Ինչու են ադրբեջանցիները այսօր Արենիի մոտ առաջ բերել դիրքերը. ինչ վտանգ կարող է լինել

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր՝ բարձրադիր դիրքեր են հայտնվել եւ գյուղում խուճապ է: Ի՞նչ վտանգ կարող է սա իրենից ներկայացնել, ՊՆ-ն անհանգստանալու կարիք ունի՞, մեր հարցերին պատասխանել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը, ինչպես նաեւ Արենի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանը:

- Պարոն Վրթանեսյան, համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան, ի՞նչ գիտեք այդ մասին, կմանրամասնե՞ք:

- Որոշ հատվածներում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են տվել:

- Այսինքն՝ իրենց տարածքո՞ւմ, թե՞ արդեն մեր տարածքում:

- Իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այսպես ասեմ, ըստ քարտեզի՝ դա Նախիջեւանի տարածքն էր, բայց իրականում իրենք այդտեղ ներկայություն չունեին այսքան տարի:

- Իսկ սա ինչքանո՞վ է վտանգ հանդիսանում հիմա, բարձրադիր դիրք է չէ՞ զբաղեցնում:

- Որոշ տեղերում իրենք իրենց դիրքերը բարելավել են:

- Սա առիթ տալի՞ս է մտածելու, որ հնարավոր է ինչ-որ գործողություն սկսեն:

- Մենք ցանկացած դեպքում չենք կարող բացառել, որ պետք է հակառակորդից սպասել ռազմական գործողությունների վերսկսման, ես միշտ եմ դա ասել: Ըստ այդմ՝ սա կամ ցանկացած այլ գործողություն կարելի է դիտարկել այդ տեսակետից: Բայց տվյալ դեպքում պնդել, որ հենց այս գործողությունը ինչ-որ հեռու գնացող պլանների մի մաս է, դա սպեկուլյացիա կլինի: Կարող է այդպես է, կարող է այդպես չէ:

- Իսկ գյուղի բնակիչներն այս դեպքում անհանգստանալու առիթ ունե՞ն, իրենց համար ադրբեջանական բարձրադիր դիրքերը ինչ-որ բան փոխո՞ւմ են: Նրանք դիտարկվո՞ւմ են այդ դիրքերից:

- Եթե տեսել եք, այսօր ֆեյսբուքում լուսանկար են հրապարակել այդ գյուղից, այսինքն՝ լուսանկարն արվել է գյուղից, ինչը նշանակում է, որ գյուղը դիտարկվում է:

- Այսինքն՝ այդ առումով ՊՆ-ն մտածելու առի՞թ ունի:

- Դե, ցանկացած դեպքում ունի, այլ հարց է՝ ինչ լծակներ կարող է ունենալ, որովհետեւ էլի եմ ասում՝ տեսականորեն դա Նախիջեւանի տարածք է: Այլ հարց է, որ մինչ այժմ նման քայլերի չեն գնացել ադրբեջանցիները:

Հարցի շուրջ զրուցեցինք նաեւ Արենի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գեւորգ Սիմոնյանի հետ:

- Պարոն Սիմոնյան, համացանցում լուսանկարներ են տարածվել, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան, եւ գյուղում էլ հիմա խուճապ է, ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

- Գյուղում խուճապ չկա, իրենց տարածքում դիրք են ավելացրել, ճիշտ է, բայց իրենց սահմանի վրա է:

- Մինչեւ հիմա այդ դիրքերը էլի բարձրադի՞ր են եղել:

- Դիրքերը ո՛չ մեր կողմից են զբաղեցված եղել, ո՛չ իրենց, բայց գտնվել են իրենց սահմանում: Պարզապես, իրենք իրենց սահմանի վրա նոր դիրք են ավելացրել:

- Գյուղը դիտարկվո՞ւմ է հիմա իրենց կողմից:

- Դիտարկման տակ է մի մասը: Սարի վրա, որտեղ նոր դիրք են ավելացրել, դիտարկման տակ է գյուղը:

- Այս ամենից հետո բնակիչների մոտ խուճապ չկա՞:

- Չէ, խուճապային ոչ մի բան չկա, բոլորն էլ ամեն մեկը իրենց աշխատանքին են: Նույնիսկ սահմանամերձ տարածքներում, այգիներում աշխատում են:

- Իսկ ՊՆ-ից արդեն այցելե՞լ են այդտեղ՝ ուսումնասիրելու համար:

- Այո, եկել են, բոլորն էլ տեղյակ են, եկել են, նայել են: Ոչ մի արտառոց բան չկա, ճիշտ է՝ դիրքը նոր են դրել իրենք, բայց ծանր տեխնիկայի համար հարմար տեղ չէ, պարզապես սարի գլխին են:

- Դիպուկահարի միջոցով չե՞ն կարող ինչ-որ գործողություններ իրականացնել:

- Ոչ` բավականին հեռու է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7534 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը