Երևան
12 °C
Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 3-ին Ալավերդի քաղաքում: Սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետում: 2002 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
Թանդիլյանը 2003-2004 թվականներին աշխատել է «Գառնի Ինվեստմենթ ընդ Դիվելոփմենթ» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան, ապա 2004 թվականին եղել է հաշվապահ «Արարատ Գոլդ Ռիքավորի Քոմփանի» ՍՊԸ-ում, 2004 - 2006 թվականներին «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, 2006 - 2008 թվականներին նույն պաշտոնը ստանձնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ՓԲԸ-ում։

Մանե Թանդիլյանը 2009 թվականից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրենի տեղակալ եւ գլխավոր հաշվապահ։ 2016թ. ACCA անդամ է։
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Թանդիլյանը ԵԼՔ դաշինքի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Մանե Թանդիլյանը՝ խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ
Մանե Թանդիլյանը ակտիվ մասնակցում էր այս տարի թանկացումների դեմ ԵԼՔ դաշինքի նախաձեռնած բողոքի ակցիաներին, սակայն ինքը եւ Լուսավոր Հայաստան կուսակցության մյուս անդամները չմիացան Նիկոլ Փաշինյանի եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժմանը՝ մեկնաբանելով, որ իշխանության դեմ փողոցային բողոքի տարբերակն իրեն արդեն սպառել է:
#ԻմՔայլը շարժման հաղթանակից հետո Մանե Թանդիլյանը 2018թ. մայիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Նախարար նշանակվելուց հետո վերջինս հայտարարեց, որ իր կարծիքով Հայաստանին միանշանակ պետք է կուտակային կենսաթոշակային համակարգ, թեպետ ինքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամանակ դրա դեմ ակտիվ պայքարողներից էր: Այս հայտարարությունը հանրության կողմից միանշանակ չընդունվեց, սակայն Թանդիլյանը մեկնաբանց, որ ինքը մնում է իր հին կարծիքին, բայց պետք է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն այնպես լրամշակել, որ այն ընդունելի ու հասկանալի լինի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ համակարգին դեմ հանդես եկողների համար։

Այս պահին որպես կուտակայինի խնդրի մասով առաջնային լուծում՝ Թանդիլյանը կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի առաջիկա գործարկումը մեկ տարով հետաձգելու համար նախագիծ է ներկայացրել կառավարության քննարկմանը:
Թանդիլյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT