Երևան
12 °C
(մաս 2)
Հետհեղափոխական պետությունների առաջ ծառացած առանցքային խնդիրներից մեկը կադրային քաղաքականությունն է, որից մեծապես կախված է նրանց հետագա զարգացման հաջողությունը։
Պատմությունը ցույց է տալիս, որ կադրային ծայրահեղական կամ գաղափարականացված մոդելը վտանգաշատ է պետության համար։ Կադրային ջարդը, որը հաճախ որդեգրում են հեղափոխականները, պատուհաս է դառնում հենց իրենց գլխին եւ ստիպում հապճեպ միջոցներ ձեռնարկել ծագած ճգնաժամային իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Ամենաթարմ օրինակը չինական խունեյբինական շարժումն է անցյալ դարի 60-ականներին, որը Մշակութային հեղափոխության կարգախոսի տակ անհաշտ պայքար հայտարարեց նախկին մտավորականներին ու մասնագետներին` ոչնչացնելով ազգային արժեհամակարգը եւ երկիրը մտցնելով դիվանագիտական փակուղի։ Բարեբախտաբար, Մաոին փոխարինած տաղանդաշատ Դեն Սյաոպինը վերջ դրեց այդ ազգակործան քաղաքականությանը, որից հետո Չինաստանը սկսեց իր անասելի քաղաքական, տնտեսական եւ ռազմական վերելքը։
Իսկ նախկին կադրերի կատարյալ ջարդ տեղի ունեցավ 17 թվի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո։ Նախ` բոլշեւիկները ցրեցին ցարական արտգործնախարարությունը, իսկ երբ հարկ եղավ շտապ կերպով հեռագիր ուղարկել դեսպանություններ, պարզվեց որ ոչ-ոք չգիտե ծածկագիր-հեռագիր կազմելու ձեւը։ Ստիպված բերման ենթարկեցին ծածկագրողներին։ Ավելին, քանի որ Լենինի կարծիքով Եվրոպան շուտով դառնալու էր սոցիալիստական, հետեւաբար չէին լինելու դեսպանություններ եւ դիվանագիտական հարաբերություններ, նա ձեւի համար արտագործնախարար նշանակեց Լեւ Տրոցկուն, որն այնքան հեռու էր դիվանագիտությունից, որքան մոտ էր ռազմական գործին։ Արդյունքում, Ռուսաստանն ունեցավ Բրեստ-Լիտովսկի հաշտության խայտառակ պայմանագիրը, (որից Հայաստանը եւս տուժեց) եւ պրոլետարիատի առաջնորդն այս անգամ ստիպված եղավ նախարար նշանակել ազնվական Գեորգի Չիչերինին, որն առանցքային դեր խաղաց Ռուսաստանի խորը ճգնաժամից եւ մեկուսացումից դուրս գալուն` շնորհիվ Ջենովայի միջազգային կոնֆերանսում ցուցաբերած դիվանագիտական փայլուն տաղանդին։
Այս ենթատեքստում հետաքրքիր է վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանի հնչեցրած «անցյալների եւ ներկաների» համեմատության գաղափարն այն առումով, որ «դիվանագետները նախկին չեն լինում»։
Այս, հակիրճ եւ ողջունելի հայտարարությունը, մեր կարծիքով, ներառում է հանրապետության արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ծառայության ներկա ողջ համակարգը եւ պարունակում է ճգնաժամից այն դուրս բերելու պատրաստակամություն։
Եթե խորհրդականը, իրոք, նկատի ունի քաղաքական մշակույթի արմատավորում մեր երկրում եւ իրերի սթափ վերանայում, ապա կարելի է առաջարկել ճանապարհային հետեւյալ մոտավոր քարտեզ-պլանը։
- Վերացնել դիվանագիտական ոլորտում բուն դրած նեպոտիզմը` խնամիակալությունը, բացառված չէ նաեւ կոռուպցիան։
- Փակել դիլետանտների մուտքը արտգործնախարարության համակարգ։ (Այդպիսի «շռայլությունը» մեր նման փոքր երկրի համար անթույլատրելի հանցագործություն է)։
- Դեսպանների, դեսպանորդների եւ գլխավոր հյուպատոսների նշանակումներն իրագործել բաց ռեժիմով, այսինքն՝ նրանց թեկնածությունը նախ քննարկվում է պառլամենտում, հետո նոր տրվում է նախագահի հրամանագիրը։
- Բարձրակարգ դիվանագիտական աշխատողները տարին մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում նաեւ ավելի հաճախ հաշվետվությամբ հանդես են գալիս պատգամավորների եւ հասարակության առջեւ։
- Վերանայվում է Հայաստանի արտասահմանյան ներկայացուցչությունների, հատկապես, հյուպատոսությունների եւ պատվո հյուպատոսների (սա մի մութ անտառ է) աշխարհագրությունը` այն օպտիմացնելու նպատակով։ Նույնը վերաբերվում է ԱԳՆ-ի ուռճացած ապարատին։
- Հնարավորինս «բացել» ԱԳՆ հասարակության առաջ եւ լայնորեն կիրառել հանրային դիվանագիտության փափուկ ուժի (soft power) հնարավորությունները միջազգային հարաբերություններում եւ արտաքին քաղաքականությունում։
- Ստեղծել Համահայկական դիվանագիտական խորհուրդ կամ ասոցիացիա` ներգրավելով Սփյուռքի պոտենցիալը։
Արսեն Խառատյանի հայտարարության ուշագրավ մտքերից մեկը Սերժ Սարգսյանի հնարավոր բանագնացության հարցն է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացներում։ Նախկին նախագահը, անշուշտ, տիրապետում է այս կոնֆլիկտային բանակցությունների նրբություններին։ Սակայն որոշ քաղաքագետներ նրա ղարաբաղյան վեկտորի քաղաքականության մեջ գտնում են մի շարք վրիպումներ։ Օրինակ, տարածքների փոխանակման տարբերակը, Արցախի բանակցային գործընթացին չմասնակցելը, ապրիլյան պատերազմում կորցրած հողերը, ադրբեջանական ագրեսիայի մասին միջազգային ահազանգի ուշացումը եւ այլն։ Եվ, եթե գտնվեն նրա բանագնացության ընդդիմախոսներ` պայմանավորված սաշիկների, լեւոնների, վաչիկների եւ մյուսների մեղքերով, որոնք ուղղակիորեն կապված են Սարգսյանի հետ, կարելի է առարկել, որ վերջին հաշվով եղբայրը պատասխանատու չէ եղբոր համար, թեեւ կոնկրետ այս պարագայում դա կհնչի անհամոզիչ։ Ճիշտ է կարելի է բերել ուրիշ ծանրակշիռ փաստարկ եւս, այն որ բոլոր ժամանակների եւ ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը` Թալերյանն իր բանակցային հանճարի կողքին (նա փրկեց պարտված Ֆրանսիան 1815 թ, Վիեննայի կոնգրեսում) հայտնի էր փողի հարցում մանյակային համախտանիշով եւ միջազգային մասշտաբի կաշառակերությամբ։ Սակայն, եթե այս անալոգը դնելու լինենք մի կողմ, ապա Սերժ Ազատի Սարգսյանի եւ Շարլ-Մորիս Թալերյանի դիվանագիտական մասշտաբների մոտավոր համեմատությունն անգամ խիստ ռիսկային կլիներ։
Թերեւս, կարելի է ներել նախկին նախագահի, նախկին մեղքերը հանուն մեծ նպատակի։ Չէ որ, վերջին հաշվով, պետական շահը բացարձակ կատեգորիա է։
Սակայն, կասկածելի է, գոնե ինձ համար, Խաչատուրովի եւ Տիգրան Սարգսյանի հնարավոր ներգրավումը պետական-ռազմական գործերի մեջ։ Հազիվ թե մարդկանց տեսողական հիշողությունից վերանա գեներալի` Լյուդովիկոս IV դղյակը հիշեցնող առանձնատունը եւ կամ նրանց հիշողությունից ջնջվի Տիգրան Սարգսյանի դարակազմիկ մտքերը, հատկապես, արտագաղթի օգտաշատության վերաբերյալ:
Եվ վերջին հաշվով, որո՞նք են այդ գործիչների Հայաստանին բերած օգուտները նրանց զբաղեցրած բարձր դիրքերից։ Թե՞ այդ չափանիշն այլեւս չի գործում։
Արման Նավասարդյան
արտակարգ եւ լիազոր դեսպան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT