Իմ սեղանով չի անցել. լարված երկխոսություն նախարարների միջեւ, միջամտեց վարչապետը

Կառավարության նիստի ժամանակ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը եւ  ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լարված երկխոսություն ունեցավ: Բանն այն է, որ Մանե Թանդիլյանը կառավարության նիստին ներկայացրեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ փոփոխությունները եւ լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Մանե Թանդիլյանը նշեց, որ նախատեսվում է նախագծով զբաղվածության քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, հստակեցնում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները, վերականգնում են կասեցված ծրագրերը, մեծացվում են ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ հատուկ դայակների ինստիտուտի կիրարկումը: Նա ասաց, որ նախագիծը լրամշակել է առաջարկությունների հիման վրա:

«Այս նախագիծը կապ ունի սեզոնային զբաղվածության հետ, գյուղացիական տնտեսությունների աջակցման ծրագիր է՝ հատկապես լեռնային մարզերում»,- ասաց նա:

Գյուղնախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը ի՞նչ է տալիս:

«Այսինքն, եթե ուզում ես գարի մշակել, քեզ փող ենք տալիս, եթե ցորեն ես մշակում՝ չենք տալիս»,- հարցրեց գյուղնախարարը, որի հարցին փորձեց պատասխանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Կան առաջնահերթություններ մշակաբույսերի, որոնք տվյալ ծրագրով տվյալ տեղանքում ավելի նպատակահարմար է եւ սա քննարկված է: Եթե ուզում եք կուղարկենք լրացուցիչ տեղեկատվությունը՝ հատկապես որոնց մասին է խոսքը եւ ինչու՞»:

Խաչատրյանն էլ հակադարձեց, որ խոսքը սոցիալական գյուղատնտեսության մասին է, որը ռիսկային է.

«Հարց է առաջանում՝ ո՞րն է առաջնային եւ ինչպե՞ս է որոշվում»:

Թանդիլյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկված է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ: Վարչապետն էլ այս երկխոսությունից հետո արձագանքեց. «Փաստորեն, գյուղնախարարության հետ քննարկված չէ՞»,- որին ի պատասխան Մանե Թանդիլյանն ասաց՝ շատ երկար է քննարկված:

«Նախորդ կառավարությունում է քննարկվել երեւի, իմ սեղանով չի անցել»,- ասաց գյուղնախարարը, իսկ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սկզբունքայի՞ն է:

Արդյունքում որոշվեց նախագիծը կրքին քննարկել, սակայն որոշումն ընդունվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12247 դիտում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել