Երևան
12 °C
Արցախի նախկին պետնախարար, ապրիլյան պատերազմի օրերին երկրի վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված ԱԱԾ բացահայտումներին: Այս մասին Ա. Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Վերջին օրերին ողջ հայությանը ցնցել են Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը հաջորդող՝ ՀՀ ԱԱԾ կողմից հրապարակված բացահայտումները, որոնք անձամբ ինձ համար էլ էին ցավալի: Դրանց արդյունքում որոշ հարցականներ են առաջացել տեսանյութում երևացող գույքի վերաբերյալ: Կարծում եմ, որ պետք է բոլորս սպասենք իրավապահ մարմինների մանրազնին աշխատանքին և վճիռներին, որպեսզի կարողանանք վերջնական գնահատական տալ կատարվածին:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոմանք փորձում են շահարկել ԱՀ կառավարության և իշխանությունների անունը՝ անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ կառավարության կողմից որևէ մեքենա չի հատկացվել Երկրապահ կամավորական միությանը, և բոլոր նվիրատվությունների ստացման ու բաշխման մասին ժամանակին հրապարակել ենք մանրամասն հաշվետվություններ:
Ավելի հստակ կուզեի ներկայացնել հետևյալ պարզաբանումները՝
1. 2016թ. ապրիլի 4-ին ԱՀ կառավարության կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ վարչապետի (այսինքն՝ իմ) գլխավորությամբ՝ նպատակ ունենալով համակարգել համայն հայության կողմից Արցախ ուղարկվող աջակցության ստացման և բաշխման աշխատանքները: Այն ակտիվորեն գործել է 3-4 ամիս՝ պայմանավորված աջակցության մեծ հոսքով, իսկ ընդհանուր աշխատանքներն ամփոփել ենք նույն տարվա վերջին:
2. Այդ ժամանակահատվածում կառավարությունը ստանում էր բազմապիսի աջակցություն, ներառյալ՝ ֆինանսական, պարենային, մեքենաներ և այլն: Մի շարք կազմակերպություններ և անհատներ Արցախին են նվիրաբերել ավտոմեքենաներ, որոնք փոխանցվել են գլխավորապես Պաշտպանության բանակին, իսկ մնացածը՝ պետական այլ մարմինների՝ ըստ բարերարների նախընտրության: Կարող եք ծանոթանալ կառավարության հրապարակած հաշվետվությանը, որտեղ թափանցիկ ու մանրամասն կերպով ներկայացված են և՛ 219 մեքենաների, և՛ նյութական այլ աջակցության ստացման ու բաշխման տվյալները:
3. Ինչ վերաբերում է կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցված ֆինանսական նվիրատվություններին, ապա և՛ մուտքերի, և՛ ծախսերի վերաբերյալ հաշվետվությունը ևս ներկայացրել ենք թափանցիկ և հրապարակային կերպով:
4. Հիշեցնեմ, որ բացի ֆինանսական և նյութական աջակցությունների ստացման ու բաշխման վերաբերյալ հաշվետվությունների պարբերական հրապարակումից, մենք նաև 2016թ. օգոստոսին նախաձեռնել էինք մի շարք հանրային գործիչների շրջայց առաջնագիծ՝ ներկայացնելու հատուկ հաշվեհամարի նվիրատվությունների և պետական ու մասնավոր այլ միջոցների հաշվին իրականացված լայնածավալ աշխատանքները: Հատկանշական է, որ այդ շրջայցին մասնակցում էր նաև ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Թևան Պողոսյանի, Հովհաննես Սահակյանի, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի, իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի, «ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ» ՀԿ նախագահ Մասիս Մայիլյանի հետ միասին:
Ի դեպ, շատերը կհիշեն, որ ինչպես շրջայցի մնացած մասնակիցներն են հանդես եկել հրապարակումներով, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ իր տպավորություններով կիսվել է հետևյալ ծավալուն հոդվածում, որը համարում եմ իմ գլխավորած օպերատիվ շտաբի թափանցիկ և հաշվետվողական գործունեության ցուցիչներից մեկը:
5. Հավելեմ, որ բացի կառավարության միջոցով հատկացվող աջակցությունից, ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակաշրջանում մի շարք անհատներ, խմբեր ու կազմակերպություններ ուղիղ նվիրատվություններ (այդ թվում՝ մեքենաներ) են կատարել այս կամ այն ստորաբաժանմանը կամ խմբին, և այդպիսի դեպքերն ընդհանրապես չեն հաշվառվել ու համակարգվել կառավարության կողմից: Նման նվիրատվություններ, հավանաբար, ստացել է նաև Երկրապահ կամավորական միությունը, իսկ թե ինչ տեսքով և ծավալի, Արցախի կառավարությունը և իշխանությունները տեղյակ չեն ու չէին էլ կարող ի պաշտոնե տեղյակ լինել:
Վերջում կուզեի ևս մեկ անգամ իմ երախտագիտության խոսքը հղել մեզ համար վճռական այդ ժամանակահատվածում Արցախին նույնիսկ ամենափոքր չափով աջակցած բոլոր մարդկանց, քանի որ յուրաքանչյուր լումա, նյութական միջոց և բարոյական աջակցություն ներդրում էր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT