Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թեւակոխել է փլուզման դանդաղ գործընթաց: Որքան էլ կուսակցության էլիտայի տարբեր ներկայացուցիչներ պաշտոնապես չեն խոստովանում, բայց մասնավոր զրույցներում ասում են, որ ներսում գաղջ մթնոլորտ է տիրում: Այս շրջանում ՀՀԿ-ականները թիմերի են բաժանվում, յուրաքանչյուրն իր ճամբարն է ստեղծում եւ փորձում համախոհներ ձեռք բերել: Մասնավորապես, ՀՀԿ-ական երկու պատգամավոր ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ձեւավորված ճամբարներից մեկում միմյանց գլուխ են հավաքվում հնաբնակները, իսկ մյուսում՝ երիտթեւը: Ստացվել է այնպես, որ երիտհանրապետականները քաղաքական իրավիճակին հարմարվելու նշաններ են ցույց տվել, ինչն ինչ-որ չափով գաղափարախոսության կողմնակից «ծերակույտի» սրտով չի եղել:
Բացի այս էլ՝ հայտնի է, որ կան հանրապետականներ, որոնք հեռացվել են, որոշներն էլ՝ սեփական նախաձեռնությամբ են հեռանում կուսակցությունից: Մասնավորապես, խորհրդարանի ՀՀԿ-ականներից խմբակցությունը արդեն իսկ լքել են Շիրակ Թորոսյանն ու ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում, խոսելով թիմի մեջ ընկած «վարակի» մասին, ասում է, մասնավորապես, Թորոսյանին իրենք են հեռացրել.
«Խմբակցությունից դուրս չեն գալիս: Դեռ մայիսի 22-ին եղել է խմբակցության որոշում՝ Շիրակ Թորոսյանին հեռացնել կարգապահական խախտումների համար: Նա չէր ներկայացել այդ նիստին եւ կանոնակարգի համաձայն՝ 7 օր անց նա հեռացվեց: Նա ելքը գիտեր եւ տարածեց, որ դուրս է գալիս»:
Վովա Գասպարյանի պատգամավոր փեսայի դիմումի հարցը դեռ ՀՀԿ-ում չեն քննարկել: Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ հարցը խմբակցության առաջիկա նիստի օրակարգում է լինելու:
«Արթուր Գեւորգյանի հարցը դեռ չի քննարկվել, քանի որ նա երբ դիմել է, դիմումը ֆրակցիայի օրակարգում չկար: Խմբակցության մյուս նիստին կքննարկենք»,- նշեց նա:
Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ վտանգված է ՀՀԿ-ի խորհրդարանական իշխանությունը: Կուսակցությունն ԱԺ-ում մեծամասնություն է իր 58 պատգամավորով, բայց Թորոսյանի եւ Գեւորգյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ում մնում է 56 պատգամավոր: Սրան զուգահեռ էլ մի առվով չեն հոսում ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի եւ կուսակցության էլիտայի ջրերը, արդյունքում ստացվում է 55 պատգամավոր: Խորհրդարանական մյուս երեք ուժերը միասին ունեն 47 պատգամավոր, եթե այս երեքը սկսեն համագործակցել նրանց հետ, ապա կստացվի 55-ն ընդդեմ 50-ի: Սակայն, տարբեր ՀՀԿ-ականներ էլ փորձում են ցույց տալ, որ իրենց տրամադրությունները փոփոխական են: Մասնավորապես, մյուս գեներալները եւ գործարար թեւն արդեն ապացուցել են, որ ցանկացած պահի կարող են լքել կուսակցության կամ խմբակցության շարքերը:
Մեր հարցին, թե մտավախություն չկա՞, որ ՀՀԿ խմբակցությունում եւս չորս «դավաճան» ի հայտ կգա եւ ՀՀԿ-ն մեծամասնություն չի լինի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.
«Ո՞վ է ասում, որ հանրապետականը միշտ պետք է մեծամասնություն լինի: Ինչ-որ տեղ գրվա՞ծ է, որ այդպես պետք է լինի: Որեւէ մտավախություն չկա»:
Դիտարկմանն էլ, որ ՀՀԿ-ն կկորցնի վերջին՝ օրենսդիր իշխանությունը, Բաղդասարյանը նկատեց. «Մենք մեր առջեւ խնդիր չենք դրել, որ պետք է կառչենք իշխանությունից: Քաղաքական զարգացումներ են տեղի ունեցել եւ որեւէ ուժ իր համար որեւէ տեղ չի ամրագրել՝ որտեղ պետք է լինի միշտ»:
Հարցին էլ՝ իշխանության կորուստը ծանր չեն տանու՞մ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ծանր տանո՞ւմ եմ: Բնականաբար՝ ոչ, քաղաքական զարգացումներ են, եւ չես կարող ասել, թե առաջիկայում ինչ կլինի»:
ՀՀԿ-ի հնաբնակներից Գագիկ Մինասյանն էլ, անդրադառնալով մեր հարցին, որ կուսակցության շարքերը լքում են, պատասխանեց. «Շատերն էլ մնում են»:
Մինասյանը եւս նշեց, թե իր համար մտահոգիչ չէ, որ դուրս են գալիս, բայց միաժամանակ այնքան էլ իրատեսական չի համարում, որ մեծամասնությունից զրկվելու են:
«Ինձ դա չի մտահոգում, եթե նույնիսկ չորս պատգամավոր էլ դուրս գա, որի հավանականությունը ես չեմ տեսնում, բայց մտահոգիչ չէ»,- եզրափակեց նա:
ՀԺ-ին տեղեկություն փոխանցվեց նաեւ այն մասին, որ մարդիկ հարյուրներով դիմում են ներկայացնում եւ լքում կուսակցությունը: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ արդեն 600 դիմում են ստացել, ովքեր ցանկանում են լքել ՀՀԿ-ն, թեեւ նշեց, որ 155 հազարից 600-ը մեծ թիվ չէ: Մեր հարցին՝ ՀՀԿ Գործադիր մարմինը կամ խորհուրդը լքողներ կա՞ն, Թադեւոսյանը բացասական պատասխան տվեց: Նա ասաց, որ տասնյակ մարդիկ էլ ցանկանում են անդամակցել ՀՀԿ-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT