Նախարարը պարզաբանում է կառավարության դիրքորոշումը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի վերաբերյալ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, մեկնաբանելով իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ցանկանում եմ պարզաբանել ՝ “Բարձրավոլտ Էլեկտրացանցեր” -ը Տաշիր Կապիտալ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։ Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։ Առաջին հերթին կուզենայի նշել, որ իմ հայտարարությունը ոչ թե ուղղված էր “Տաշիր” Ընկերություւնների խմբի, այլ հավատարմագրային կառավարման պայմանագրի որոշակի կետերի դեմ: Անդրադառնամ դրանցից մի քանիսին.

1. Պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ “Տաշիր Կապիտալ” ընկերությանն է հանձնվում ոչ թե “Բարձրավոլտ Էլեկրտացանցեր” ընկերության ընթացիկ կառավարումը, այլ բաժնետոմսերով հավաստված իրավունքները: Սա նշանակում է, որ, փաստորեն, պետությունը` իր ռազմավարական նշանակություն ունեցող գույքի սեփականության իրավունքները հանձնում է մասնավորին:

2. Պայմանագրի 4.2 կետով հավատարմագրային կառավարման ժամկետ է սահմանվում 25 տարի:

Վերոնշյալ երկու կետերի բովանդակությունն ապացուցում է, որ հիշյալ հավատարմագրային կառավարման պայմանագիրը ավելի շատ նման է մասնավորեցման պայմանագրի, քանզի 25 տարին բավական երկար ժամանակահատված է: Հասկանում եմ, որ ընդդիմախոսները կփաստեն, որ նախորդ իշխանություններն այսքան երկար ժամանակով էին հանձնել հավատարմագրային կառավարման, որպեսզի. 

1. բիզնես հետաքրքրություն առաջացնեին հավատարմագրային կառավարչի մոտ գործարքի նկատմամբ

2. հավատարմագրային կառավարիչը հնարավորություն ունենար երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքով վարկեր ներգրավել,

այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ պետության համար բացի դրամական շահը, գոյություն ունի նաև ռազմավարական շահ, և անթույլատրելի է “Բարձրավոլտ Էլեկտրացանցերի” մասնավորեցումը կամ նմանօրինակ այլ գործարքները:

“Բարձրավոլտ Էլեկտրացանցերի” ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ընկերությունն իր 16 ենթակայաններով և մոտ 2000 կմ օդային գծերով էներգետիկ համակարգի հիմքերը ստեղծող ընկերություն է, և այսօրվա իրականության մեջ, երբ բաշխիչ ցանցերը` ի դեմս “Հայաստանի Էլեկրական Ցանցերի”, մասնավորեցված են, պետությունը էներգոհամակարգի կառավարմանը մասնակցելու դե ֆակտո այլ լծակներ չունի, քան “Բարձրավոլտ Էլեկտրացանցեր” ընկերությունը պետական կառավարման ներքո պահելը: 
Այս պայմանագրի չեղարկումով հարցականի տակ է դրվում ոչ թե “Տաշիր Կապիտալ” ընկերության` որպես հավատարմագրային կառավարչի նպատակահարմարության հարցը, այլ առհասարակ հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակահարմարությունը: 

Հաջորդիվ կուզենայի անդրադառնալ մամուլում շրջանառվող որոշակի քննադատությունների:

Ճիշտ է, “Տաշիր Կապիտալը” ստանձնել էր պարտավորություն, որ ““Բարձրավոլտ Էլեկտրացանցերում” հետագա իրականացվող ներդրումային ծրագրերի համար ներգրավվող վարկերը կլինեն առանց պետական երաշխիքի, այդպիսով չծանրացնելով պետական պարտքի հետագա բեռը, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ ներգրավվող միջոցների մարումները չէին երաշխավորված ընդգրկվելու էներգեայի հաղորդման սակագնում, քանզի գործող իրավական ակտերով ““Բարձրավոլտ Էլեկտրացանցերը” կարող է ներդրումներ իրականացնել միայն այն դեպքում, երբ դրանք հաստատված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և երաշխավորված են, որ դրանց մարումները կընդգրկվեն էլեկտրաէներգիայի հաղորդման սակագնի մեջ: Ուստի`նոր ձևավորված իշխանությունները կիրականացնեն այնպիսի պետական կառավարում “Բարձրավոլտ Էլեկտրացանցերում”, որը համոզիչ կլինի դոնոր կազմակերպությունների համար, որ “Բարձրավոլտ Էլեկտրացանցերին” կարելի է տրամադրել վարկեր առանց պետական երաշխիքի, միայն սակագնային երաշխիքով: Միջազգային դոնորների կողմից “Բարձրավոլտ Էլեկտրացանցերին” վարկեր տրամադրելու ամենակարևոր նախապայմաններն են հուսալի և պրոֆեսիոնալ կառավարող թիմի առկայությունը և սակագնային երաշխիքը: Նրանք այնքան էլ չեն կարևորում այդ պահին ընկերության ֆինանսական վիճակն ու վարկունակությունը, քանզի ընկերությունը գտնվում է պետական կարգավորման ներքո և նրանց վարկերի վերադարձելիությունը ոչ թե երաշխավորված է ընկերության շահութաբերության մակարդակով, այլ սակագնային երաշխիքով: 

Բարձրաձայնվում է նաև, որ “Տաշիր Կապիտալ” ընկերության կողմից իրականացված գործողությունների արդյունքում “Բարձրավոլտ Էլեկտրացանցերում” տեղի է ունեցել ծախսերի օպտիմալացում, ինչի արդյունքում խնայվել են միջոցներ, ինչպես նաև հմուտ բանակցությունների շնորհիվ հաջողվել է իջեցնել որոշակի վարկերի տոկոսադրույքներ: Ամենևին էլ չփորձելով կասկածի տակ դնել հրապարակվող արդյուքները, ուզում եմ շնորհակալություն հայտնել “Տաշիր Կապիտալ” ընկերությանը` կատարված աշխատանքի համար, և փաստել, որ պետությունը ևս ի զորու է շարունակել սկսված բարեփոխումները: Միգուցե նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում արդարացված էր ծախսերի կրճատմանն ու արդյունավետ կառավարմանն ուղղված գործառույթները հանձնել մասնավորին, որը կունենար բավարար կամք և պրոֆեսիոնալ անձնակազմ հաջողելու համար, սակայն սա նոր Հայաստանն է, որտեղ պետությունն ունի այդ կամքը աշխատանքում ներգրավել պրոֆեսիոնալների և իրականացնել օպտիմալ ու պրոֆեսիոնալ կառավարում, ինչը հնարավոր չէր նախորդ համակարգում: Պատասխանատու հայտարարում եմ` այն բոլոր պարտականությունները, որ պետությունը դրել էր “Տաշիր Կապիտալի” վրա, ի զորու է կատարել սեփական ուժերով: Բացի այդ, եթե լավագույն սցենարի դեպքում “Տաշիր Կապիտալը” կատարեր իր բոլոր պարտականությունները և հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսված մոտ 800 մլն դրամի խնայողություններ իրականացներ ընկերության շահագործման և պահպանման ծախսերում, որպես կառավարիչ պետք է պետության կողմից ստանար վարձավճար մոտավորապես այդ խնայողությունների 25 տոկոսի չափով, այսինքն մոտ 200 մլն դրամի չափով (իր կառավարչական ծախսերը փակելու և որոշակի շահույթ ստանալու նպատակով): Ստացվում է, որ պետությունը իր պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրում էր վարձել մեկ այլ իրավաբանական անձի: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ պետությունը ի զորու է կատարել այդ աշխատանքը` առանց լրացուցիչ ծախսեր կատարելու: 

Ցանկանում եմ անդրադառնալ նաև այն քննադատությանը, թե իբր ես, չարաշահելով պաշտոնական դիրքս, միջամտում եմ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորմանն ուղղված գործառույթներին: Այդպիսի բան չկա և չի էլ լինի. Ես հայտարարել եմ , որ մենք`որպես էներգետիկ ոլոտում քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, խորհրդակցություններ և քննարկումներ ենք անցկացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, որպեսզի հասկանանք և տեղեկանանք մոտ ապագայում սակագնի վրա հնարավոր դրական և բացասական ազդեցությունները», - ասված է նախարարի գրառման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3948 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան