Երևան
12 °C
Վերջին օրերին ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում եւ առանձնատանը կատարված ԱԱԾ-ի խուզարկությունները թե՛ քաղաքական դաշտում եւ թե՛ հասարակության մեջ բուռն քննարկման առարկա են դարձել: Մարդկանց շոկի մեջ է գցել հիմնականում այն փաստը, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զինվորի բաժին համարվող ՊՆ արտադրության մսի պահածոներ եւ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին` քաղաքացիների կողմից ուղարկված տարբեր տեսակի օգնություններ եւ նամակներ:
ԵԿՄ-ի ճակատագիրն այս պահին դեռ մշուշոտ է, շատերը գտնում են, որ այդ կառույցը պետք է լուծարել, իսկ ոմանք արդեն ԵԿՄ նոր նախագահի թեկնածուների անուններ են նշում: Թեկնածուների ցանկում է նաեւ նաեւ Սերժ Սարգսյանը: ԵԿՄ նախկին փոխնախագահ, այժմ ԵԿՄ վարչության անդամ Մխիթար Հարությունյանի հետ զրուցեցինք ԵԿՄ-ի հետ կապված մի շարք հարցերի մասին:
- Պարոն Հարությունյան, վերջին իրադարձություններից հետո ԵԿՄ-ում ի՞նչ իրավիճակ է տիրում:
- Ես, ճիշտն ասած, վաղուց այնտեղ չեմ գնում, տեղյակ չեմ:
- Իսկ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումների մասին ի՞նչ կասեք: Սպասո՞ւմ էիք, որ ԵԿՄ նախագահը կարող էր նման բան անել:
- Անկեղծ ասած, ես անգամ հիմա չեմ հավատում: Ինձ թվում է՝ այս ամեն ինչը սուտ է, չգիտեմ, միգուցե ուզում եմ սուտ լինի, դրա համար է ինձ թվում:
- Հնարավո՞ր է ԵԿՄ-ն լուծարվի:
- ԵԿՄ-ն լուծարելը մեծ հաշվով հնարավոր չէ: ԵԿՄ-ն` Երկրապահ կամավորների միություն ՀԿ-ն, մի բան է, իսկ երկրպահն ընդհանրապես այլ բան է: Երկրապահն իրականում հասկացողություն է, այն միայն միությունը չի: Բոլոր կռված տղաներն էլ երկրապահ են եւ ոչ միայն կռված տղաները, այլ նաեւ այդ կռվի տարիներին, ովքեր այստեղ են մնացել եւ չեն գնացել, նրանք նույնպես երկրապահ են:
Ինչ վերաբերվում է Երկրապահ կամավորականների միությանը, այն Վազգեն Սպարապետի մեր ժամանակների լավագույն ստեղծագործություններից մեկն է, որը մեր հաղթանակի համար նպաստավոր եղավ եւ մեծ դերակատարություն ունեցավ: Այդքան ջոկատներ միավորվեցին, ամբիցիաները մի կողմ դրվեցին, մեծ հաշվով այն դերակատարություն է ունեցել մեր նորագույն պատմության մեջ: Մնացածը ժամանակի խնդիր է, երկրապահը պետության համար է պետք, ինչքանով որ պետությունը դրա կարիքը կունենա, դա որեւէ անձի անձնավորված ցանկության հետ կապ չունի, որ պետության որոշելու խնդիր լինի:
- Ո՞ւմ եք տեսնում ԵԿՄ նախագահի պաշտոնում, նման թեկնածուների անուններ շրջանառվո՞ւմ են:
- Ինձ համար մեծ հաշվով միեւնույն է՝ ով կլինի: Դա շատ ծանր, շատ բարդ աշխատանք է: Հատկապես այս ամեն ինչից հետո, ով էլ լինի, նա պետք է ընդունված լինի պետության կողմից: Պետություն նկատի ունեմ իր ամբողջական կազմով՝ ե՛ւ իշխանություն ե՛ւ ոչ իշխանություն ե՛ւ հասարակություն ե՛ւ մտավորականություն ե՛ւ գրողներ: Ընդհանուր առմամբ՝ մեր գրական մտքի ստեղծագործությունն է ԵԿՄ-ն:
ԵԿՄ-ն առաջնորդն է երկար ժամանակ երկրապահի մենախոսությունով: Գոյություն ունի երկրապահի մենախոսություն, պետք է դա կարդալ, հասկանալ: ԵԿՄ հասկացողությունը հասկանալու համար մենք պետք է գնանք միջին դարեր, պետք է գնանք Գեւորգ Մարզպետունի ուսումնասիրենք:
- Այս պահի դրությամբ ո՞վ է այդ ընդունելի թեկնածուն, անուններ կարո՞ղ եք տալ:
- Ես այդ ուղղությամբ չեմ մտածել: Կան արժանավոր մարդիկ, ինձ թվում է՝ պետք է գրողների միությունից` մտավորական մարդ լինի: Երկրապահի կազմում իրականում շատ լավ մարդիկ կան, ազնիվ: Կարող է լինել նաեւ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներից:
- Այսինքն, ԵԿՄ նախագահը կարող է եւ զինվորական չլինե՞լ:
- Իհարկե, պետք է մտավորական լինի: Զինվորականը բանակում պիտի ծառայի, երկրապահը պետք է պահի մտավորը: Պետք է այդ հասկացողությունը պահպանվի:
- Որպես ԵԿՄ նախագահի թեկնածու շրջանառվում է Սերժ Սարգսյանի անունը, հավանական համարո՞ւմ եք, որ նա կդառնա ԵԿՄ նախագահ:
- Ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կցանկանա լինել ԵԿՄ նախագահ:
Մենք հիմա շատ կարեւոր, պատասխանատու ժամանակահատված ենք ապրում: Մեր պետության կայացման, ձեւավորման, զարգացման ամենապատասխանատու ժամանակներն ենք ապրում: Այս ամեն ինչը իր մեջ տհաճ, անցանկալի, վատ բաներ ունի: Մենք ուղղակի պետք է կարողանանք այս ամեն ինչից մեր պետության եւ ազգի համար դրական բան գտնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT