Վարձով ապրող նախարարը հավելյալ 100 հազար է ստանում, իսկ վարձով ապրող դերասանն ի՞նչ անի

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում շարունակվում են դժգոհությունները: Բացի այն, որ այստեղ բողոքներ են հնչում գեղարվեստական ղեկավարից, պակաս չեն նաեւ բողոքները աշխատավարձերից:

Դերասան Մանվել Խաչատրյանը, որը 11 տարուց ավելի է՝ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում է աշխատում, վստահեցնում է, որ թատրոնում աշխատելով ընտանիք պահել հնարավոր չէ: Դերասանի վստահեցմամբ՝ ստիպված է թատրոնից դուրս հազար ու մի բանով զբաղվել, որպեսզի կարողանա ընտանիքը պահել:

«Մեր թատրոնում դերասաններ կան, որ ցերեկը կամ երեկոյան ներկայացում են խաղում, հետո վազում են սրճարան՝ մատուցող աշխատելու: Այն երեխան, որը մեկ ժամ առաջ հեքիաթ էր նայում ու այդ հեքիաթի հերոսն իր համար պիտի հեքիաթային էլ մնար, մեկ ժամ չանցած հեքիաթը ջարդվում է ու մնում է մատուցողը, որը երեխային պաղպաղակ է հրամցնում: Կամ երեկոյան, երբ դու ներկայացման մեջ ինչ-որ ուժեղ կերպար ես մարմնավորում եւ հանդիսատեսը քեզ այդպիսին է ընկալում, մի քանի րոպե անց դու նույն հանդիսատեսի հետ կռացած հայտնվում ես միեւնույն տրանսպորտում: Նման բաները շատ անհամատեղելի են, դերասանն այսօր չի կարողանում արժանապատիվ կյանքով ապրել: Թավշյա հեղափոխության ժամանակ պայքարի դուրս գալու իմ գլխավոր պատճառներից մեկն այն է եղել, որ դերասանը կարողանա արժանապատիվ կյանքով ապրել»,- ասաց Մանվել Խաչատրյանը:

Դերասանը 2007 թվականից աշխատել է տարբեր թատրոններում եւ երբ վերջնականապես համոզվել է, որ այլեւս հնարավոր չէ Հայաստանում նորմալ կյանքով ապրել, որոշել է արտագաղթել. «Հենց այդ ժամանակ էլ սկսվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլարշավը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի, Ջաջուռից ես միացա իրեն եւ հավատացի, հավատացի, որ մեր երկրում իրավիճակ կփոխվի եւ հիմա հույսով սպասում եմ»:

Դերասանն անդրադարձավ կառավարության հունիսի 15-ի նիստում միաձայն ընդունված որոշումներից մեկին, ըստ  որի՝ մոտ 800 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարներին բնակարանի վարձի համար հավելյալ 100 հազար դրամ է տրամադրելու: 

«Կառավարությունը տարբեր պետական պաշտոնյաների արտոնություններ է տալիս, նախարարները հավելյալ 100 հազար դրամ են ստանում, որ բնակարանի վարձավճար տան, իսկ վարձով ապրող դերասանը, որը ստանում է 80 հազար դրամ, կարծում եմ՝ գոնե 50 հազարով կարելի էր նրան էլ օգնել: Դերասանի առաքելությունը ոչ մի կերպ պակաս կարեւոր չէ ազգային արժեքների, մշակույթի զարգացման եւ պահպանման գործում»,-ասաց դերասանը: Մանվել Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանում դերասաններն աչքաթող են արված:

«Պետք է թատրոնում կոռուպցիոն սխեմաներ մշակել, որ դերասանը կոռուպցիայով զբաղվի, կառավարությունը ստիպված լինի թատրոնում կոռուպցիան բացառելու համար աշխատավարձ բարձրացնել»,- կատակով ասաց դերասանը: Մանվել Խաչատրյանի համոզմամբ՝ երկրում փոփոխություն կտեսնի այն ժամանակ, երբ փոփոխություն զգա իր ընտանիքում, երբ քիչ թե շատ կարողանա ապահովել իր երկու անչափահասներին. «Պետությունը սկսվում է ընտանիքից, երբ իմ ընտանիքում զգամ փոփոխություն հենց այդ ժամանակ էլ կասեմ՝ ձեր ցավը տանեմ»:

Մտահոգություն հայտնեց, որ թատրոնի մասին օրենք այդպես էլ չունեցանք եւ մշակույթի նախարարությունը ձեռնամուխ չեղավ այդ հարցին: Վերջինիս խոսքով՝ թատրոնում ռեժիսորը ունի հեղինակային իրավունքներ եւ բազմաթիվ արտոնություններ, իսկ դերասանը, որն իր դերի ստեղծողն է ու հիմնական պատասխանատուն է՝ չունի ոչ մի հեղինակային իրավունք:

Չնայած բոլոր ֆինանսական դժվարություններին, Մանվել Խաչատրյանը մնում է այն համոզմանը, որ արվեստագետը պետք է անկախ լինի եւ քաղաքականության մեջ չխորանա. «Ես ամեն կերպ փորձում եմ անկախ մնալ եւ եթե հանկարծ ինչ-որ խնդիր տեսնեմ, կարողանամ ազատ բարձրաձայնել, ինչպես որ այն ժամանակ եմ միշտ ասել: Չնայած մի քանի ամիս առաջ իմ աչքերով տեսա «Սերժիկ հեռացիր» վանկարկող արվեստագետներից մեկին, որի թափահարվող ձեռքին օրեր առաջ Սերժի կողմից ընծայված նվերն էր»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
59226 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել