Երևան
12 °C
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Մանե Թանդիլյանին նախարարի պաշտոնում ներկայացնում է աշխատակազմին
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո շարունակում էր գնալ աշխատանքի եւ ներկայանալ կառավարության հերթական ու արտահերթ նիստերին: Հրաժարականից մոտ տասն օր անցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն այսօրվա կառավարության նիստում հայտարարեց, որ Թանդիլյանը հրաժարական չի տալու, «հաշտվել» են: Ստեղծված իրավիճակը, նախադեպային էր, երբեք նման իրավիճակ չէր եղել, որ նախարարը հրաժարականի դիմումից հետո երեք օրից ավելի շարունակի պաշտոնավարել:
Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին ՀՀ օրենքի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ օրենսդրական բաց կա: Այսինքն, գործող օրենքում ամրագրված չէ որեւէ ժամկետ, որի համաձայն վարչապետը պետք է մակագրի դիմումը՝ հրաժարական ներկայացնելուց հետո: Համապատասխան օրենքում չկա նաեւ ժամկետը, որի լրանալուն պես նախարարը կարող է իրեն իրավունքի ուժով համարել ազատված, եթե անգամ վարչապետը դիմումը չի հաստատել: Օրենսդրական բացթողումների հետ կապված «Հայկական ժամանակ»-ը փորձեց պարզաբանում ստանալ կառավարության աշխատակազմից, սակայն կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին հետեւյալը. «Օրենսդրությամբ նախարարի դիմումին ընթացք տալու ժամկետային սահմանափակում գոյություն չունի»:
Այսինքն, ստացվում է, որ Մանե Թանդիլյանը կամ մեկ այլ նախարարը կարող է օրինակ մեկ տարի շարունակ նման կարգավիճակով պաշտոնավարել:
Թեմայի շուրջ մինչեւ վարչապետի հայտարարությունը հնարավոր չեղավ զրուցել արդեն գործող նախարար Մանե Թանդիլյանի հետ: Սակայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ Մանե Թանդիլյանը շարունակում է կատարել սոցապ նախարարի գործառույթները, յուրաքանչյուր օր գալիս է աշխատանքի եւ մասնակցում է կառավարության նիստերին:
«Մանե Թանդիլյանը հունիսի 12-ին ֆեյսբուքում ստատուս գրելուց հետո հրաժարական է տվել արարողակարգային բոլոր պահանջներով, բայց հաջորդ օրը եկել եւ ներկայացրել է նորանշանակ փոխնախարարներին: Տիկին Թանդիլյանն ամեն օր գալիս է աշխատանքի, նախարարությունը նույն ռիթմով աշխատում է եւ մենք սպասում ենք վարչապետի որոշմանը: Փոխնախարարները նոր են նշանակված եւ այդ ընթացքում նախարարությունը թողնել, գնալ ճիշտ չէր լինի»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակը:
Մասնագիտությամբ իրավաբան, Ազգային ժողովի երկու պատգամավոր թեմայի շուրջ ՀԺ-ի հետ մասնավոր զրույցում նշեցին, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումին ընթացք տալը գտնվում է ավելի շատ քաղաքական տիրույթում, քան՝ իրավական:
«Հիմնականում նման դիմումները մակագրվում են կամ նախարարը դիմումը հետ է վերցնում երեք օրվա ընթացքում, քանի որ սա քաղաքական գործընթաց է»,- ասաց իրավաբան պատգամավորը:
Նրանցից մյուսն էլ ընդգծեց, որ աշխատանքային օրենսգրքի սահմանած նորմերն այս դեպքում կիրառելի չեն, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական է եւ Մանե Թանդիլյանի կողմից եղել է հրաժարականի մասին քաղաքական հայտարարություն: Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ հայտարարության հիման վրա ներկայացված դիմումին պետք է հաջորդեր ազատում-նշանակումը՝ առավելագույնը երեք օրվա ընթացքում: Միաժամանակ մեր զրուցակիցները նշեցին, որ Մանե Թանդիլյանի կողմից այս պահին իրականացվող գործառույթներն անօրինական չեն, բայց նաեւ բնական էլ չեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ՀԺ-ին դեռ օրեր առաջ փոխանցել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը «փոխանցվել է վարչապետին եւ սպասում է ստորագրման»: Վերջինս նաեւ ավելացրել էր, որ այն ստորագրվելուց անմիջապես հետո կհրապարակվի: Մանե Թանդիլյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել էր հունիսի 12-ին: Նախարարի պաշտոնից ազատվելու պատճառն, ըստ Թանդիլյանի գրառման այն էր, որ նա համամիտ չէ կառավարության կողմից ընդունված որոշմանը, որով շարունակվում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չհաստատելուց արդեն ենթադրելի էր, որ նախարարը եւ վարչապետը հարցը քննարկել ու համաձայնության են եկել, որ Թանդիլյանը հրաժարականը հետ է վերցնում: ՀԺ-ն երեկ պարզաբանում խնդրեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանից, թե՝ արդյո՞ք նախարարն ու վարչապետն այս թեմայի շուրջ որեւէ քննարկում ունեցել են: Վերջինս միայն փոխանցեց, որ վարչապետը նախարարների հետ ամենօրյա աշխատանքային շփումների մեջ է: Նա միաժամանակ ավելացրեց, որ օրենսդրության համաձայն՝ նախարարի հրաժարականը վարչապետի առաջարկով հաստատելու է նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն մինչեւ այս նախագահին դեռ պաշտոնապես առաջարկություն չի ուղարկվել՝ Մանե Թանդիլյանին նախարարի պաշտոնից ազատելու համար:
Մանե Թանդիլյանը նախարար էր նշանակվել Լուսավոր Հայաստան կուսակցության քվոտայով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT