Երևան
12 °C
Կառավարությունում եւ Ազգային ժողովում ձեւավորված երկու տարբեր հանձնաժողովները այսօր շարունակում են Ընտրական օրենսգրքի շուրջ համատեղ քննարկումները: Կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկում են ընտրություններից հետո կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակների սահմանափակումը վերացնել:
Այսինքն, եթե գործող օրենսգրքով առավելագույնը երեք կուսակցություն կարող էր միավորվել եւ իշխանություն դառնալ, ապա նոր օրենսգրքով հնարավոր կլինի անսահմանափակ թվով կուսակցությունների միավորումը կոալիցիայում:
Նիստը վարող ՀՀԿ-ական ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումը բերելու է անկայունության:
«Եթե խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, նախկինում ընտրվել է, որ լինի համեմատաբար կայուն, բայց այս համակարգը բերելու է անկայուն կառավարման»,- ասաց նա: Հարությունյանը բացատրեց, որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է քիչ քվեներ՝ միայնակ մեծամասնություն ձեւավորելու համար, մնացած փոքրիկ ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5%, կամ ինչպես առաջարկվում է՝ 4%, արդյունքում գումարվում են ընդդեմ մեծի եւ կոալիցիոն իշխանություն ձեւավորում:
«Բայց ինչքանո՞վ նրանց ձեւավորված իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ այսինքն՝ օրինակ, 13 կուսակցություն 4 խմբակցությունում կարող է միավորվել եւ դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի եւ մի փոքր ուժի դուրս գալը ամբողջ այդ համակարգը փլուզում է: Իսկ դուրս գալու հավանականությունն, ըստ նրա, մեծ է:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք կողմ են եղել սահմանափակումները քչացնելուն:
«Իհարկե, համաձայն եմ, որ ինչքան քիչ լինեն կոալիցիայի անդամները, տարաձայնությունները քիչ կլինեն, բայց չպետք է խուսափենք դրանից, եւ տարաձայնությունները հաղթահարել եւ մեկ միասնական դիրքորոշման գալ: Մենք պաշտպանում ենք այդ գաղափարը՝ հանել սահմանափակումները»,-ասաց նա:
ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ, ասենք, 13 ուժերի ձայները չորս կամ հինգ խմբակցության մեջ բաշխվեն:
«Արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45% ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, իսկ այն 4-5-ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,- ասաց նա:
ԲՀԿ կուսակցությունը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկելի են: «Չպետք է արգելափակել արհեստականորեն, որեւէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամարտահայտման դեպքում, որ 45%-անոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե, քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»,- ասաց նա:
Իր կուսակցական գործընկերոջ հետ համաձայն չէր Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքով՝ երկիրը, խորհրդարանը կտանեն պերմամենտ ցնցումների:
«Բոլորը ծրագիր են ներկայացնում՝ ինչպես են կառավարելու, այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Այս տարբերակով անհասկանալի աջաբսանդալ կարող է դառնալ եւ երկիրը տանել անկայունության»,- ասաց նա:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչ ենք ուզում անել եւ վերջնական նպատակը որն է:
«Պետք է ֆիքսենք որեւէ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չլինի, որպեսզի ուրիշները չմոտենան այդ բուրգին: Մեծամասնություն ես, գնա միաձայն մեծամասնություն դարձիր: Այս ամեն ինչն անում ենք, որ ՔՊ-ն չմնա հավերժ իշխանության, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին քցեն՝ թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,- ասաց նա:
ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ ցանկացած սահմանափակման դեմ է, եթե հիմքում արհեստական մոտեցում է: Ըստ նրա, սահմանափակմանը կողմ կլինի, եթե քաղաքական ուժը իրեն համարում է ընդդիմություն, ապա ընտրություններից հետո չի կարող մտնել կոալիցիա:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք խնդիր են դնում, որ եթե կարողանում են միավորվել ուժերը՝ միավորվեն, գործը չհասցվի երկրորդ փուլի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT