Երևան
12 °C
Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը եւ ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեցին փառատոնի համատեղ կազմակերպիչները: Այս տարի փառատոնն առանձնակի կարևորություն ունի, քանի որ այն հոբելյանական է:
Սակայն «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց՝ ասելով. «Դժբախտաբար փոփոխություններն իրենց հետ բերում են ե՛ւ լավ, ե՛ւ վատ բաներ, այսինքն, երբեմն թացը խառնվում է չորի հետ: Վերջին իրադարձություներից հետո շատ հովանավորներ կարծես թե հետ քաշվեցին «Ոսկե ծիրան»-ից՝ կարծելով, որ այն կարող է այս ընթացքում տեղի չունենա»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Ընդգծեց, որ մշակույթի նախարարությունը, եթե ամեն տարի հունվարի վերջին էր ֆինանսական առաջին փոխանցումներն անում, ապա այս տարի տարբեր պատճառներով առաջին 17 միլիոն դրամը կարողացել են փոխանցել մայիսի 28-ին: Նշենք, որ ամեն տարի մշակույթի նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացնում «Ոսկե ծիրան» փառատոնին:
«Մենք առնվազն 10 ամիս պետք է աշխատենք՝ ֆիլմեր վարձակալենք, տոմսեր պատվիրենք, ֆիլմեր թարգմանենք. Չեմ կարծում, որ դիտմամբ արվեց, բայց սա մեզ այնպիսի վիճակի մեջ դրեց, որ «Ոսկե ծիրան»-ը տապալվելու վտանգի տակ հայտնվեց»,-ասաց Հարություն Խաչատրյանը: Կինոգետի բնորոշմամբ՝ բավականին դժվար է լավագույն ֆիլմեր բերել Հայաստան՝ ցուցադրման, քանի որ լավագույն մրցանակի արժանացած ֆիլմերի վարձակալության համար մեծ գումարներ են պահանջում:
Կինոգետը նաև ասաց, որ մտահոգություններ ուներ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էլ չի կարողանա ժամանակին գումար փոխանցել եւ փառատոնը վերջնականապես կտապալվի, սակայն բարեբախտաբար անցած տարվա պատմությունը չի կրկնվել. «Անցած տարի ընկերությունը խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով բավականին կրճատել էր հատկացվող գումարը՝ 150 միլիոն դրամի փոխարեն 50 էին փոխանցել»: Այս տարի արդեն 100 միլիոն դրամին համարժեք գումար է փոխանցել Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպմանը ներկա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն հայտնեց շարունակական աջակցություն ցուցաբերել «Ոսկե ծիրան»-ին. «2006 թվականից մենք փառատոնի կողքին ենք կանգնել եւ այս անգամ միասին ենք տոնելու 15-րդ հոբելյանականը»: Հարություն Խաչատրյանը Ռալֆ Յիրիկյանին հաջողություն ցանակացավ՝ ասելով. «Որպեսզի ավելի պատրաստակամ միանաք եւ աջակցեք մեզ եւ անցած տարվա նման չլինի»:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը փառատոնի անցկացման վերաբերյալ դեռ ոչ մի առաջարկով կամ պահանջով հանդես չի եկել: Հանդիպմանը ներկա նախարարը նշեց, որ միայն քննարկել են ծրագրի ֆինանսավորման հարցն ու որոշակի խնդիրներ, որոնք առաջ էին եկել նախկինում: «Կինոկենտորնի, առհասարակ կինոյի ճակատագրի հետ կապված դեռ ոչ մի քննարկում չի եղել, կինոյի հետ կապված՝ միայն քննարկել ենք օրենքի նախագիծը: Շուտով մենք ունենալու ենք կանոնակարգի նոր առաջարկներ»,-ասաց Մակունցը:
Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները եւ մարտահրավերները: Կազմակերպիչներից Միքայել Ստամբոլցյանի վստահեցմամբ՝ փառատոնի ծրագրի մակարդակը երկու հանգամանք է ապահովում՝ ծրագրերի մակարդակը եւ ժյուրիի կազմը: Վերջինս վստահեցրերց, որ այս տարի ընտրված ժյուրիի կազմը արժանի է եւ յուրահատուկ:
Նա ներկայացրեց փառատոնի հիմնական՝ խաղարկային եւ վավերագրական միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահների կազմը: Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարարկիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկը, ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը, ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը:
Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր չին կինոռեժիսոր Ճաո Լյանը: Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշնը, Լիտվիայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր եւ պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բեն Վան Լիսհաութը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը:
Փառատոնի բացման եւ փակման արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT