Լուսանկարում՝ Դավիթ Հարությունյանը դուրս է եկել Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից, բարեւում է Արմեն Ռուստամյանին

Ընդդիմադիր ՀՀԿ-ն լուրջագույնս պատրաստվում է վաղվա ԱԺ հատուկ նիստին, որտեղ քննարկվելու է կառավարության ծրագիրը: Այսօր վաղ առավոտից ՀՀԿ-ի քաղաքական թեւի ներկայացուցիչներից Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը, Սամվել Նիկոյանը, Միհրան Հակոբյանը, Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ հավաքվել էին վերջինիս աշխատասենյակում: ՀԺ-ն տեղեկացավ, որ պատգամավորները միմյանց գլուխ էին հավաքվել, որպեսզի վերջնական տեսքի բերեին իրենց եւ խմբակցության անունից հնչեցվելիք Վահրամ Բաղդասարյանի ելույթները:

Ուշագրավն այն է, որ այդ հույժ կարեւոր նիստին մասնակցում էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը եւ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը մեր մասնավոր զրույցում նշեց, որ ՀՀԿ-ն թիրախավորել է Փաշինյանի կառավարության ծրագրի պաշտպանական, ընտրական եւ ֆինանսատնտեսական կետերը: Վաղը նրանց ելույթներն ու հարցերը վերաբերվելու են հենց սրանց:

Ինչպես Դավիթ Հարությունյանը, այնպես էլ Վիգեն Սարգսյանը, որոնք երկուսն էլ ՀՀԿ-ականներ են, ԱԺ-ի միջանցքներում հրաժարվեցին պատասխանել ՀԺ-ի լրագրողի այն հարցերին, թե ինչ նպատակով են ժամանել Ազգային ժողով:

Մի քանի ժամ տեւած նիստից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ վերոնշյալ անձանց մասնակցությամբ փակ նիստ է եղել, որի մանրամասները չի կարող հաղորդել:

Հարցին՝ ՀՀԿ-ի կողմից սպասե՞նք սուր քննադատություններ կառավարության ծրագրի հասցեին, Բաղդասարյանը պատասխանեց. «Սպասեք կառուցողական քննադատության»:

Հետաքրքրվեցինք նաեւ արդյո՞ք պաշտպանական ոլորտն է ՀՀԿ-ն թիրախավորելու, քանի որ Վիգեն Սարգսյանն էլ էր մասնակցում փակ քննարկմանը, ԱԺ-ում ՀՀԿ ղեկավարն ասաց. «Մի շտապեք, վաղը պարզ կդառնա»:

Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց ասել, թե ովքեր են վաղը կողմ լինելու ծրագրին, իսկ ովքեր՝ դեմ: Երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նույն պատգամավորներն են կողմ լինելու կառավարության ծրագրին, ովքեր կողմ էին նաեւ Փաշինյանի վարչապետ դառնալուն, ՀՀԿ-ի էլիտայի ներկայացուցիչներից մեկը մեր մասնավոր զրույցում ասաց. «Տրամաբանությանը մոտ է, այդպես էլ ենթադրվում է»:

Մեկ այլ ՀՀԿ-ական էլ նշեց, որ ծրագիրն ընդունվելու է, կողմ են լինելու ՀՀԿ-ն լքածները, գեներալները եւ խմբակցությունում դեռ առկա գործարարները: Քաղաքական թեւն ամբողջությամբ դեմ է լինելու՝ իբրեւ գաղափարական ընդդիմություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10601 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում