Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը շարունակում է անհայտ մնալ: Ընտրության օրը որոշելու է ՀՀ կառավարությունը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն: Սակայն կառավարությունը դեռ պետք է դադարեցնի գործող ավագանու լիազորությունները, քանի որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ:

«Քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել, ուրեմն տեղի չի ունեցել ավագանու լիազորությունների դադարեցում: Օրենքը չի պարտադրում, որ կառավարությունն այս ստեղծված իրավիճակում ինչ ժամկետում պետք է որոշում կայացնի: Ըստ էության՝ կառավարությունն ազատ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, փորձագետ Վահագն Հովակիմյանը:

Ընտրության օրվա անորոշ լինելուն զուգահեռ քաղաքական ուժերն ու գործիչներն են ակտիվացել: Մասնավորապես, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում միանգամից 5 թեկնածուի անուն է շրջանառվում: Այստեղ ոմանք արդեն նախընտրական քարոզարշավ են սկսել: Հավանական քաղաքապետացուներն են ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, սոցապ փոխնախարար Զարուհի Բաթոյանը եւ հեռուստաէկրաններից ու կատակերգական ֆիլմերից հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մարությանը հենց քաղաքապետ դառնալու հույսերով է տեղավորվել վարչապետի կուսակցությունում: ՔՊ-ի նշյալ թեկնածուներից ակտիվ է նաեւ Ալեն Սիմոնյանը: Նա ակտիվորեն այցելում է մայրաքաղաքի տարբեր վայրեր եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով հայտարարում է, թե այս կամ այն խնդիրն է լուծել:

ՔՊ-ում դեռ քննարկում են՝ առանձի՞ն, թե՞ դաշինքով ընտրությունների գնալու հարցը: Սակայն, մի բան հստակեցված է՝ եթե ԵԼՔ դաշինքով մասնակցեն, ապա ցուցակի առաջին երեք համարները լինելու են ՔՊ-ականները: Դաշինքի «փլուզման» դեպքում էլ Լուսավոր Հայաստանը միայնակ կմասնակցի ընտրություններին: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ցուցակն այս դեպքում կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը:

ԲՀԿ-ն եւս որոշել է մասնակցել ՏԻՄ ընտրություններին: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ԲՀԿ-ն մեկ քաղաքական որոշում ունի՝ մասնակցելու են Երեւանի ՏԻՄ ընտրություններին, իսկ թե ինչ ցուցակով՝ քննարկման փուլում է:

«Ցուցակում լինելու են մարդիկ, որոնց մասին հանրության եւ երեւանցիների շրջանում հարցականներ չեն լինելու, մութ պատմություններ չեն լինելու: Ցուցակում լինելու են մարդիկ, ովքեր պատկերացնում են Երեւանի խնդիրները եւ դրանց լուծման համար առաջարկում են կարճ ժամկետներ: Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ովքեր են գլխավորում ԲՀԿ-ի ցուցակը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ում դաշինքով ընտրություններին մասնակցելու տարբերակներ չեն քննարկվել: Նաիրա Զոհրաբյանն էլ մեր զրույցում փոխանցեց, որ ԲՀԿ-ն այս պահի տրամադրվածությամբ Երեւանի ընտրություններին կմասնակցի միայնակ: ԲՀԿ-ում հակված են առանձին մասնակցել ընտրություններին:

ԲՀԿ-ամերձ աղբյուրներից ՀԺ-ին փոխանցեցին, որ ԲՀԿ-ի ցուցակի առաջին եռյակում լինելու են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Կենտրոն» ՀԸ-ի «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոսյան Ղազարյանը: ԲՀԿ-ի թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով կուսակցությունը նախաձեռնել է սոցհարցում: Երեւանի փողոցներում հարցում են անում՝ Նաիրա Զոհրաբյանից, Գեւորգ Պետրոսյանից, Ռուբեն Գեւորգյանից (Ծաղիկ Ռուբո), Արարատ Զուրաբյանից, Վահե Էնֆիաջյանից կամ Հրաչյա Ռոստոմյանից որ մեկին են ցանկանում տեսնել որպես Երեւանի քաղաքապետ:

ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Ըստ նրա՝ ՕԵԿ-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Երեւանի ՏԻՄ ընտրություններին: Այս օրերին էլ հստակեցվում է թեկնածուների հարցը: Բիշարյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց, որ ցուցակում ինքը եւ Արթուր Բաղդասարյանը չեն լինելու: Նրա խոսքով՝ ՕԵԿ-ի ցուցակում լինելու են հանրությանը ոչ հայտնի մարդիկ եւ միաժամանակ չբացառեց Մհեր Շահգելդյանի թեկնածությունը:

«Ես եւ պարոն Բաղդասարյանը չենք լինելու: Սա ընդամենը Երեւան քաղաքի ավագանու ընտրություններ են: Մենք չենք ուզում ծանրացնել այն աստիճան, որ մասնակցությունը պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնի դեմքերով: Մենք մտածում ենք, որ տարբեր մասնագիտություններ եւ մտածողություններ ունեցողներ լինեն ցուցակում, որոնք հանրությանը հայտնի չեն»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ նշեց՝ իսկ քաղաքապետի ընտրությունների օրը նշանակվա՞ծ է, որ մենք էլ մասնակցության մասին խոսենք: «Սպասենք, կառավարության որոշումը լինի, նոր դրա մասին կխոսենք»,- մասնավորապես, ասաց նա եւ նշեց, որ ՀԱԿ-ում քաղաքապետի հավանական թեկնածուների անուններ էլ չեն քննարկել:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը վերջերս հայտարարել էր, որ Հիմնադիր խորհրդարանը եւս մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին: Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ հարյուր տոկոսով կարող է հաստատել, ոչ էլ հերքել կուսակցության մասնակցության մասին տեղեկությունները: Նրա փոխանցմամբ՝ ընթանում են քննարկումներ: Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ժիրայր Սեֆիլյանը գլխավորի ցուցակը, Սիմոնյանը նշեց, որ այս մասով եւս ոչինչ չի կարող ասել:

Դաշնակցությունը եւս հստակ որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Թեկնածուների անունների հստակեցումը քննարկման փուլում է: Այս մասին ՀԺ-ին փոխանցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Մեր հարցին ի պատասխան նա նշեց, որ ՀՅԴ-ն դաշինքով մասնակցել չի պատրաստվում:

Միակ քաղաքական ուժը, որը հրապարակել է իր թեկնածուի անունը՝ Երկիր Ծիրանի կուսակցությունն է: ԵԾ ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը:

Այս պայքարում խաղից դուրս է մնում ՀՀԿ-ն: Թեեւ կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ քաղաքական այս գործընթացների մասով քննարկումներ են ընթանում, սակայն ՀՀԿ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու:

Այս օրերին, երբ կառավարության կողմից չի դադարեցվել գործող ավագանու գործունեությունը եւ չի նշանակվել ընտրության օր, «Հայկական ժամանակ»-ը փորձագետ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր է, որ մինչեւ կառավարության կողմից ավագանու լիազորությունների դադարեցումը ավագանու կազմը փորձի մեկ կամ մի քանի անգամ նիստ գումարել ու փորձել նոր քաղաքապետ ընտրել: Հովակիմյանը պատասխանեց. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նման կարգավորում թույլ չի տալիս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11874 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ