Երևան
12 °C
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ գնահատականներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անդրադարձում նշված է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, որը պաշտոնավարել է երեք ամիս, այժմ, ներկայանալով որպես միջազգային փորձագետ, med.news.am կայքում գնահատականներ է տվել կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ առանց լուրջ և փաստարկված հիմնավորումների:
Չի եղել ահազանգի կամ հիվանդության կասկածի որևէ դեպք, որին ոլորտային լիազոր մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունը, և անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, չեն արձագանքել և համապատասխան գործողություններ չեն կատարել. Ծառայությունը վերահսկողական գործառույթներ է իրականացնում հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների համալիրում, որում շատ կարևոր է հիվանդության պաշտոնական ախոտորոշումը: Մեր երկիրը Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության(OIE), ինչպես նաև ԵԱՏՄ անդամ է և, ստանձնած պարտավորություններին համապատասխան, հիվանդության վերաբերյալ տեղեկացնում է բացառապես ախտորոշման ռեֆերենս մեթոդով՝ մեր կամ այլ երկրում հաստատված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: Ի դեպ, մեր նախաձեռնությամբ ու հրավերով հոկտեմբերին Հայաստան կայցելեն OIE-ի փորձագետները՝ գնահատելու անասնաբուժական ծառայությունների գործունեությունը. սա, ի հեճուկս հրապարակման մեջ ներկայացված տեսակետների, վկայում է թափանցիկ աշխատելու մասին:
Կենդանիների հիվանդությունների՝ ներկայացված պատկերն իրականության հետ ոչ մի աղերս չունի, և մի քանի ոլորտների վերաբերյալ սիրողական մակարդակի կամ չփաստարկված-չհիմնավորված մտքերը խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ: Օրինակ՝ 2016 թ. էկզոտիկ տիպի դաբաղի բռնկման մասին խոսելիս՝ միջազգային փորձագետն առնվազն պետք է իմանա, թե որոնք են ՀՀ-ի համար դաբաղի էկզոտիկ տիպերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին 20-30 տարիների ընթացքում մեր երկրում արձանագրվել են դաբաղի A,O,Asia 1 տիպերի շճատեսակները, որոնք էկզոտիկ չեն կարող որակվել, քանի որ դրանց նկատմամբ կենդանիները պատվաստվել են, ինչպես նաև առկա է նշված տիպերի շճատեսակների նկատմամբ ձևավորված օրգանիզմի բնական իմունիտետ: Կամ, օրինակ, բրուցելոզի մասին. հանրապետությունում երբևիցե բրուցելոզի նկատմամբ մանր կամ խոշոր եղջերավոր կենդանիների պետական պատվաստում չի իրականացվել, երբևիցե պետական նման քաղաքականություն, ծրագիր չի եղել և նախատեսված էլ չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է անդրադառնալ հնչեցված մյուս բոլոր տեսակետներին:
Հավելենք, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել և իրականացնում է մի շարք կարևորագույն ծրագրեր՝ ուղղված կեդանիների համարակալման և նույնականացման համակարգի ներդրմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցմանը, կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության, ինչպես նաւ կենդանական և բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման մշտադիտարկումներին, ռիսկերի գնահատման և կառավարման մոդելի արդիականացմանը և այլն, որոնք կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ապահովման կարևոր նախադրյալներն են:
Նախկին պաշտոնյան կարծես թե այնքան էլ տեղեկացված չէ ներմուծումների ոչ քաղաքականության, ոչ իրավական հիմքերի, ոչ էլ ընթացակարգերի մասին, այլապես կիմանար, որ Հայաստանը վաղուց է անդամակցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և, պարտավորությունների համաձայն, չի կարող միայն քաղաքական հիմքով սանիտարական և բուսասանիտարական ոլորտներում այլ երկրներից ներկրման սահմանափակումներ կիրառել: Ի դեպ, Թուրքիայից և Պակիստանից ներկրվող հսկողության ենթակա բեռները պարտադիր ենթակա են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա է միայն թույլատրվում ներմուծումը, իսկ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծման թույլտվություն Ծառայությունը երբևէ չի տվել: Նշենք, որ կենդանական ծագման մթերքի ներմուծում նշված երկներից վերջին տարիներին ընդհանրապես չի եղել: Միշտ չէ, որ մամուլում շրջանառվող լուրերը՝ հատկապես թուրքական աղբյուրներից սնվող, համապատասխանում են իրականությանը:
ՍԱՊԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ անհեռատես այսօրինակ գործելակերպից, միաժամանակ պատրաստակամ է ցանկացած ձևաչափով և ցանկացած պահի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային փորձագետների հետ, քննարկել հնչեցված մտահոգությունները և գնահատականները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT