Հայաստանում չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալ. Արտակ Զեյնալյան

Տարիներ շարունակ չկիրառվելուց հետո ցմահ դատապարտյալների համար այսուհետ կսկսվի իրապես կիրառվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ Կառավարության 100 օրերի աշխատանքին նվիրված ասուլիսի ժամանակ:

Զեյնալյանը հաշվետվության տեսքով ներկայացրեց արդարադատության նախարարության՝ մայիս-օգոստոս ժամանակահատվածում կատարած աշխատանքները: Նախարարը խոսեց վարչական համաներման մասին՝ նշելով, որ վարույթները կարճվում են՝ ըստ հերթականության՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով ինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը:  

Զեյնալյանն անդրադարձավ քրեակատարողական ոլորտին: Նախարարն ասաց, որ կլինեն օրենսդրական փոփոխություններ եւ բժշկական կենտրոններում հատուկ մասեր կհատկացվեն դատապարտյալների համար. «Նման բուժկենտրոններ կլինեն նաեւ մարզերում: Բացի այս, դատապարտյալներն այսուհետ կունենան տեսահեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ մոտ քսան րոպե ժամանակով»,-ասաց նախարարը:

Արդարադատության նախարարն ասուլիսի ժամանակ նշեց, որ կատարած աշխատանքի արդյունքում չկա դատապարտյալ, որը չունի սեփական մահճակալ: Վերջինս անդրադարձավ նաեւ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների՝ վերջերս տեղի ունեցած ինքնասպանություններին.

«Մեզ մոտ այլ երկրների համեմատ ավելի ցածր է դատապարտյալների ինքնասպանության ցուցանիշը, բայց դա ոգեւորության առիթ չէ: Անկախ նրանից, թե ինչի մեջ է մեղադրվել ու դատապարտվել անձը, մենք պիտի ստեղծենք այնպիսի պայմաններ, որ անձն ինքնասպանության չդիմի: Բնականաբար դժվար է հասնել իդեալական մակարդակի, բայց Հայաստանում պիտի լինի նվազագույն ցուցանիշ»,-ասաց Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ինքը հանձնարարական է տվել՝ վերացնելու այն օրենսդրական արգելքը, որով առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով կամ ցմահ դատապարտյալներն իրավունք չունեն կարճատեւ մեկնումների գնալ:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման նախադեպը չունեցող ցուցանիշ է գրանցվել: Նախարարի խոսքով՝ տրվել է պայմանական վաղաժամկետ ազատման մասին 387 զեկույց, նրանցից 192-ը հրաժարվել են, որ իրենց գործը ներկայացվի դատարան, իսկ մնացած գործերից 228-ը քննվել են դատարաններում, որոնցից 84-ը բավարարվել են: Զեյնալյանը հավելեց, որ արդարադատության նախարարությունը դատապարտյալների կողմից ստացել է 160 ներման խնդրագիր, որոնցից 115-ը ուղարկվել են վարչապետի աշխատակազմ. «Իսկ առաջիկայում կձեւավորվի նաեւ դիմումները քննող հանձնաժողով, որը կգլխավորի հենց արդարադատության նախարարը:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Զեյնալյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը բարելավվել է.

«Բայց տեղ ունենք էլի բարելավելու: Դա մշտապես իմ ուսումնասիրության կենտրոնում է, եւ մեկ տարվա ընթացքում զգալի փոփոխություններ կունենանք»,- ասաց արդարադատության նախարարը՝ հավելելով, որ ինքն անձամբ այցելել է Արմավիր ՔԿՀ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3623 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ