Երևան
12 °C
Մարզպետները կպատժվեն օրենքով սահմանված կարգով, եթե աշխատանքից աշխատակիցներին անօրինական հեռացնեն: Կառավարության նիստից հետո նման հայտարարություն արեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, որ մարզպետները հայտարարել են, թե աջ ու ձախ կանդրային ջարդ են սկսելու:
ՀԺ-ի հարցին, որ տեղեկություններ կա, թե Շիրակի ՔՊ-ական մարզպետն ասել է, որ պահակից մինչեւ փոխմարզպետ փոխելու է, Սուրեն Պապիկյանը նշեց, որ չի կարող նման բան լինել:
«Կարող է լինել հետեւյալը, կան հայեցողական պաշտոններ, որը մարզպետն իր հայեցողությամբ կարող է փոխել, դա իր աշխատակազմն է, իսկ մնացյալը լինելու է մրցութային կարգով»,- նշեց նա:
Նախարարն հայտարարեց, թե չի կարծում, որ Կոտայքի մարզպետը իրեն թույլ է տվել ստիպել քաղաքապետին հրաժարական տալ: Հարցին՝ արդեն ստացե՞լ է Կոտայքի մարզպետի միջնորդությունը, որպեսզի ստուգումներ սկսեն Հրազդանի քաղաքապետարանում, նախարարը պատասխանեց.
«Դեռեւս չենք ստացել, բայց ստանալուն պես անմիջապես կգործենք, որովհետեւ միջնորդությունն անհիմն չի լինում»:
Հ.Գ. քիչ առաջ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անդրադարձել է իր հետ առնչվող հարցերին եւ պարզաբանում ներկայացրել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:
««Շիրակի մարզպետը մտել է մարզպետարան և ասել է պահակից մինչև փոխմարզպետ փոխելու եմ»,- լրագրողի այս հարց-դիտարկմանն անդրադառնալով՝ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ կադրային ջարդ Շիրակի մարզպետարանում չկա, և որ ես նման արտահայտություն չեմ արել: Հայեցողական պաշտոններից բացի, այլ ազատում-նշանակումները մինչ այս և սրանից հետո էլ լինելու են միայն հիմնավորումներով և օրենքի շրջանակներում:
Երկրորդ դիտարկման մեջ լրագրողը նախարարից փորձում է մեկնաբանություն վերցնել մեկ այլ հարցի շուրջ, որն ևս բացարձակ սուտ է: Այն է՝ «Շիրակի մարզպետը կրթության վարչության պետին ասել է դիմում գրի հեռացիր, որովհետև նա հայտնի սկանդալային ռեկտոր Սահակ Մինասյանի սանիկն է»: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չի եղել և որ լրագրողի ունեցած տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,- մասնավորապես, գրել է մարզպետը իր համացանցի էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT