Երևան
12 °C
Լուսանկարում՝ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն է, Երեւան, ՀՀ նախագահի նստավայր
Մայիսի 25-ին Երեւանում՝ նախագահի նստավայրում, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընտրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ «Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը եւ բարձր վերաբերմունքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից տասը միլիոն դրամ կնվիրաբերեմ հիմնադրամին»,- հայտարարեց Սարգսյանը:
Նիստում, Արցախի նախագահ՝ Բակո Սահակյանի առաջարկությամբ որոշվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018 թվականի հեռուստամարաթոնի ծրագրում կրկին կներառվեն խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը:
«Նախատեսվում է խորքային հորերի ջրային պաշարներն օգտագործել ամբողջությամբ կաթիլային համակարգերով ոռոգման համար: Տարածքները ոռոգելի դարձնելով՝ ակնկալում ենք բերքատվության մոտ 2 անգամ բարձրացում: Բնական է՝ այս ամենն իր դրական ազդեցությունն է ունենալու ոչ միայն տնտեսության վրա, այլեւ սոցիալական ու ժողովրդագրական հարթությունում: Խորքային հորերի հորատման ծրագիրը հնարավորություն կստեղծի լուծել շուրջ 850 ընտանիքի զբաղվածության հարցը»,- ասաց նա:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց՝ առաջարկ կա, որ համահայկական հիմնադրամում առկա կառույցները ներդրում անեն, մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցին յուրաքանչյուր տարի 300 հազար նվիրատվություն անի: «Եթե լրջորեն քննարկելու լինենք, ունենք խնդիրներ եւ դրանք բազմաթիվ են եւ գուցե 25 տարվա մեծ հաջողություններից հետո առիթ է այս հարցին վերադառնանք, բայց ոչ այս պահին, քանի որ պատրաստ չենք»,- ասաց նա:
Նախագահի այս հայտարարությունն այնքան էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի սրտով չեղավ, դա աչքի ընկավ անգամ նրա դեմքի արտահայտությունից: Այնուհանդերձ, կաթողիկոսն արձագանքելով նշեց, որ եկեղեցին մշտապես իր աջակցությունը բերել է հիմնադրամին եւ ոչ միայն կոչով, այլ նաեւ ներդրումներ իրականացնելով:
«Դուք բոլորդ գիտեք, որ եկեղեցին շահութաբեր գործունեություն չի իրականացնում, եկեղեցու բյուջեն, ծախսերը ձեւավորվում են նվիրատվություններից եւ կարծում եմ, որ ճիշտ չի լինի, եթե եկեղեցին առանձնաբար հանգանակություն իրականացնի, որպեսզի այդ հանգանակություններից գոյացած գումարը փոխանցվի հիմնադրամին: Եկեղեցին` Ամենայն Հայոց Հայրապետությունը տարվա ընթացին զանազան բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական տարբեր ոլորտներում: Որքան հիշում եմ՝ 25 հազար հայորդի օգտվել է ացնած տարի եկեղեցու կողմից իրականացրած բարեգործական ծրագրերից, եւ այդ գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դոլար եւ դա գրեթե ամեն տարի»,- ասաց նա:
Նիստի ժամանակ այս հարցն ընդարձակ քննարկման առարկա չդարձավ, սակայն Արմեն Սարգսյանը կաթողիկոսին հասկացրեց, որ առաջարկն այս մեկ հարց ու պատասխանով չի սահմանափակվում եւ առաջիկայում լուրջ քննարկման է դրվելու:
Այս տարիների ընթացքում քիչ չեն եղել հայտարարություններ տարբեր քաղաքական, հասարակական գործիչների եւ մեծահարուստների կողմից, որ կասկածանք կա հիմնադրամի վստահության առումով: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ միլիոնավոր դոլարները փոշիանում են եւ քիչ մասն է, որ ծառայում է միայն իր նպատակին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն անդրադառնալով այս խնդրին, ասաց.
«Այսօրվա ժամանակաշրջանում դժվար է որեւէ բան թաքուն պահել, սոցիալական մեդիայի շնորհիվ եթե լինում է ամենաչնչին բողոքը, շատ արագ բարձրաձայնվում է: Վերջին 10 տարիներին չեմ հիշում որեւէ դեպք, որ մեզ մեղադրեն այս կամ այն ծրագրի սխալ իրականացման, բարձր ծախսերի կամ մրցույթի կանոնները խախտելու մեջ»,- ասաց նա, ով ի դեպ, երեք տարի ժամկետով կրկին ընտրվեց հիմնադրամի գործադիր տնօրեն։
Բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ Անդրանիկ Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր հայտարարություններ են լինում, որ նախկինում իշխանությունները, հանձնիս Սերժ Սարգսյանի, հիմնադրամի գումարները յուրացրել են, բարերարն ասաց.
«Եթե գողացվում է, ապա կարեւորը գողացողը հայ է: Ես վերջին անգամ 1 մլն դրամ նվիրեցի: Ես նախագահին ու վարչապետին չասեցի, թե այս մեկ միլիոն դրամը ինչպես պետք է ծախսեն, ինձ համար կարեւորն այն է, որ 1 միլիոն դոլարը շրջանառվի Արցախում: Թալանը կպարզվի եւ գողերը կպատժվեն: Մեծ սխալ կլինի, որ ես այդ պատճառով իմ ազգի հանդեպ իմ պարտականությունը չկատարեմ: Ես հիմնադրամին վստահում եմ»:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ելույթ ունեցավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարի խոսքի հիմքում այն էր, որ անցել է թալանի ժամանակը եւ սփյուռքահայերն ավելի շատ պետք է վստահեն ՀՀ իշխանությանը:
«Քաղաքական այդ գործընթացները, որոնք տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, անշուշտ համազգային համախմբման նոր ազդակ են դարձել եւ պետք է ամեն ինչ անենք, որ համախմբման ազդակը քաղաքական գործոնի վերածենք: Մենք արդեն ՀՀ կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք եւ դրանցից կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, դրա մշտական բնույթ կրելն է:
Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանությունները ձեւավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, ես կարծում եմ, որ խնդիրները խորացել են այն ժամանակներից, երբ հանրությունը սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին եւ ամեն անգամ իրեն խաբված է զգացել»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ այսուհետ անելու են այնպես, որ ընտրությունների արդյունքներից ոչ միայն իրեն հաղթանակած զգա ինչ-որ քաղաքական ուժ, այլ նաեւ ՀՀ քաղաքացին:
Փաշինյանը նշեց, որ հաջորդ կարեւորագույն խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է:
«Սկսած ընտրական, պետական համակարգից մինչեւ դատական կոռուպցիա: Մեր կառավարությունն արդեն հստակ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ եւ ունի հաջողություններ: Այս գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ համոզվենք, որ կոռուպցիան արմատախիլ ենք արել»,- ասաց նա:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 26-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT