Բաղրամյան 26-ի հետ լիազորություններն էլ կտրվի՞ նախագահին. փոփոխության մասին խոսք չկա

Հունիսի 28-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արեց հայտարարություն, որն առաջին հայացքից խոսում էր այն մասին, թե սկսվում է սուպերվարչապետական համակարգի «խարխլման» գործընթացը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում Բաղրամյան 26-ի նստավայրը վերադարձվելու է ՀՀ նախագահին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ առնվազն տարօրինակ է, երբ  վարչապետը երկու շենքում է տեղակայվում: Նա նաեւ ընդգծեց, որ չի մոռացել իր նախկին քննադատությունները, երբ հանդես է եկել ընդդիմության ճամբարից:

«Կարծիքներ են հնչում, թե հայտնվել են կառավարությունում եւ մոռանում են, թե ինչն են քննադատել ժամանակին: Այն՝ ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք եւ կարծում եմ, որ հարցերին ոչ թե անձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել, այլ՝ ինստիտուցիոնալ»,- ասաց նա:

Վարչապետի փոխանցմամբ՝ ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձնեն նախագահի աշխատակազմին: Սակայն, որեւէ հստակ ժամանակահատված չնշվեց: Նա շեշտեց, որ ներկայում արարողակարգային խնդիր կա լուծելու: «Օրակարգային պարտականություններ կան եւ քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, օրակարգային որոշ հարցեր կապված են շենքային պայմանների հետ, պետք է ուսումնասիրել, թե ինչպես ենք այդ խնդիրը լուծելու»,-մասնավորապես ասաց նա:

Փաշինյանի այս խոսքերից կարելի է ենթադրել, որ միայն Բաղրամյան 26-ն է վերադարձվում նախագահին, իսկ այն լիազորությունները, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում «գողացվել են» նախագահից, մնալու են կրկին վարչապետին: Համենայնդեպս, նրա հայտարարությունից, որ հարցեր կան՝ կապված շենքային պայմանների հետ եւ պետք է ուսումնասիրել, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու, ստացվում է, որ սուպերվարչապետական համակարգը դեռ առաջիկայում էլ կպահպանվի: Այս խոսքերից ենթադրելի է դառնում, որ ցանկություն կա կառավարության շենքում ստեղծել արարողակարգային ատրիբուտներ:

Այնուհանդերձ, հիշենք, որ նախկինում սուպերվարչապետական համակարգը թունդ քննադատության էին ենթարկում նախկին ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավորները: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ նախագահի լիազորություններն այնքան են սահմանափակել եւ թույլ չեն տալու նստավայրը լինի Բաղրամյան 26-ը, ասել էր.

«Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը «կաժդիյ դեն Իշտոյանա վիդել», Անգլիայի թագուհուն, Բելգիայի արքայադստերը, էն մեկին, մյուսին, կարող է ընթացս սկսի լուրջ վերաբերվել երկրի պետության գլխի իր կարգավիճակին, դրա համար ասում է` տղեք, դավայ, թեւերը կտրեք: Ներման հարցում նախագահը ո՞վ է, որ ների, ես կասեմ` կների՞, թե՞ չէ: Արդյունքում կբերեն, կասեն, արդեն սկսել են, որ դու նույնիսկ Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրում չես նստելու: Քեզ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտանք, այդտեղ նստի եւ ժպտա, շարունակաբար ժպտա, իսկ այդ ընթացքում մենք կիրականացնենք ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ»,- փետրվարի 8-ին ԱԺ-ի ելույթի ժամանակ հայտարարել էր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը եւ ԵԼՔ-ի մյուս պատգամավորները բազմիցս են հայտարարել, որ օրենսդրական փոփոխությունները չեն եղել ինստիտուտների համար, այլ եղել են անձերի համար: Մասնավորապես, Սերժ Սարգսյանի: Օրինակ, ներկայում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Ներման մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ-ից հայտարարում էր. «Պետք է արձանագրել, որ այս օրենքն այն օրենքների շարքից է, որտեղ Անվտանգության խորհրդի կազմից հանվում է ԱԺ նախագահը, կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ, եւ նախարարներին արգելվում է օրինակ իր իսկ ոլորտի օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություն տալ: Չորս ծառայություն դրվում է վարչապետի ենթակայության տակ եւ դուրս է բերում ԱԺ եւ կառավարության կոլեգիալ կազմից: Մենք գնում ենք սուպերվարչապետական, միահեծան համակարգի, ավելի ճիշտ՝ մենք չենք գնում, դուք եք տանում»,-ասել էր նա` դիմելով իշխող ՀՀԿ-ին:

Նա նաեւ նշել էր, որ փորձն է արվում իշխանությունը գերկենտրոնացնել վարչապետի շուրջ: «Վարչապետի լիազորությունների ընդլայնումը աղետալի է լինելու մեր երկրի համար եւ համատեղելի չէ ժողովրդավարության հետ»:

Ընդդիմությունից իշխանություն դարձած Փաշինյանը բազմիցս է հայտարարել այն մասին, որ պետք է վերացնի սուպերվարչապետական համակարգը: Սակայն օրենսդրական փոփոխությունների հստակ ժամանակահատված չի նշվել, չի ասվել նաեւ, թե երբ են սկսում օրենքների նածագծերի մշակումը:

«Ես արդեն ասել եմ, որ սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, եւ մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- մասնավորապես, ասել էր Փաշինյանը՝ Ստեփանակերտում ՀԺ-ի հարցին ի պատասխան:

Այնուհանդերձ, սուպերվարչապետությունը «վնասազերծելու» առումով եղել են ոչ մասշտաբային քայլեր: Մասնավորապես, կառավարության նիստերը դարձել են դռնբաց, նախարարները ստացել են խոսքի ազատություն, ինչպես նաեւ երկրի ղեկավարն է դարձել ավելի հասանելի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5184 դիտում

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ