Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը: 

Չնայած բազմաթիվ տարաձայնություններին եւ արձանի վերաբերյալ բացասական կարծիքներին՝ այն ի վերջո կանգնեցվեց: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները հայտարարել էին, որ արձանը բացարձակապես չեն հավանել եւ ամենայն հավանականությամբ, դեմ են քվեարկելու: «Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է»,-հայտարարել էին նրանք:

Ինչևէ, բուռն քննարկման եւ կոնֆլիկտի առիթ դարձած արձանն այսօր բացվեց Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած հուշարձանի շուրջ առաջացած իրար հակասող կարծիքների բեւեռն այսօր կարծես թե անհետացել էր եւ մոռացության մատնվել ժամանակին տեղի ունեցածը. բոլորն ուրախ էին, տոնական տրամադրությամբ ու անչափ գոհ:

Ավելին՝ «Հայակակն ժամանակ»-ի հետ զրույցում հարցված քաղաքացիները դրական կարծիք հայտնեցին, նշեցին, որ անչափ լավ է ստացվել Արամ Մանուկյանի արձանը եւ որ ավելի հրաշալի չէին էլ կարող պատկերացնել: Արձանի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ այլոք:

Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորանքի խոսքն ասաց հավաքվածներին՝ անելով հետեւյալ հայտարարությունը. «Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի՝ գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը նման չէ մի մարդու կյանքի, որը պարզապես ծնվել ու մահացել է»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Արամ Մանուկյանը մարդ չէր, որ ծնվեց ու մահացավ, այլ անձ էր, որը ծնվեց՝ իրականացնելու մի մեծ առաքելություն եւ իրագործեց այդ առաքելությունը: «Մեծագույն առաքելություն է գտնել հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է, թե թեւերդ թուլացած են, երբ թվում է՝ ծնկներդ ծալված են, երբ թվում է, թե ողնաշարդ կոտրված է»,- ասաց նա:

Վարչապետը վստահություն հայտնեց, որ Արամ Մանուկյանը լիարժեք կատարել է իր առաքելությունը: Ըստ նրա՝ Մանուկյանն անձ էր, որ երբեք չապրեց իր ընտանիքի ու հարազատների համար, այլ ապրեց ու պայքարեց ժողովրդի համար. «Նա հաղթեց իր ժողովրդի համար, նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը: Այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ»,- շարունակեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ պետական այրերը, քաղաքացիները պետք է արժանի լինեն Արամ Մանուկյանին ու նրա կատարած առաքելությանը: Նրա խոսքով՝ պետք է այնպես ապրել, որ Արամ Մանուկյանի արձանի մոտով անցնելու ժամանակ յուրաքանչյուր հայ կարողանա ուղիղ նայել վերջինիս աչքերին:

«Մենք պետք է ասենք, որ տեր ենք ձեր առաքելությանը, ձեր գործը կիսատ չէ, ձեր ոգին ու հաղթանակը կենդանի է: Հայ ժողովուրդն այլևս հաղթանակած է հավիտյան: Եվ ուրեմն՝ կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ու ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ հուշարձանը տեղադրվել էր հունիսի 28–ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5243 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս