Երևան
12 °C
ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այս տարվա ապրիլի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Ըստ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա անցած տարում ունեցել է 10 մլն 803 հազար 392 դրամ եկամուտ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից՝ 2 մլն 901 հազար 696 դրամ եւ 7 մլն 901 հազար 696 դրամի չափով։
2017 թվականի հունվարի 19-ին Սարգսյանը դարձյալ էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ դարձյալ նա ունեցել է միայն եկամուտ երկու տարբեր աշխատավարձերից, ընդհանուր 10 մլն 145 հազար 241 դրամ, որից 7 մլն 507 հազար 947 դրամը՝ մեկ աշխատանքից, 2 մլն 637 հազար 947 դրամը՝ այլ աշխատավարձից։
Ըստ 2016 թվականի փետրվարի 1-ին Սարգսյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա դարձյալ ունեցել է միայն եկամուտ, 8 մլն 870 հազար 645 դրամի չափով, որից 6 մլն 760 հազար 560 դրամը՝ մեկ աշխատավարձից, իսկ 2 մլն 110 հազար 115 դրամը՝ այլ աշխատավարձից։
Չնայած որ Լեւոն Սարգսյանը իր պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից, նրա ամենահին հայտարարագիրը եղել է 2015 թվականի հունվարի 23-ին։ Այստեղ նույնպես Սարգսյանն ունեցել է միայն տարեկան եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ Ընդհանուր առմամբ 7 մլն 245 հազար 941 դրամ, որից 4 մլն 758 հազար 372 դրամը մի աշխատավարձից է գոյացել, իսկ 2 մլն 487 հազար 589 դրամը այլ աշխատավարձից է գոյացել։ Այսինքն, ըստ Լեւոն Սարգսյանի հայտարարագրի պատմության՝ նա չունի ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ անշարժ եւ շարժական գույք եւ ո՛չ էլ ինչ-որ տեղ բաժնետոմսեր։
Լեւոն Սարգսյանի կինը՝ Արմինե Հարությունյանը, նույնպես ամուսնու հետ զուգահեռ նույն շրջանում ներկայացրել է իր հայտարարագիրը, որտեղ դարձյալ նշում կա միայն տարեկան եկամտի մասին։
Այսպիսով՝ Արմինե Հարությունյանը 2015 թվականի հունվարի 23-ի հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարի ունեցել է 2 մլն 300 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։ 2016 թվականի փետրվարի 1-ին, 2017 թվականի հունվարի 19-ին եւ 2018 թվականի ապրիլի 14-ին ներկայացրած հայտարարագրերում նույնպես, որպես տարեկան եկամուտ, նշված է 2 մլն 300 հազար դրամը, որը գոյացել է աշխատավարձից։
Լեւոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը նույնպես հոր եւ մոր հետ զուգահեռ նույն ժամանաշրջաններում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Այսպիսով՝ 2015 թվականի հունվարի 23-ին Անի Սարգսյանը, որպես տարեկան եկամուտ, հայտարարագրել է 291 հազար դրամ, որպես գումարի գոյացման աղբյուր նշված է՝ «այլ եկամուտներ»։
2016 թվականի փետրվարի 1-ին Անի Սարգսյանը դարձյալ, որպես տարեկան եկամուտ, հայտարարագրել է 291 հազար դրամ, այս դեպքում նույնպես, որպես գումարի գոյացման աղբյուր նշված է «այլ եկամուտներ»։
2017 թվականի հունվարի 19-ին Անի Սարգսյանի ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունեցել է 60 հազար դրամի եկամուտ, որը դարձյալ նշված է, որպես «այլ եկամուտներ»։
2018 թվականի ապրիլի 14-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Անի Սարգսյանն ունեցել է 200 հազար դրամի չափով եկամուտ, որի գոյացման աղբյուրը այս դեպքում նույնպես նշել է «այլ եկամուտներ»։
Այսպիսով, ըստ հայտարարագրի պատմության, 2015 թվականի հունվարի 23-ից մինչ 2018 թվականի ապրիլի 14-ը Լեւոն Սարգսյանը, Արմինե Հարությունյանը եւ Անի Սարգսյանը չեն ունեցել անշարժ եւ շարժական գույք, դրամական միջոցներ եւ բաժնետոմսեր կամ փոխառություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT