եւ սպասվում էր, բախվում է տարատեսակ ու բազմապիսի խնդիրների:

Այդ խնդիրներից թերեւս ամենազգայունը վերաբերում է գործարար աշխարհի հետ հարաբերություններին: Սա չափազանց նուրբ ենթատեքստեր ունի: Տասնամյակներ շարունակ Հայաստանում խոշոր բիզնեսը սերտաճել է իշխանության հետ: Դարձել պետական կառավարման անքակտելի մասը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը իր գործողություններում առաջնորդվել է խոշոր բիզնեսի շահերով, իսկ խոշոր բիզնեսն էլ վեր է ածվել իշխանության վերարտադրման հիմնական ռեսուրսի:

Սա մեր պետության կայացման ամենամեծ խոչընդոտն է եղել: Պետության իրական նպատակները ստորադասվել են իշխանություն-խոշոր բիզնես տանդեմի շահերին, իսկ հիմնական խնդիրները ունեցել են երկրորդական, երրորդական նշանակություն եւ լուծվել են այնքանով- որքանով: Խոշոր բիզնեսի եւ իշխանության սերտաճումը Հայաստանում հասել էր այնպիսի մակարդակի, որ անմիջականորեն սպառնում էր Հայաստանի անվտանգությանը:

Հիմա ամեն ինչ կտրուկ փոխվել է եւ ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ: Նախկին իշխանությունների վերարտադրությունը ապահոված խոշոր բիզնեսը կա, իսկ նախկին իշխանությունը այլեւս չկա: Նոր իրավիճակում խոշոր բիզնեսը կորցրել է խաղի նախկին կանոններով գործելու հնարավորությունը: Խոշոր բիզնեսն այլեւս չունի իշխանական հովանավորություն, չունի կամ առնվազն սրընթաց կորցնում է իր արտոնությունները, նույնքան սրընթաց ձեռք է բերում բավական ճարպիկ մրցակիցներ: Վերջիններս, իհարկե՝ փոքր ծավալներով, այսպես ասենք՝ «հետախուզական» խմբաքանակներով այնպիսի ապրանքներ են ներկրում, որոնց ներկրումը նախկինում իսպառ արգելված է եղել: Տեսնելով, որ խոչընդոտներ չկան, այդ ծավալները առաջիկայում կսկսեն շեշտակի աճել: Սա, անշուշտ, շատ բնական գործընթաց է եւ թելադրված է շուկաների ազատականացմամբ եւ ազդարարում է մեր տնտեսության ապամոնոպոլիզացման եւ ապաօլիգոպոլիզացման սկիզբը: Սա  երկար եւ կարելի է ասել՝ անընդհատ գործընթաց է լինելու:

Ու այս պարագայում ծագում է երկու խնդիր: Նախ, ինչ պետք է անի խոշոր բիզնեսը նոր իրավիճակում եւ որ ավելի կարեւոր է՝ ինչ քաղաքականություն պետք է դրսեւորի իշխանությունը խոշոր բիզնեսի նկատմամբ: Խոշոր բիզնեսի անելիքը մեկն է՝ պետք է համակերպվի նոր պայմանների հետ, ձգտի իր գործունեությունը կառուցել ոչ թե միջնադարին հարիր կանոններով, երբ «թագավորն էր» որոշում ում ինչքան քվոտա տա, ումից որքան հարկ հավաքի, այլ ժամանակակից կանոններով՝ մրցակցություն, հարկերի վճարում, իշխանության մեջ նվազագույն ներգրավվածություն եւ այլն: Ով դիմանա այդ պայմաններին, կշարունակի գործել, ով չդիմանա, կամաց-կամաց կկորցնի իր բիզնեսն ու շուկաները եւ տեղը կզիջի այլ գործարարների, որոնք ավելի խելացի են եւ գիտակ: Այս հեռանկարները բիզնեսի համար ուրվագծում է շուկայական տնտեսության տրամաբանությունը:

Շատ ավելի հետաքրքրիր է իշխանության խնդիրը: Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսը կամա թե ակամա ապրել է քրեական կամ առնվազն կիսաքրեական միջավայրում եւ ընդունել դրանից բխող կանոնները: Բոլորը գիտեն, որ խոշոր բիզնեսը թույլ է տվել օրենքների կոպիտ խախտումներ եւ մնացել անպատիժ: Հիմա ինչպես պետք է նրանց հետ վարվի նոր իշխանությունը: Առաջին հայացքից՝ կա երկու տարբերակ: Առաջինը նրանց քրեական հետապնդման ենթարկելն է, բռնել-նստացնելը, ունեզրկելը, որպեսզի հանրությունն էլ իմանա, որ ոչ մի արարք անպատժ չի մնալու երբեք: Երկրորդ տարբերակը՝ քաշել մի գիծ, մոռանալ անցյալը եւ ամեն ինչ սկսել նոր՝ մաքուր էջից:

Բայց ճիշտ տարբերակը գտնելու համար պետք է գալ «վերջից»: Ո՞րն է իշխանության նպատակը: Ունենալ զարգացած տնտեսությամբ երկիր: Արդյո՞ք խոշոր գործարարներին բռնել-նստեցնելով՝ այդ նպատակը կիրագործվի: Խոշոր բիզնեսի հետ այդպես վարվելու դեպքում շուտով կունենաք հարյուրավոր փակված գործարաններ, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ եւ որպես հետեւանք՝ տասնյակ հազարավոր գործազուրկներ: Խոշոր գործարարները հարյուրավոր միլիոն դոլարների վարկեր ունեն, որոնք չեն վերադարձվի, եւ ամբողջական բանկեր կպայթեն: Դրամը կտրուկ կարժեզրկվի, երկրի տնտեսությունը կհայտնվի կոլապսի առաջ: Այսինքն «բռնել-նստեցնելով»՝ մենք հաստատ չենք ունենա տնտեսության զարգացում եւ բնակչության բարեկեցության աճ:

Մյուս կողմից, գիծ քաշելն ու մաքուր էջից սկսելը հանրության մեջ կստեղծի անպատժելիության մթնոլորտի զգացողություն եւ հետագայում իշխանության ու խոշոր բիզնեսի սերտաճման գայթակղություն: Սա նույնպես չի բերի ցանկալի արդյունքների: Ուստի իշխանությունը պետք է գտնի միջանկյալ լուծումներ: Դրանք թափանցիկ, հասկանալի, ըմբռնելի, փաստարկված քաղաքական որոշումներ պետք է լինեն: Դատելով իշխանության հանդարտությունից, որը ներդաշնակորեն համակցվում է հետեւողականության հետ, կարելի ակնկալել, որ այդ լուծումները կգտնվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12156 դիտում

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ