Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերեսման մասնակցել. պաշտպան

Մարտի 1-ի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում:

Տեղեկությունը երեկ մեր հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մեր հարցին, թե խուզարկությամբ որեւէ բան հայտնաբերվել եւ առգրավվե՞լ է, Օհանջանյանը չպատասխանեց, միայն ասաց, որ հատուկ իրականացրած գործողությունների արդյունքները չեն հրապարակվում` նախաքննության շահերից ելնելով։

Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է օգոստոսի սկզբին՝ այն ժամանակ, երբ նա անազատության մեջ է գտնվել. այս մասին մամուլում տեղեկություն շրջանառվեց օրեր առաջ, որն էլ երեկ պաշտոնապես հաստատվեց:

Բացի այս, երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում էր բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Թե մասնավորապես ինչ է պահանջում դատախազությունը Վճռաբեկ դատարանից, Աբրահամյանն ասաց, որ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնի:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Քոչարյանը, սակայն անազատության մեջ շատ չմնաց. օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Ազատ արձակվելուց հետո Քոչարյանը որոշել էր ասուլիս հրավիրել, սակայն ակտիվիստները դեռ ասուլիսը չսկսած տապալել էին այն՝ ներխուժելով ասուլիսի համար նախատեսված սրահ:

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, այն ապօրինի էր որակել եւ հույս հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ՝ այդ կերպ չխոչընդոտելով գործի քննությանը:

Վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

- Պարոն Ալումյան, արդեն ներկայացրե՞լ եք բողոք, թե՞ ոչ, եւ պաշտպանական կողմն ի՞նչ պահանջով է դիմում Վճռաբեկ:

- Դեռ չենք ներկայացրել, աշխատում ենք հիմա: Մեր կարծիքով՝ դատարանի որոշման մեջ պետք է գնահատականներ տրված լինեին նաեւ մեր մյուս փաստարկներին, որովհետեւ մենք մեր վերաքննիչ բողոքներում բավականին շատ փաստարկներ ենք ներկայացրել, որոնցից միայն մեկին է անդրադարձել դատարանը (Քոչարյանի անձեռնմխելիությանը,-հեղ.): Մեր վճռաբեկ բողոքի մեջ պահանջում ենք, որպեսզի Վճռաբեկ դատարանը գնահատական տա նաեւ մեր մնացած փաստարկներին, որովհետեւ մեր կարծիքով՝ մի շարք փաստարկների մեջ առնվազն երկու փաստարկը ոչ պակաս կարեւոր եւ ոչ պակաս հիմնավոր է մեր գնահատմամբ, քան անձեռնմխելիությունը:

- Կմանրամասնե՞ք որոնք են այդ երկու կարեւոր փաստարկները:

- Դրանցից մեկին անդրադառնալու իրավունք չունեմ, որովհետեւ որոշ չափով իր մեջ շոշափում է պետական եւ նախաքննական գաղտնիք: Մյուսի մասով՝ մի այսպիսի ձեւակերպում կա մեղադրանքի եւ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, որ արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը եղել է ապօրինի, այսպիսի փաստարկ ունի մեղադրանքի կողմը, որը առաջին ատյանի դատարանը նույնպես ընդունել է: Մենք գտնում ենք, որ դատարանը եւ նախաքննական մարմինը իրավունք չունեն այդպիսի գնահատական տալ, որովհետեւ նախագահի հրամանագիրը կարող է վիճարկել միայն Սահմանադրական դատարանը. այստեղ ինստիտուտների խնդիր կա, թե որ ինստիտուտը իրավունք ունի այդ հարցին անդրադառնալ ու այդպիսի գնահատականներ տալ: Եթե Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահի հրամանագիրը միայն Սահամանադրական դատարանը կարող է ճանաչել սահմանադրությանը հակասող, ապա նշանակում է, որ ոչ մի ուրիշ մարմին չի կարող դա անել: Տվյալ դեպքում նախաքննական մարմինը հենց այդպիսի պնդումներով է փորձել մեղադրանքը հիմնավորել:

- Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն կատարվե՞լ է, թե՝ ոչ:

- Չի ցանկացել առերեսման մասնակցել, դա քննարկվել է:

- Ո՞ւմ հետ պետք է առերեսում կատարվեր:

- Դա չեմ կարող ասել:

- Չեք կարող ասել, թե ի՞նչ կարգավիճակ ունի այդ անձը սույն քրեական գործով:

- Ոչ, զուտ ավելորդ ենթադրությունների տեղիք չտալու համար:

- ՀՔԾ-ն այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ խուզարկություն է կատարել Քոչարյանին պատկանող առանձնատանը եւ գրասենյակում, կմանրամասնե՞ք՝ որեւէ բան հայտնաբերվել եւ առգրավվե՞լ է, թե՝ ոչ:

- Մեր թիմից մեկ ուրիշ պաշտպան է մասնակցել խուզարկությանը, ոչ մի այնպիսի առարկա կամ տվյալ, որը կարող է կապ ունենալ տվյալ քրեական գործի հետ, չի հայտնաբերվել, եւ ես կարծում եմ՝ դրանում չկա նախաքննական գաղտնիք:

- Այսինքն՝ որեւէ բան խուզարկությամբ չի՞ առգրավվել:

- Այ դա արդեն չասեմ:

- Իսկ միայն առանձնատանն ու գրասենյակո՞ւմ է կատարվել խուզարկություն:

- ՀՔԾ-ն ինչի մասին խոսում է, մենք եկեք դա խոսենք, թե չէ մի բան ավել հենց ասենք, կասեն՝ նախաքննական գաղտնիք եք հրապարակում, այլապես այնքան բան կունենայինք ասելու:

- Ռոբերտ Քոչարյանն այժմ Հայաստանո՞ւմ է, իր տեղաշարժի հետ կապված խոչընդոտ կա՞:

- Իհարկե, Հայաստանում է: Սահմանափակումը ընդհանուր բոլոր քաղաքացիների համար է, որովհետեւ, եթե նրանք թեկուզ վկայի կարգավիճակով անցնեն, ապա իրենց տեղափոխությունների մասին միշտ պետք է նախաքննական մարմնին տեղյակ պահեն, որ եթե անհրաժեշտ լինի վարույթն իրականացնող մարմինը իմանա՝ ինքը որտեղ է: Բացի դա գիտեք, պարոն Քոչարյանը օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր ԱԱԾ աշխատողներ են, այնպես որ այս առումով իր ցանկացած տեղաշարժ վերահսկվում է, այդ առումով բոլորը կարող են առավել հանգիստ լինել, նախ, ինքը ցանկություն չունի որեւէ տեղ գնալ, եւ երկրորդը՝ շուրջօրյա հսկողություն է սահմանված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7761 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին