Ինչ հիմքով են Մ. Գրիգորյանին մանդատից զրկում իր բացակայությամբ. մեկնաբանում է Կոստանյանը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցում:

«Ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները նույնպես կողմ են քվեարկելու երկու հիմնական պատճառով. նախ, այո, սա բացարձակ անթույլատրելի է եւ որեւէ այլ կերպ, քան դավաճանություն, նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք՝ առնվազն հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրականացնել, ապացուցել եւ ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց եւ պատասխանատվության ենթարկել: Միաժամանակ մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որպեսզի այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր առնչությունը»,- ասաց նա:

Հարցին՝ ըստ նրա՝ պետական օղակից կա՞ն ներգրավված այլ անձինք, Կոստանյանը նշեց, որ չի կարող նման գնահատական տալ եւ դրանով է նաեւ պայմանավորված իր կողմ քվեարկությունը՝ որպեսզի նախաքննական մարմինը կարողանա ամբողջ ծավալով քննություն իրականացնի, բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Իսկ հնարավո՞ր է՝ բարձրագույն իշխանությունը տեղյակ չէր այս ամենից, Կոստանյանն ասաց, որ կարծիքների ու ենթադրությունների մակարդակով չի կարող շռայլություն թույլ տալ եւ գնահատական տալ:

«Քննության արդյունքնում վստահ եմ, որ ամբողջությամբ կպարզվեն մեղավոր անձինք եւ պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց նա: Իսկ նման քվեարկությամբ ՀՀԿ-ն արդյո՞ք ցույց չի տալիս, որ պատասխանատվություն չի կրում, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ խմբակցության անունից կարող է խոսել, եւ սրանով ՀՀԿ խմբակցությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ է, որ ցանկացած անձ, ով կոտնձգի երբեւէ բանակին, զորքին ու զինվորին՝ անկախ նրանից՝ ով է այդ անձը, միանշանակ խստագույնս պատժվի:

Կա՞ իրավական ընթացակարգ, որ նիստն առանց Մանվել Գրիգորյանի ներկայության իրականացվի, Կոստանյանը նշեց, որ այո:

«ԱԺ կանոնակարգ օրենքում սահմանված է նման հնարավորություն, որ առանց պատգամավորի մասնակցության, բայց իր համաձայնության դեպքում կարող է նիստը տեղի ունենալ»,- ասաց նա:

Մանվել Գրիգորյանը ԱԺ նախագահին ուղղված իր նամակում ՀՀԿ-ին հորդորել էր կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն՝ առանց իր մասնակցության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7344 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ