Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը

Հուլիսի 5-ին Սահմանադրության օրվա եւ պետական խորհրդանիշերի տոնի առիթով Հրայր Թովմասյանը ՍԴ-ում միջոցառում եւ ընդունելություն էր կազմակերպել: Մինչեւ 65 տարեկանը լրանալը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը «բրոնյա» արած Հրայր Թովմասյանը ներկաների առջեւ հուզումնառատ ելույթ ունեցավ: Նա իր ելույթում հատուկ շեշտադրումներով կարեւորեց Սահմանադրության դերն ու նշանակությունը, թեեւ դեռ մի քանի ամիս առաջ նա էր սահմանադրական այնպիսի օրենքների փոփոխություններ «սղացնում» ԱԺ-ում, որոնց նպատակը միայն մի քանի պաշտոնյայի բարեկեցության ապահովումն էր։

Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ այս տոնն իրենն է, բայց նաեւ չթաքցրեց, որ անտեսված է: Մասնավորապես, նա խոսեց այն մասին, որ քչերն են Սահմանադրության եւ պետական այլ խորհրդանիշերին կարեւորություն տալիս:

«Սահմանադրությունն է պատասխանում այն հարցին, թե տվյալ երկրի ժողովուրդը ինչպիսի ինքնություն է ցանկանում ունենալ: Մեր Սահմանադրությունը երաշխավորում է մեր ինքնիշխանության գերակայությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ ներդրեցին այս փաստն արձանագրելու համար: Ցավով եմ արձանագրում այն փաստը, որ շատերն ուշադրություն չեն դարձնում այս տոնին»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց նա:

Ստացվել էր այնպես, որ Թովմասյանի տոնը վարչապետից զատ անտեսել էին նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նրա երեք տեղակալները, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, որը ՍԴ նախագահի ընտրության օրը Թովմասյանին ձոն նվիրեց: Բացակաների աստղաբույլն եզրափակում էր ոչ ավել եւ ոչ պակաս ՍԴ-ի հնաբնակ, այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասաց, որ Գագիկ Հարությունյանը չի կարողացել գալ անձնական միջոցառումների պատճառով, իսկ ԱԺ նախագահն էլ Կանադայում է՝ գործուղման շրջանակներում: ՀԺ-ի այն հարցին էլ, թե ինչո՞ւ է վարչապետը մերժել եւ չի եկել, Թովմասյանը նշեց, որ մերժված չէ, այլ վարչապետը աշխատանքային այցով մարզեր է մեկնել:

Օրվա խորհրդին ուշադրություն չդարձնելու հետ կապված Հրայր Թովմասյանի խոսքերի հասցեատերը, թերեւս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: ՀԺ-ն արդեն գրել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձել է Փաշինյանին հրավիրել Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը, բայց մերժում է ստացել:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը ստեղծել է ստահոդ պետություն, իսկ Թովմասյանն իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործում:

«Ի՞նչ կապ ունի Հրայր Թովմասյանը ստահոդ պետության հետ, կապը Հրայր Թովմասյանի հետ անմիջական է: Հայտարարվում է, որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, բայց Թովմասյանի ձեռամբ գրած ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկների, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով: Հրայր Թովմասյանի վերջին ակորդը նրա կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքում կատարված փոփոխություններ էր, երբ թեմայի հետ կապ չունեցող, ամանորյա առաջարկով վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխվեցին ապրիլի 17: Սա նրա միակ գլուխգործոցը չէ, նրա գրած մեկ այլ օրենքով էլ ՀՀ նախագահի ընտրության արդյունքները կարելի է բողոքարկել այն ժամանակ, երբ նախագահն արդեն ստանձնած է լինում իր լիազորությունները, իսկ Սահմանադրությամբ բոլոր ժամկետները սպառված են լինում: Ահա սա է ստահոդ պետության հայեցակարգը: Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան եւ նշանակվում է նախագահ, որպեսզի լինի ստահոդ պետության պահապան շունը, որը կոպիտ է հնչում, բայց շատ ճիշտ է հնչում: Նա կյանքում ՍԴ անդամ եւ նախագահ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի թրի տակով անցած չլիներ: Սա է Հայաստանում քաղաքական առաջընթացի բանաձեւը»,- Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ առիթով էլ Փաշինյանը ՀՀԿ-ի կողմից ՀՀ Սահմանադրությունն իրենց հարմարեցնելու գործընթացը որակել էր «սահմանադրական հայբուդուր. արար 1»:

Հուլիսի 5-ին Սահմանադրական դատարանում կայացած միջոցառումը, թերեւս կարելի է որակել «սահմանադրական հայբուդուր. արար 2», քանի որ Թովմասյանը խոսում էր այն նույն կեղծիքներով «ընտրված» Սահմանադրության մասին, որով դարձավ ՍԴ նախագահ: Հետաքրքիր է, որ այս արարում իրենց դերակատարությունը ունեին նաեւ Հրայր Թովմասյանին քննադատած նախկին արմատական ընդդիմադիրներ:

Մասնավորապես, հուլիսի 5-ին Սահմանադրական դատարան էին եկել եւ Հրայր Թովմասյանի հետ բաժակ էին բարձրացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Արարատ Միրզոյանը Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտության մասին մեր հարցն անգամ չցանկացավ լսել: Սակայն ժամանակին նա ամենաակտիվներից էր ընդդիմության ճամբարից աղաղակում այն մասին, որ Թովմասյանը ջանք չի խնայել ՀՀ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական նկրտումներին հարմարեցնելու համար:

Իսկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որն ընդամենը երկու ամիս առաջ պատգամավորի կարգավիճակում ԱԺ-ում հայտարարում էր, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվում օրենքի կոպիտ խախտումներով, այսօր արդեն դրան մեծ ուշադրություն չի դարձնում:

Բան այն է, որ 2005 թվականի Սահմանադրությամբ ՍԴ նախագահը կարող էր ընտրվել ԱԺ-ի կողմից եւ պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, իսկ 2015-ի փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ անդամների կողմից եւ կարող է պաշտոնավարել 6 տարի ժամկետով: Նոր կարգը ուժի մեջ է մտել ապրիլի 9-ից, սակայն Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվեց նախկին Սահմանադրությամբ: Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ նախկին նախագահը, որը հիմա զբաղեցնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, ՍԴ նախագահի պաշտոնից պետք է հեռանար մարտի 23-ին, քանի որ նրա 70-ամյակը լրանում էր այդ օրը: Այս դեպքում էլ հնարավոր չէր լինի նոր Սահմանադրությամբ ՍԴ նախագահ ընտրել, քանի որ մինչեւ ապրիլի 9-ը ժամանակ կար, թեեւ օրենքն ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կատարվում է նախկինի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում:

Այս ամենի վերաբերյալ Զեյնալյանն ԱԺ-ում Թովմասյանին հարցրել էր՝ արդյո՞ք որոշակի դիսկոմֆորտ, անարդարացիության զգացում հօգուտ իրեն չի զգում: ՀԺ-ի հետ զրույցում էլ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ժողովրդավար է նոր Սահմանադրության առկայության դեպքում ՍԴ նախագահ ընտրել հին Սահմանադրությամբ, երբ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվեց 2015-ին ընդունված Սահմանադրությամբ, երկու ամիս առաջ իրավաբան Զեյնալյանը պատասխանել էր.

«Այս հնարքով, այս տեղադրված բանալիով արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, ՍԴ նախագահի պաշտոնում իրականացվի քաղաքական մեծամասնության կամքը՝ քաղաքականացվի ՍԴ-ն: ՍԴ նոր օրենքով հանված է Սահմանադրական դատարանի որոշումների անփոփոխելիության արգելքը: Սա արվել է, որ չեզոքացվեն ժողովրդավարական այն էլեմենտները, որոնք կային այս Սահմանադրության մեջ»:

Երեկ, երբ ՍԴ-ում Արտակ Զեյնալյանին հիշեցրեցինք իր այս տեսակետը եւ փորձեցինք հասկանալ, թե իր այս դիրքորոշումը կրկին պաշտպանո՞ւմ է եւ եթե պաշտպանում է, ինչպե՞ս է բաժակ խփում ու շնորհավորում Հրայր Թովմասյանին, արդարադատության նախարարը հակիրճ պատասխանեց. «Չեմ խրախուսում»,- ասաց նա եւ առաջարկեց միայն բարի հարցեր տալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7652 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ