Երևան
12 °C
Ազգային ժողովում լրագրողները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ մինչեւ ապրիլի 23-ը Հ1-ը չի լուսաբանել Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը շարժումը եւ նման գործելաոճից հետո որն է լինելու Հ1-ի լրատվական բլոկի աշխատաոճը:
«Դուք հիմա տեսնում եք, որ լրատվական բլոկը գործում է եւ աշխատում է»,- ասաց նա:
ՀԺ-ի դիտարկմանը, որ շարժման այդ օրերին Հ1-ի լրատվական ծառայության տնօրենը մեր զրույցում ասել է, որ հանրությանը չի հետաքրքրում Փաշինյանի այդ գործընթացը, սրանից զատ էլ Հ1-ն այդ օրերին հաճախակի հեռարձակում էր «Մտքով տուն» Սերժ Սարգսյանի մասին պատմող ֆիլմը, Ջաղինյանից հետաքրքրվեցինք, թե Առաջին ալիքում ինչ սկզբունքով է որոշվում՝ տվյալ հաղորդումը հետաքրքրո՞ւմ է հանրությանը, թե՞ ոչ:
«Հանրային հեռուստատեսությունը լրատվական մասով անում է իր գործունեությունը եւ լրատվական բլոկը զբաղվում է իր պարտականություններով: Տարբեր ժամանակներում հնարավորության չափով իրականացնում է իր գործունեությունը»:
Լրագրողներից մեկի հարցին էլ՝ որ Հ1-ը տարիներ շարունակ գործում է հարկատուների հաշվին, բայց նույն հարկատուներին կեղծ լրատվություն է տրամադրում, ՀԸ-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ Հ1-ն էլ ունի 700 աշխատակից, որոնք եւս հարկեր են վճարում, իսկ լրատվական բլոկադայի մասով ասաց.
«Հ1-ի լրատվական ծառայությունը բազմաթիվ խնդիրներ ունի: Դուք հարցը ինձ ու պարոն Ջաղինյանին եք տալիս, բայց լրատվական բաժինը ղեկավարվում է լրատվական բաժնի ղեկավարի կողմից: Յուրաքանչյուր տարի ով եղել է լուրերի ղեկավարը, նա էլ որոշել է լրատվական ծրագրի քաղաքականությունը»,- ասաց նա:
Մարգարիտա Գրիգորյանն անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի լուսաբանվել Նիկոլ Փաշինյանի շարժումը, նշեց, որ մարտի 31-ին նա չի աշխատել: Գրիգորյանը հետո թարմացնելով հիշողությունը՝ հիշեց մի քանի տարի առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից վարած «Եռանկյունի» քաղաքական շոուն եւ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ հաղորդման ժամանակ Սերժ Սարգսյանին քննադատել է եւ իրենք էլ առանց մոնտաժի եթեր են տվել:
Այնուհետ, Մարգարիտա Գրիգորյանը ամեն կերպ ջանում էր հավատացնել, որ ինքը կամ այլ ղեկավար անձ՝ հանրային խորհրդից, որեւէ ազդեցություն չունի լրատվական բաժնի վրա: Մի խոսքով՝ Մարգարիտա Գրիգորյանը, ըստ իր հայտարարությունների, Հ1-ի լրատվական թողարկմանը ծանոթանում է միայն եթերից:
«Իմ գործառույթի մեջ դա չի եղել: Ես իրականացրել եմ Հանրային ՀԸ-ի վարչական մասի կառավարումը»,- ասաց նա, իսկ հարցին, թե ինչո՞ւ է հիմա լուսաբանվում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, պատասխանեց. «Այնքան կուզեմ, որ դուք դա հարցնեք մեր լրատվական ծառայության ղեկավարին»:
Հարցադրմանը՝ ինչո՞ւ իրեն չի անհանգստացրել այն փաստը, որ իր ղեկավարած կառույցի պատրաստած հաղորդման՝ «Հայլուր»-ի ղեկավարը կատարել է այնպիսի աշխատանք, որը քննադատվել է հասարակության կողմից, գործադիր տնօրենն ասաց. «Դուք այսօր կտրվել եք «Հայլուրի» իրականությունից, հիմա «Օրակարգ» է»:
Մեր դիտարկմանն էլ, որ միայն լրատվական թողարկման գլխագրերն են փոխվում, իսկ բովանդակությունը նույնն է մնում, Մարգարիտա Գրիգորյանը նկատեց. «Չէ՞ որ այսօր «Օրակարգ»-ը լուսաբանում է մեր իշխանություններին, տեսաք՝ Աշոտյանը ինչ բարկություն արտահայտեց: Հիմա եկեք կողմնորոշվենք՝ մենք լուսաբանե՞նք իշխանություններին: Եթե մեր իշխանություններն այսօր արձանագրում են, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է միտված լինի դրականին եւ ոչ թե թշնամանքի, սիրելիներս, թույլ կտա՞ք հիմա մենք դա իրականացնենք»:
ՀԺ-ի հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ առնչվող ռեպորտաժները Բաղրամյան 26-ով անցե՞լ են, թե՞ ոչ, Մարգարիտա Գրիգորյանը բացասական պատասխան տվեց: Այնուհետ, նա հարցազրույցի ամբողջ ընթացքում խոսում էր մշակութային, կրթական, ուսուցողական հաղորդումների մասին: Ստացվում է, որ նա բոլոր պատրաստվող եւ հեռարձակվող հաղորդումներում ունի իր մասնակցությունը, բացի «Օրակարգից»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT