Երևան
12 °C
Կառավարությունում գազի եւ էլէներգիայի սակագների իջեցման քննարկումներ չեն ընթանում: Այն տեղի է ունենում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին նախնական քննարկումներ ենք սկսել՝ հնարավոր բոլոր ճանապարհները, բոլոր վերլուծություններն անելու պարագայում արդյո՞ք հնարավոր կլինի էներգիայի սակագնի վերաբերյալ փոփոխություն անելը»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ երկու օրվա ընթացքում քննարկումները կավարտվեն եւ արդյունքների մասին կհայտարարվի:
«Հիմա մենք հենց հաշվարկներն ենք անում, հաշվարկների արդյունքները երբ պարզ լինեն, կհրապարակենք»,-ասաց նա: Իսկ թե երբ հնարավոր կլինի վերանայել սակագինը, նախարարն ասաց, որ էլէներգիայի սակագինը վերանայվում է օրենքով սահմանված կարգով՝ 6 ամիսը մեկ անգամ:
«Վերանայումը հնարավոր է օգոստոսից հետո, քանի որ վերջին վերանայումը տեղի է ունեցել փետրվարին»,- ասաց նա:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց` իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ կառավարությունը չեղարկել է ԲԷՑ-երը «Տաշիր» ընկերությանը 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը:
«Որոշումն արդեն կայացվել է՝ բարձրավոլտը մնալու է պետական հիմնարկ, ինչ կարգավիճակ որ ուներ նախկինում: Ես այս պահին դադարեցրել եմ պայմանագրի գործունեությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը։
Հիշեցնենք, ԲԷՑ-երը «Տաշիր» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը կայացվել էր մեկ տարի առաջ։ Կարեն Կարապետյանի կառավարությունն ապրիլի 12-ի նիստում կայացրեց այդ որոշումը: Պայմանագիրը, սակայն, չէր ստորագրվել: Հստակեցնելու կետեր կային: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, ԲԷՑ-երի նկատմամբ հավակնություններ ունի նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նախարարն ասաց, որ «Տաշիր» ընկերության հետ պայմանագրի գործունեությունն արդեն մեկ շաբաթ է` ինչ դադարեցված է: Ասում է, եթե ԲԷՑ-երը մնան պետական` ավելի արդյունավետ կառավարում կիրականացվի:
Դիտարկմանը՝ ՀԷՑ-երն առանձնապես շահույթով չեն աշխատում, եւ ԲԷՑ-երը հավատարմագրային կառավարման էին տրվում «Տաշիր»-ին, իբրեւ փոխհատուցում` ոլորտի ապագա զարգացման համար, ավելին, խոսակցություններ կան, որ ձեր որոշման արդյունքում հնարավոր է աշնանը էլէներգիայի գինը 5 դրամով բարձրանա:
«Մեկընդմիշտ իմացեք՝ էլէներգիայի սակագնի բարձրացում չի նախատեսվում, դա բացառվում է»,- ասաց նախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT