Երևան
12 °C
«Ողջո՛ւյն, ՀՀ հպա՛րտ քաղաքացիներ», «Բայց ինչի՞ իմեննո Նիկոլը»... այս եւ թավշյա հեղափոխության ընթացքում հաճախ հնչող արտահայտությունների, կատակների ու թեմաների շուրջ էր Հայկ Պետրոսյանի նոր շոուն: Երեկ՝ հունիսի 5-ին, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Ամեն ինչ լաՅվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերան: Ավարտից հետո Հայկը շատ ոգեւորված էր: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեեւ այս անգամ իր գործը բարդ էր, քանի որ բեմի վրա իր բենդի հետ չէր, ամեն ինչ լավ է ստացվել:
«Ինձ համար դա մի հատ ամերիկյան բառ կա՝ «չելենջ» էի (մարտահրավեր) արել ինքս ինձ: Միշտ ելույթ եմ ունեցել բենդով, հետս միշտ եղել է խումբը: Ճիշտ է՝ նրանք միշտ նվագում են, հետդ չեն խաղում, բայց, որ հետդ 5 հոգի բեմի վրա կա, գիտես, որ մարդ ես, մի բան լինի, տղերքը կնվագեն մինչեւ ես մի բան անեմ: Այս անգամ չկար նման բան՝ չնայած շատ երաժշտական էր ստացվել... բայց լավ էր, ստացվեց, ինձ էլ էր շատ հետաքրքիր, թե մենակով ինչպես կլինի»,- ասաց նա:

Ներկայացման ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը
Ներկայացման սցենարի վրա սկսել է աշխատել բոլորովին վերջերս: Գրել է մոտ 15 օրվա ընթացքում: Նշում է, որ հեղափոխության տրամադրությունների ներքո արագ ստացվել է: Երեկոյի ընթացքում դերասանը կատակեց բոլոր այն քաղաքական գործիչների մասին, որոնց սովորաբար իր ներկայացումներում անդրադառնում է. Սերժ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյան, Գալուստ Սահակյան, Նիկոլ Փաշինյան: Սովորաբար սցենարները նախապես ուղարկում է հորը՝ դերասան Հայկ Պետրոսյանին նրանից խորհուդներ լսելու ու հավանությունը ստանալու համար: Այս անգամ չի հասցրել Վարդան Պետրոսյանի կարծիքը հարցնել, սակայն խոստովանում է, որ այս ներկայացման մեջ ավելի, քան երբեւէ նման է հորը:
«Տարօրինակ է, որովհետեւ սա առաջին ներկայացումն է, որ չեմ ուղարկել սցենարը հայրիկիս: Աշխատել եմ Մարգարիտայի հետ, հորս մոտ ընկերն է, որը նրա հետ տեքստերի վրա է աշխատում: Մարգարիտայի, Նարինե Մալյանի հետ եմ աշխատել Մալյան թատրոնից, շատ շնորհակալ եմ նրանց: 2 բան ասեմ՝ նախ ես ուզեմ-չուզեմ հորս նման եմ: 2-րդը, ինձ թվում է, այստեղ մարդիկ գուցե ավելի շատ տեսնեին նմանություն հորս, որովհետեւ սա քաղաքական ներկայացում է, իսկ քաղաքական տեքստը հատուկ ձեւ ունի ասելու: Չես կարող քաղաքական կատակը նույն ձեւով անել, ինչպես լացող երեխայի մասին: Դրա համար համաձայն եմ, որ այս ներկայացման մեջ ավելի նման եմ նրան, բայց անընդհատ ուզում էի սցենարն ուղարկել, որ նայեր չհասցրեցի»,- ասաց նա:

Ներկայացումը դիտում էր նաեւ Հայկի մտերիմ ընկեր երգչուհի Իվետա Մուկուչյանը: Լրագրողների հետ զրույցում նա շնորհավորեց Հայկինլավ աշխատանքի համար:
Ներկայացումը նախատեսված էր խաղալ միայն հունիսի 5-ին, սակայն պրեմիերայից հետո հայտարարություն եղավ, որ հունիսի 8-ին հանդիսատեսը կրկին այն նայելու հնարավորություն կունենա: Հայկը նշեց, որոշել է նորից ներկայացնել շոուն, որովհետեւ պահանջարկը մեծ է եղել: Տոմսերի քանակը չի բավականացրել բոլոր ցանկացողների համար:
«Խայտառակ եղանք (կատակում է), ասացինք 1 ներկայացում, 2 շաբաթ առաջ տոմսերը սպառվեցին, այն աստիճան, որ մայրս 12 հրավիրատոմս էր խնդրել, 7-ն եմ տվել, խայտառակ եղանք (կրկին կատակում է): Մտածեցինք՝ երեւի շատ են մարդիկ, որոնք ուզում են նայել, որովհետեւ սա մեր մասին է, բոլորս մեզ ենք տեսնում այս ներկայացման մեջ: Այնպես որ հուլիսի 8-ին կխաղանք: Եթե Աստված տա, հաջողվի, եթե օրերը համընկնեն, անպայման կգնանք Գյումրի ու Վանաձոր»,- ասաց նա:
Հայկը շոուն նաեւ արտասահմանում ներկայացնելու ցանկություն ունի: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ հայկական այլ համայնքներում մարդիկ նույնպես ակտիվ են եղել #ԻմՔայլը շարժման ընթացքում: Կարծում է, որ նրանց եւս կհետաքրքրի այս ներկայացումը:
«Շատ կուզեմ: Այս ոճի թատրոնում մարդիկ իրենք իրենց են տեսնում, ծիծաղում են իրենք իրենց վրա, հուզվում են, գնահատական են տալիս իրենք իրենց արածին: Իսկ սփյուռքը ԱՄՆ-ում, Ռուսաստանում տեսաք՝ որքան ակտիվ էր: Այնպես որ շատ կուզեմ տանել ներկայացումը արտասահման: 1-2 բան կա, որ լոկալ են, դրանք կարելի է ուղղակի փոխել, եւ ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց նա:
Տոմսերն արժեն 2000-6000 դրամ: Հուլիսի 8-ի ներկայացման տոմսերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ 094 44 70 80 հեռախոսհամարով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT