Զինվորի քվեարկության ժամանակ վերադասը ներկա չպետք է լինի. Վիգեն Սարգսյանը ԲՀԿ-ին չհասկացավ

Այսօր Ազգային ժողովում Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկմանը ԲՀԿ-ն առաջարկեց զինվորականների քվեարկության ժամանակ ընտրական տեղամասում արգելել վերադաս սպայի ներկայությունը: ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում վերադաս սպա: ԲՀԿ-ի տեսակետը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը պարզաբանեց.

«Ինչպես գիտեք, զինվորներին ուղեկցում են ընտրության դասակի հրամանատարը, ջոկի հրամանատարը, նայած որտեղ ով է կատարում, ուղեկցող սպան, որը պետք է ուղեկցի, պայմանական չպետք է 100 մետից մոտ լինի»:

Վիգեն Սարգսյանը նշեց, թե ցանկացած սպա վերադաս է: «Ջոկի հրամանատարը, ինչպես նաեւ դասակի հրամանատարը հաճախ կարող է լինել նույն զինվորներից մեկը, հիմա ինքը կարո՞ղ է լինել, ինքն էլ է քվեարկող զինվոր: Սպան էլ է քվեարկում, ստացվում է՝ ինքը դուրսը սպասում է, շարքային կազմն է քվեարկում, հետո սպայական կազմն է գալիս քվեարկում ու ջհանդամ, որ շարքայինում կա վերադաս: Հիմա դա խնդի՞ր է, թե՞ ոչ»,-հարցրեց Սարգսյանը, որին ի պատասխան Բագրատյանը նշեց, որ խնդիր է:

Վիգեն Սարգսյանը նշեց՝ ուրեմն հարցը չի լուծվում, իսկ նիստը վարող Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե զինվոր է, ուրեմն նորմալ է:

«Զինվորների միջեւ ոչ պաշտոնական հեղինակության հարցը ո՞նց եք լուծում: Սպան քվեախցիկի մոտ չի հետեւում, եթե հետեւելու լինի, այլ զինվորի հետ կարող է հետեւի, եթե այդպես է, չեք կարող վերահսկել, դա հարց չի լուծում, ամեն ինչ կարելի է գրել, բացի բարդացնելուց գործընթացը»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանն արձանագրեց, որ խնդիրը վերաբերում է ոչ թե սպային, այլ ցանկացած անձի. «Պետք չէ արհեստական ձեւակերպում տալ եւ կենտրոնացնել ուժը որեւէ անձի վրա, որ նա չպետք է վերահսկողության ենթարկվի: Կապ չունի, թե ով է վստահված անձը՝ կուսակցության ներկայացուցիչ, թե ով»:

ԲՀԿ-ն առաջարկում է նաեւ զորամասում հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, Հանրայինով բանավեճեր կազմակերպել, արգելել համատիրություններին իրենց տարածքները շտաբի վերածելու: Առաջարկներից էր՝ արգելել նույն անձի կողմից մեկից ավելի ընտրողներին օգնելը:

«Այս օգնելու ինստիտուտի վերաբերյալ բոլորս գիտենք, նախորդ ընտրություններին օգնելով ընտրել են 79 500 մարդ, այնինչ օգնելու իրական իրավական քաղաքացիների թիվը, որոնք ունեն բժշկի տեղեկանք, մի քանի անգամ պակաս է»,- ասաց Բագրատյանը:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ ըստ աշխատանքի եւ սոցիալական ծառայության վարչության բաժնից ստացած տվյալների՝ այլ քաղաքացիների օգնությամբ ընտրություն կատարողների թիվը մոտավորապես 15 000-ի է հասնում: ՀՀԿ-ի ներկայացուցիչները արձագանքեցին, որ շատ են խնդիրներ ունեցողները, ովքեր ուղղակի գրանցված չեն: ԵԼՔ-ի ներկայացուցիչ Գեորգի Դոխոլյանը հավելեց, թե նախորդ ընտրությանն այնքան շատ էին օգնության կարիք ունեցող քաղաքացիները, որոնց վերաբերյալ համապատասխան գրանցամատյանում գրանցում չի կատարվել:

«Տոտալ գալիս էին օգնությամբ ընտրելու համար»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6873 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել