Մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ. վարչապետը ներկայացրել է ՔԿ նոր նախագահին

Վարչապետ նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: 

Վարչապետը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է: 

«Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում: Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա: Տեղյակ եք, որ ընթացիկ իրավիճակում մեծ կարևորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին և սա ՀՀ հանրային կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթաց է: Բայց մենք նաև ընդգծում ենք, որ այս գործընթացներում մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, մեր խնդիրն է՝ ՀՀ-ում օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ ՔԿ-ն իր հսկայական ռեսուրսով, եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծել է, որ Հայկ Գրիգորյանի նշանակմամբ խնդիր է դրվել նաև ապահովել համակարգի կայունությունը: «Իսկապես հույսեր ենք կապում, որ այն վերափոխումները, որ տեղի են ունեցել քաղաքացիների գործունեության և մտածելակերպի մեջ, դրանք կարտահայտվեն նաև ՔԿ-ի քննիչների և ընդհանրապես իրավապահ համակարգի ներկայացուցիչների գործունեության ու մտածելակերպի մեջ: Կարծում եմ, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի է ունեցել քննչական մարմինների և հանրության հարաբերությունների վատացման և վատթարացման գործընթաց, անվստահության որոշակի ճեղք է առաջացել և հույս ունեմ, որ այս նոր ժամամակներում տեղի կունենա հակառակ գործընթացը: Պարոն Գրիգորյան, Ձեզ վիճակված է կրել պատասխանատվություն այս գործընթացի համար և ինչ-որ առումով ՔԿ-ի մասով ղեկավարել այդ գործընթացը»,- հավելել է կառավարության ղեկավարը: 

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ընդգծել. «Գիտակցում եմ, որ այս պատմական ժամանակաշրջանում պարտավոր եմ մեր գործունեության ընթացքում պարբերաբար, շարունակական ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանձինս Քննչական կոմիտեի, օրեցօր ավելացնել: Մեր գործելաոճի հիմնական սկզունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը»: 

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր ժամանակներում Հայաստանում քրեադատավարական որոշումները ոչ միայն կհամապատասխանեն քրեական օրենսգրքին, ընթացակարգերին ու կանոնակարգերին, այլև իրականությանը: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Քննչական կոմիտեն ու քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջել ճշմարտությունը՝ սևը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը՝ որպես սև: «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ անկախ իրենց անուն ազգանունից, կենսագրությունից, ծագումից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոններից: Սա կարևորագույն խնդիր է, որի լուծումից մեծապես կախված է այն տրամադրությունը, որ հասատատված է ՀՀ-ում և այն իրականությունը, որ կառուցում ենք այսօր: Մեր երկրում հաղթել է սիրո և համերախշխության հեղափոխությունը, բայց սխալվում են և կսխալվեն բոլոր նրանք, ովքեր սեր և համեշախություն բառերի հաճախակի օգտագործումն ու այդ բառերի շրջանակում տեղավորվող աշխարհահայացքը կձևակերպեն կամ կմեկնաբանեն որպես թուլության խորհրդանիշներ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3786 դիտում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին