Բացահայտումները հասել են գյուղնախարարություն. Խաչատրյանը՝ նախկին նախարարի մասին

ԱԱԾ բացահայտումները ե՞րբ կհասնեն գյուղատնտեսության նախարարություն, արդյո՞ք նախկին նախարարը փլատակներ է թողել ներկայիս նախարարին եւ արդյո՞ք գյուղատնտեսության նախարարությունում նախարարի փոխվելուց հետո կադրային ջարդ է եղել: Այս հարցերի շուրջ ՀԺ-ն զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, ԱԱԾ բացահայտումները հասել են ՊՆ, ԱԻՆ եւ այլ գերատեսչություններ, գյուղատնտեսության նախարարություն դեռ չե՞ն հասել:

- Հասել են, բայց դատախազության բացահայտումները: Այստեղ խնդիրը հիմնականում վերաբերվում է պետության կողմից սուբսիդավորող ծրագրերի միջոցով տեղի ունեցող չարաշահումներին: Ինչքան ավելի մանրակրկիտ լինի այդ ուսումնասիրությունը, ինչքան շատ բացահայտվի, բոլորիս շահն է: Համագործակցում եմ եւ համագործակցելու եմ եւ օգնելու եմ բացահայտելու բոլոր խախտումները՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանք կատարել:

- Մի շարք նախարարություններում ասում են, որ կատարվում է կադրային ջարդ, ձեր գալուց հետո ԳՆ-ում կադրային փոփոխություններ շա՞տ են եղել:

- Փոխվել է մի փոխնախարար, մամուլի քարտուղարը, որը արդեն գնացել էր մինչեւ իմ գալը, խորհրդականներից մեկը նույնպես հրաժարական էր տվել, ես նոր խորհրդական եմ նշանակել: Այսինքն, երկուսին պահել եմ, երրորդին նշանակել եմ: Աշխատակազմի ղեկավարն է փոխվել, բայց ինքը իր կամքով դիմումը գրել եւ գնացել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Ու էլի իր կամքով է մարդը որոշել գնալ, որովհետեւ նախորդ նախարարի հետ էր աշխատել:

- Ձեզ նախորդող նախարարը՝ Իգնատի Առաքելյանը, ձեզ ի՞նչ ժառանգություն է թողել: Տարբեր ոլորտներից արդեն դժգոհություններ են հնչել, որ նախորդները ավերակներ են թողել:

- Այդ ավերակածս ո՞ւմ թագավորեմ մոտեցումը ընդունելի չի: Իգնատի Առաքելյանի նկատմամբ ես ունեմ շատ բարձր կարծիք, շատ դրական վերաբերմունք: Իհարկե, կա մոտեցումների տարբերություն, բայց ինձնից հետո եկողն էլ կարող է ինձ հետ համաձայն չլինել: Բայց, որ ավերակ է եղել, երկիրը քանդված է, գյուղատնտեսությունն ավիրված է եղել, առաքյալն եկել է, որ ամեն ինչ կանգնի` չէ, այդ բարդույթներից, բարեբախտաբար ազատ եմ: Բայց չեմ լսել նախարարներից որեւէ մեկից, որ ասի՝ նախորդը ավերակներ է թողել, գոնե հրապարակային ելույթներ չեմ տեսել: Ընկերական հարաբերությունների մեջ էլ, կարծում եմ, մեր բոլոր գործընկերները նախորդների նկատմամբ բավականաչափ կոռեկտ են: Իհարկե, այն որ երկրի վիճակը խայտառակ է եղել, խնդիրներ են եղել եւ դա բերեց այս քաղաքական իրավիճակի փոփոխությանը, այդպես է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12220 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին